Ջեյմս Յանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Յանգ
անգլ.՝ James Whitney Young
Ծնվել էհունվարի 24, 1941(1941-01-24) (78 տարեկան)
Պորտլենդ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Գործունեության ոլորտաստղագիտություն

Ջեյմս Յանգ (անգլ.՝ James Whitney Young, հունվարի 24, 1941(1941-01-24), Պորտլենդ), ամերիկացի աստղագետ, աստերոիդների հետազոտող: Աշխատել է 47 տարի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի Թեյբլ-Մաունթին աստղադիտարանում: Յանգը թոշակի է անցել 2009 թվականի հուլիսի 16-ին:

2002 թվականից սկսած հետազոտել է ավելին քան 390 հիմնական գոտու աստերոիդների ֆիզիկական հատկություններն ու աստղերի նկատմամբ դիրքը, ինչպես նաև երկու երկրամերձ մարմիններ՝ (2003 BV35 և 2003 RW11), երկու տրոյացիներ՝ (2002 VQ և 2003 FE42), երեք Մարսի ուղեծիրը հատող աստերոիդներ՝ (2005 SA, 2005 SB և 2007 WX3), և մեկ արտագալակտիկական գերնոր (SN 2004eg):

Նրա պատվին է անվանվել (2874) Ջիմ Յանգ աստերոիդը[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Յանգը (հայտնի է նաև որպես Ջիմ Յանգ անգլ.՝ Jim Young) ծնվել է Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում: 47 տարի աշխատելով Ռեակտիվ շարժման լաբորատորիայի Թեյբլ-Մաունթին աստղադիտարանում, որը գտնվում է Կալիֆոռնիայի Ռեյթվուդի մոտ գտնվող վիճակագրական առանձնացված տարածքում, անցել է թոշակի:

Յանգը եղել է ՆԱՍԱ-ի գլխավոր տեխնիկական ներկայացուցիչը 1962 թվականի Սիեթլում անցկացված միջազգային ցուցահանդեսում: Այստեղ նրան առաջարկեցին աշխատել Թեյբլ-Մաունթին աստղադիտարանում որպես հետազոտողի օգնական, «մութ տեխնիկ», ով մշակում է լուսանկարները:

Աշխատանք Թեյբլ-Մաունթին աստղադիտարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Կապենի հետ Յանգը աստղադիտարանում վերլուծում էր Մարս, Վեներա, Սատուրն և Յուպիտեր մոլորակների լուսանկարները տարբեր լույսի ներքո, ուլտրամանուշակագույնից մինչև ինֆրակարմիր: Նա հրապարակել է մի քանի տեխնիկական հաշվետվություններ Մարսի հսկողության մասին, երկու Մարս մոլորակի առճակատումների ժամանակ (1964-65 և 1966-67): 1964 թվականին Վեներայի առճակատումը ևս լավ ուսումնասիրվել է այս աստղադիտարանում: Յանգը հետազոտել է մոլորակների լուսանկարները այն ժամանակ նոր հայտնագործված գերարագ էմուլսիաներով մշակումով:

1966 թվականին աստղադիտարանում տեղադրվեց 610 միլիմետրանոց Կասգրենի աստղադիտակ, երկու կիզակետերով: Յանգը երկու այլ աստղագետների Էլիաս Մայների և Ալան Հարիսի հետ սկսեց դիտարկել աստերոիդները: Նրա մասնագիտացվածությունը դարձավ աստերոիդների պտույտի պարբերությունը, և մինչև 1980 թվականը «Իկար» ամսագրում մի շարք հրապարակումների արդյունքում Յանգը Ալան Հարիսի հետ համատեղ նկարագրեց այն ժամանակ հայտնի բոլոր աստերոիդների կեսի պտույտի պարբերությունները:

