Jump to content

Ջեյն Գեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյն Գեյլ
Ծննդյան թիվ՝օգոստոսի 16, 1890(1890-08-16)[1] կամ օգոստոսի 16, 1889(1889-08-16)[2]
Ծննդավայր՝Salem, Վաշինգտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հունվարի 30, 1963(1963-01-30)[1] կամ օգոստոսի 16, 1963(1963-08-16)[2]
Վախճանի վայր՝Սենթ Պետերսբուրգ, Փինելաս շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
IMDb։ID 0301187

Ջեյն Գեյլ (անգլ.՝ Jane Gail, ծնվ. Էթել Ս. Մեգի,անգլ.՝ Ethel S. Mageeօգոստոսի 16, 1890(1890-08-16)[1] կամ օգոստոսի 16, 1889(1889-08-16)[2], Salem, Վաշինգտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 30, 1963(1963-01-30)[1] կամ օգոստոսի 16, 1963(1963-08-16)[2], Սենթ Պետերսբուրգ, Փինելաս շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), համր կինոյի առաջին ամերիկացի դերասանուհիներից։ Նրա առավել հայտնի աշխատանքներն են «Հոգիների առևտուր» (1913), «Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը» համր ֆիլմերում դերակատարումները։ Ընդ որում՝ խաղացել է Ջեքիլի հարսնացուի դերը, իսկ Ջեքիլին մարմնավորել է Քինգ Բագոթը։ Նա նկարահանվել է նաև 1912 թվականին նկարահանված «Ջեքիլ և Հայդ» ֆիլմում, բայց երկրորդական դերում։ Ջեյնն ընդամենը 30 տարեկան էր, երբ նկարահանվեց իր վերջին՝ «Դառը պտուղ» ֆիլմում (1920 թ.):

1912-ից 1920 թվականներին նկարահանվելով 19 ֆիլմերում՝ նա սկսել է իր դերասանական կարիերան Բրոդվեյում, որտեղ հանդես է եկել «The Rack» / «Դարակը» և «The City» / «Քաղաքը» պիեսների բեմադրություններում։


Գեյլը մահացել է Ֆլորիդա նահանգի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, 1963 թվականի հունվարի 30-ին՝ 72 տարեկան հասակում։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dr. Jekyll and Mr. Hyde' (1912)
  • Twixt Love and Ambition (1912)
  • Dr. Jekyll and Mr. Hyde / Դոկտոր Ջեքիլը և պարոն Հայդը (1913)
  • Traffic in Souls / Հոգիների առևտուր (1913)
  • Gold Is Not All (1913) as The Girl
  • Called Back (1914)
  • The Difficult Way (1914)
  • The Black Spot (1914)
  • She Stoops to Conquer (1914)
  • The Prisoner of Zenda (1915)
  • Rupert of Hentzau (1915)
  • 20,000 Leagues Under the Sea / 20,000 լյո ծովի տակ (1916)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Գեյլ» հոդվածին։