Քինգ Բեգոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քինգ Բեգոտ
անգլ.՝ King Baggot
Ծնվել էնոյեմբերի 7, 1879(1879-11-07)[1][2]
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 11, 1948(1948-07-11)[1][3][2] (68 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանCalvary Cemetery
ԿրթությունChristian Brothers College High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, ֆուտբոլիստ, թատրոնի դերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ

Ուիլյամ Քինգ Բեգոտ (անգլ.՝ William King Baggot;նոյեմբերի 7, 1879(1879-11-07)[1][2], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ - հուլիսի 11, 1948(1948-07-11)[1][3][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ։ Նա եղել է համաշխարհային հայտնի կինոաստղ, ով նկարահանվել է անձայն կինոյում։ Բեգոտին անվանել են «ֆիլմերի արքա»։

1909-1947 թվականներին Բեգոտը նկարահանվել է առնվազն 269 ֆիլմում, գրել է 18 սցենար, 1912-1928 թվականներին եղել է 45 ֆիլմի ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սենտ Լուիսում Միսսուրի նահանգում։ Իրենից բացի ընտանիքում եղել են 6 երեխաներ։

Նրա հայրը ծնվել է Իռլանդիայում, արտագաղթել է Լիմերիկի կոմսությունից, որից հետո 1852 թվականին Սենտ Լուիսում զբաղվել է անշարժ գույքի վաճառքով։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 1984 թվականին, հեռացել է Սենտ Լուիսից և գնացել Չիկագո, որտեղ աշխատել է որպես գրագիր իր հորեղբայր Էդվարդ Բեգոտի մոտ, որը աշխատել է սանտեխնիկայի վաճառքով։ 1899 թվականին նա վերադարձել է Սենտ Լուիս և աշխատել Christian Brothers College-ում՝ հայտնի կաթոլիկ դպրոցում, որտեղ հասցրել է զբաղվել սպորտով, եղել է ֆուտբոլի և բեյսբոլի աստղ և դարձել ֆուտբոլի խմբի ղեկավար։

Միևնույն ժամանակ, նա տոմսեր է վաճառել տեղական բեյսբոլի թիմի խաղերին և որպես ծառայող աշխատել իր հոր անշարժ գույքի գրասենյակում։ Նա մահացել է ինսուլտից 68 տարեկան հասակում՝ Լոս Անջելեսի առողջարանում։ Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել 1948 թվականի հուլիսի 15-ին։ Նա թաղված է Գոլհոֆի գերեզմանատանը։

1960 թվականին կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար դերասանը արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում։ Նրա աստղը գտնվում է Հոլիվուդյան 6312 բուլվարում[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1911 թվական — Sweet Memories
  • 1911 թվական — The Scarlet Letter
  • 1912 թվական — The Lie
  • 1913 թվական — Dr. Jekyll and Mr. Hyde
  • 1913 թվական — Ivanhoe
  • 1914 թվական — Absinthe
  • 1915 թվական — The Corsican Brothers
  • 1918 թվական — The Eagle’s Eye
  • 1918 թվական — Kildare of Storm
  • 1919 թվական — The Hawk’s Trail
  • 1923 թվական — The Thrill Chaser
  • 1932 թվական — Police Court
  • 1935 թվական — Mississippi
  • 1941 թվական — Come Live with Me
  • 1942 թվական — Jackass Mail

Ծանոթարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Internet Broadway Database — 2000.
  4. «King Baggot | Hollywood Walk of Fame». www.walkoffame.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քինգ Բեգոտ» հոդվածին։