Հզոր լազերների առաջ գալու հետ մեկտեղ Ջեյմս Յանգին սկսեցին հրավիրել նախագծեր, որոնցում կատարվում էին ճշգրիտ չափումներ: Առաջին նախագծի շրջանակներում չափվում էր հեռավորությունը մինչև Սրվեյոր-7 ավտոմատ միջմոլորակային կայանը, որը գտնվում էր Լուսնի մակերևույթին: Ավելի ուշ ՌՇԼ-ի երկու այլ նախագծերի շրջանակներում կատարվում էին Երկրի ուղեծրում պտտվող արբանյակների հեռավորության չափումներ, և իվերջո չափեցին հեռավորությունը մինչև Գալիլեո տիեզերակայանը, որը այդ պահին գտնվում էր Երկրից 6 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Բոլոր այս նախագծերում Յանգը պատասխանատու էր աստղադիտակի թիրախավորման և նրա հետագա հետևման համար:

Լուսանկարման հիպերզգայունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանգի մեկ այլ նշանակալի գործերից էր 1969 թվականին աստղադիտակի կողային կիզակետում մեծ մոլորակային սպեկտրոգրաֆի տեղադրումը: Վեներա մոլորակի հետազոտությունների ժամանակ Յանգը օգնեց հետազոտողներին ապահովել Kodak-ի արտադրության ինֆրակարմիր սպեկտրոգրաֆի ապակե թիթեղների հիպերզգայունությունը: Նրա հայտնագործած տեխնոլոգիայով այս չափազանց զգայուն թիթեղները սառեցվում էին: Յանգի փորձերը թիթեղների հետ ձգվեցին երկու տարի, և որպես արդյունք ցույց տվեցին, որ այդ դեպքում լուսանկարներում աղճատումների աճ չէր գրանցվում:

Երկնքի հետազոտություն 2 միկրոն ալիքի երկարության վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Յանգին հրավիրեցին 2MASS որպես պաշտոնական դիտարկող: Յանգը այս նախագծի շրջանակներում կատարում էր դիտարկումներ Արիզոնայում գտնվող Հոպկինս լեռան վրա գտնվող աստղադիտարանում (Թուսոն քաղաքից հարավ) և Չիլիում գտնվող Սերո Տոլոլո միջամերիկյան աստղադիտարանում մինչև 2000 թվականը, այդ ընթացքում պահպանելով իր պաշտոնը ՌՇԼ-ում:

Երկրին մոտեցող մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Յանգը կատարեց իր վերջին հետազոտությունը կապված աստերոիդների հետ, սևեռվելով Երկրին մոտեցող մարմինների և գիսաստղերի հետազոտությունների վրա, որոնք հայտնաբերվել էին ՆԱՍԱ-ի կողմից ֆինանսավորվող մի քանի ծրագրերի՝ NEAT-ի, LINEAR-ի, LONEOS-ի, Կատալինայի, և Spacewatch-ի կողմից: Օգտագործելով աստղաչափական ծրագրային ապահովում Յանգը դարձավ Փոքր մոլորակների կենտրոն-ի բավականին հաջողակ հետազոտող: ՓՄԿ տնօրեն Բրայան Մարսդենը անվանել է Յանգին աշխարհում երրորդ դիտարկողը ճշգրտությամբ և վստահելիությամբ: Յանգի թոշակի անցնելուց առաջ ՆԱՍԱ-ն պարգևատրեց նրան երեք տարվա գրանտով իր Երկրին մոտեցող մարմինների և գիսաստղերի հետազոտությունները շարունակելու համար:

2003 թվականին Ջեյմս Յանգը դարձավ Թեյբլ Մաունթինի 'Գլխավոր աստղագետ', և երկու աշխատակիցների հետ սպասարկում էր երկու օպտիկական աստղադիտակներ (40 և 60 սմ Կասսեգրենի աստղադիտակներ), չորս ԼԿՍ խցիկներ, և ավելին քան քսան համակարգիչների ցանցը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. IAU։ «2874 Ջիմ Յանգ աստերոիդի անվանումը» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]