Ջեյմս Հայլման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Հայլման
անգլ.՝ James Heilman
Ծնվել է1979 կամ 1980
ԾննդավայրՆորթ Բաթելֆորդ, Սասկաչևան, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՍասկաչևանի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, դաստիարակ, թեթևատլետ և վիքիմեդիստ
ԱշխատավայրԲրիտանական Կոլումբիայի համալսարան և Արևելյան Կուտենեյի տարածաշրջանային հիվանդանոց
Պաշտոնխմբագիր և Վիքիպեդիայի Ադմինիստրատոր
ԱնդամակցությունՎիքիմեդիա Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ
 James Heilman Վիքիպահեստում

Ջեյմս Մ. Հայլման (անգլ.՝ James M. Heilman, 1979 կամ 1980, Նորթ Բաթելֆորդ, Սասկաչևան, Կանադա), շտապ օգնության կանադացի բժիշկ, վիքիպեդիստ, Վիքիպեդիայի առողջապահական բովանդակության բարելավման կողմնակից։ Խրախուսում է այլ բժիշկների նպաստելու առցանց հանրագիտարանի զարգացմանը[1][2]։

Հայտնի է Դոկ Ջեյմս (անգլ.՝ Doc James) վիքիպեդիայի խմբագրման անունով, ակտիվ գործունեություն է ծավալում WikiProject Medicine նախագծի շրջանակներում, վիքիպեդիայի կամավոր ադմինիստրատոր է։ 2010-2013 թվականներին եղել է Վիքիմեդիա Կանադայի նախագահը, հիմնադրել և նախագահել է Wiki Project Med հիմնադրամը[3][4][5][6][7], հիմնադրել է WikiProject Medicine's Medicine Translation Task Force-ը[8]։ 2015 թվականի հունիսին ընտրվել է Վիքիմեդիա Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 28[9][10][11]։ 2017 թվականին կրկին ընտրվել է Վիքիմեդիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[12]։

Հայլմանը Բրիտանական Կոլումբիայի համալսարանի արտակարգ իրավիճակների բժշկության բաժնի կլինիկական բաժնի դոցենտ է[13][14] և ղեկավարում է Քրանբրուքի Արևելյան Կուտենայի շտապ օգնության բաժանմունքը[1][15]։

Վաղ կյանք, կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայլմանը ծնվել է Կանադայի Սասկաչևան նահանգում[16]։ 2000 թվականին ավարտել է Սասկաչևանի համալսարանը` ստանալով անատոմիայի գիտության բակալավրի աստիճան, 2003 թվականին ստացել է բժշկի կոչում[1]։

Բժշկական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2010 թվական Հայլմանն աշխատել է Սասկաչևանի Մուս Ջո միասնական հիվանդանոցում, այնուհետև` Արևելյան Կուտենայի տարածաշրջանային հիվանդանոցում[1][17], որտեղ 2012 թվականի հոկտեմբերին նշանակվել է շտապ օգնության բաժանմունքի ղեկավար[1]։ 2014 թվականին Cranbrook Daily Townsman-ին պատմել է, որ Արևելյան Կուտենայի տարածաշրջանային հիվանդանոց տարեկան այցելել է 22000 հաճախորդ[18]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայլմանը ուլտրամարաթոնների և արկածային մրցավազքերի սիրահար է[17][19]։ 2008 թվականին ընկերուհու հետ մասնակել է 4 Deserts-ի մրցավազքին[20]։ Մասնակցել է նաև Marathon des Sables, Adventure Racing World Championships[16] և Սասկաչևանի մարաթոն մրցավազքերին[21]։

Վիքիպեդիայի հետ կապված հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Fleck Fiona (հունվարի 1, 2013)։ «Online encyclopedia provides free health info for all»։ Bulletin of the World Health Organization (World Health Organization) 91 (1): 8–9։ PMC 3537258։ PMID 23397345։ doi:10.2471/BLT.13.030113 
  2. Mcneil Mark (հոկտեմբերի 4, 2011)։ «Wikipedia makes a house call to Mac»։ The Spec։ Վերցված է հունվարի 12, 2014 
  3. Wikipedia makes a house call to Mac
  4. Berko Lex (2013)։ «Medical Students Can Now Earn Credit for Editing Wikipedia»։ Vice։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 12, 2014-ին։ Վերցված է հունվարի 12, 2014 
  5. Medical Students Can Now Earn Credit for Editing Wikipedia
  6. Trujillo Maria (նոյեմբերի 25, 2011)։ «Wikipedia and Higher Education – The Infinite Possibilities»։ University of British Columbia։ Վերցված է հունվարի 9, 2014 
  7. Bunim Juliana։ «UCSF First U.S. Medical School to Offer Credit For Wikipedia Articles»։ University of California, San Francisco։ Վերցված է հունվարի 12, 2014 
  8. Beck, Julie (մարտի 5, 2014)։ «Doctors’ #1 Source for Healthcare Information: Wikipedia»։ The Atlantic։ Վերցված է օգոստոսի 1, 2015 
  9. Wikimedia Foundation Board election results are in
  10. «Resolution:James Heilman Removal»։ Wikimedia Foundation Board of Trustees։ դեկտեմբերի 28, 2015։ Վերցված է դեկտեմբերի 29, 2015 
  11. Kleinz Torsten (դեկտեմբերի 29, 2015)։ «Wikimedia Foundation feuert Vorstandsmitglied»։ Heise Online։ Վերցված է հունվարի 1, 2016 
  12. Chan, Katie; Sutherland, Joe (մայիսի 20, 2017)։ «Results from the 2017 Wikimedia Foundation Board of Trustees elections»։ Wikimedia blog։ Wikimedia Foundation։ Վերցված է հուլիսի 13, 2017։ «The results from this year’s community selection of the Wikimedia Foundation Board of Trustees are in! Congratulations to María Sefidari (User:Raystorm), Dariusz Jemielniak (User:pundit), and James Heilman (User:Doc James) for receiving the most community support. They will begin the three-year terms being filled through this process after they are officially appointed by the current trustees, which will occur at their August meeting at Wikimania 2017.» 
  13. «James Heilman, MD, CCFP-EM»։ University of British Columbia։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-25-ին։ Վերցված է ապրիլի 19, 2016 
  14. McClurg, Lesley, Brooks, Jon (նոյեմբերի 3, 2016)։ «Should You Use Wikipedia for Medical Information?»։ KQED։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-25-ին։ Վերցված է նոյեմբերի 4, 2016 
  15. Laidlaw Katherine (September 2013)։ «Is Google Making Us Sick?»։ Reader's Digest։ Վերցված է հունվարի 9, 2014 
  16. 16,0 16,1 «Board of Trustees»։ Wikimedia Foundation։ Վերցված է օգոստոսի 20, 2015 
  17. 17,0 17,1 Rorschach and Wikipedia: The battle of the inkblots
  18. MacDonald Sally (հունիսի 16, 2014)։ «Five family doctors closing down their Cranbrook practices»։ Cranbrook Daily Townsman։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-25-ին։ Վերցված է 2018-10-17 
  19. O'Meara, Dina (ապրիլի 24, 2006)։ «Mind over mountain»։ Western Standard։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 2, 2015-ին։ Վերցված է մարտի 20, 2015 
  20. «Surviving the Gobi march»։ Moose Jaw Times-Herald։ հուլիսի 4, 2008։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 2, 2015-ին։ Վերցված է մարտի 20, 2015 
  21. «28th Annual Saskatchewan Marathon»։ Saskatoon StarPhoenix։ մայիսի 29, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-25-ին։ Վերցված է օգոստոսի 22, 2015