Ջեսի Լիփսքոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեսի Լիփսքոմ
Ծնվել էհունիսի 13, 1861(1861-06-13)
ԾննդավայրԳրանտեմ, Լինքոլնշիր, Լինկոլնշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունվարի 12, 1952(1952-01-12) (90 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԱրվեստի արքայական քոլեջ
Մասնագիտությունքանդակագործ
 Jessie Lipscomb Վիքիպահեստում

Ջեսի Լիփսքոմ (անգլ.՝ Jessie Lipscomb, հունիսի 13, 1861(1861-06-13), Գրանտեմ, Լինքոլնշիր, Լինկոլնշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 12, 1952(1952-01-12)), անգլիացի քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսի Լիփսքոմը ծնվել է Մեծ Բրիտանիայի Գրանտեմ քաղաքում 1861 թվականին, գործակալի և սպասուհու ընտանիքում։ 1875 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Պիտեբորո։ Հաճախել է թագավորական արվեստի քոլեջ, որն այդ ժամանակ կոչվում էր Հարավային Կենսինգտոնի Գեղագիտության ազգային ուսումնական դպրոց։ 1882 թվականին արժանացել է «Թագուհու մրցանակին», 1883 թվականին՝ «Ազգային արծաթե մեդալի», որից հետո մեկնել է Փարիզ՝ նպատակ ունենալով շարունակելու ուսումը։ Գեղագիտության ազգային ուսումնական դպրոցի նախկին երկու շրջանավարտներ Էմի Սինգերը և Էմիլի Ֆոսեթն արդեն իսկ ապրում էին Փարիզում, իրենց ստուդիան կիսելով երիտասարդ քանդակագործ Կամիլ Կլոդելի հետ։ 1884 թվականի հունվարին Կամիլի մայրը Ջեսիին գրում և պայմանավորվածություն է ձեռք բերում, որ նա կարող է ամսական 200 ֆրանկով իջևանել Կլոդել ընտանիքի հետ։

1886 թվականին Ջեսին և Կամիլը միասին ճանապարհորդում են Անգլիա, Պիտեբորոյում այցելում Ջեսիի ընտանիքին։ Այդ ժամանակահատվածում Ջեսին Թագավորական ակադեմիայում և Նոթինգհեմում ցուցադրվում էր «Ցերեկային երազանք» (1886) տերակոտա կիսանդրին։

Երբ Ջեսի Լիփսքոմի հարաբերությունները Կլոդելի հետ վատթարացան, Կլոդելը պնդում էր, որ այլևս երբեք չի ցանկանում տեսնել նրան, սակայն, Լիփսքոմն այն եզակի մարդկանցից էր, ով այցելում էր Կլոդելին շատ տարիներ անց, երբ վերջինս բանտարկված էր Montdevergues հոգեբուժական հիվանդանոցում։

1887 թվականի դեկտեմբերին Ջեսի Լիփսքոմն ամուսնացել է Ուիլյամ Էլբորնի հետ, և նրանք հաստատվել են Մանչեստրում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1887 թվականին Ջեսին իր «Sans Souci» տերակոտա աշխատանքով և Կամիլ Կլոդելի պլաստիկ դիմաքանդակով մասնակցել է ցուցահանդեսի։ Նույն տարում նա իտալացի մոդել Ջիգանտիի կիսանդրին է ներկայացրել Թագավորական ակադեմիայում և Նոթինգհեմում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Camille Claudel: A Life by Odile Ayral-Clause.