Ջեյմս Արթըր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջեյմս Արթուրից)
Ջեյմս Արթըր
Ջեյմս Արթուր
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ James Andrew Arthur
Ծնվել է1988 մարտի 2
Միդլեշբրուգ
ԵրկիրՄեծ Բրիտանիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, երգահան
Գործիքներվոկալ, կիթառ
ԼեյբլSyco (2012–14)
ԿրթությունBritish School of Bahrain?
Կայքjamesarthurofficial.com
 James Arthur (singer) Վիքիպահեստում

Ջեյմս Էնդրյու Արթըր (անգլ.՝ James Arthur, մարտի 2, 1988(1988-03-02)[1][2][3], Միդլսբրո, Միդլսբրո[4][3])[5], բրիտանացի երգիչ և երգահան, ով դարձել է 2012 թվականի Իքս ֆակտոր նախագծի իններորդ եթերաշարջանի հաղթող։ Նրա դեբյուտային երգը «Impossible»-ն է, դուրս է եկել եզրափակիչից հետո և մեկ շաբաթ անց հայտարարվել է որպես համար մեկ երգ բրիտանական երգերի չարտում։ Բրիտանիայում դուրս է եկել 1,27 միլիոն սկավառակ[6], իսկ ամբողջ աշխարհում՝ 2,5 միլիոն[7]։ Նրա առաջին նույնանուն ալբոմը դուրս է եկել 2013 թվականի նոյեմբերին՝ Բրիտանիայի ալբոմների չարտում զբաղեցնելով երկրորդ տեղը։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուրը ծնվել է Միդլեսբրուգում[8]։ Մայրը՝ Շիրլի Էշուորթը, անգլիացի էր, իսկ հայրը՝ Նեիլ Արթուրը՝ շոտլանդացի։ Նեիլը առաքիչ էր, սակայն հայտնի էր երկար ժամանակ որպես դիջեյ և հարվածային գերծիք նվագող։ Շիրլին մոդել էր, ավելի ուշ առևտրական և մարքեթոլոգ[9]։ Նեիլը և Շիրլին բաժանվել են, երբ Ջեյմսը մեկ տարեկան էր։ Բաժանումից մի քանի տարի հետո երկուսնել գտան նոր զույգեր։ Նրանք դժվաությամբ էին խոսում միմյանց հետ ավելի քան 20 տարի, բայց համաձայնեցին միասին մասնակցել Ջեյմսի լսումներին, որպեսզի աջակցեն նրան[10]։

Արթուրը առաջին անգամ Ինգս հողագործական հիմնական դպրոցից գնաց Ռեդքար, Բրիտանիայի հյուսիսային շրջան։ Երբ ինը տարեկան էր, մոր և խորթ հոր՝ Ռոնալդ Ռաֆերթիի հետ տեղափոխվեց Բահրեյն, որտեղ սովորեց Բարեյնի տեղական բրիտանական դպրոցում չորս տարի։ Երբ նրանք բաժանվեցին (Ջեյմսը տասնչորս տարեկան), Ջեյմսը մոր և երեք քույրերի՝ Սիանի, Ժասմինի և Նեվեի հետ վերադարձավ Բրիտանիա՝ ապրելու Ռեդքարի ափին[11][12][13]։ Վերադառնալուց հետո նա շարունակեց իր կրթությունը Ռեդքարի Ռեյհիլս դպրոցում[14]։

Արթուրն ուներ մեծ քույր՝ Սիան Արթուր, երեք փոքր քույրեր՝ Ժասմին, Նեվե և Շարլոտա Ռաֆերտիներ, և մեծ եղբայր՝ Նեիլ Արթուր[14]։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ 15 տարեկանից Արթուրը գրել և ձայնագրել է երգեր և որպես անանուն մեներգիչ և մի շարք խմբերի հետ։

  • Moonlight Drive-Պրոգրեսիվ, փորձառու, հինգ անդամից բաղկացած ռոք խումբ Արթուրի մասնակցությամբ։ Գլխավոր ձայնը Արթուրնն էր։ Խումբը գործել է 2005-2008 թվականներին։ Ունեցել է այնպիսի ձայնագրումներ ինչպիսիք են "Said You'd Be There", "Hole in My Heart" և "Tear Me Apart"
  • Cue the Drama-[15] Այլընտրանքային ռոք խումբ հիմնված Marske-by-the-Sea-ի վրա։ Գործել է 2005-2008 թվականներին։ Ձայնագրել են "On the Radio 98KUPD", "It's Killing Me", "I'll Reach You" և "It Hurts" երգերը։
  • Save Arcade-[16] Միդլեսբրուգի այլընտրանքային ռոք խումբ է ստեղծված Արթուրի (վոկալ, կիթառ), Ջոշ Բրաունի (ստեղնաշարայիններ, վոկալ), Մետյու Գրինի (կիթառ), Ալեքս Բիրի (բաս, վոկալ), Թրևիս Շոուի (կիթառ, հարվածայիններ, վոկալ) և Կառլ Դովսոնի (հարվածայիններ) ջանքերով։ 2009 թվականին խումբը թողարկեց երեք երգերից բաղկացած երաժշտական ալբոմը, որը կոչվում էր Ճշմարտություն կրելով "The Truth"վերնագիրը, որն այնքան համապատասխան էր, որքան "Echoes"-ը և "I Un-Proudly Present"-ը։ 2010 թվականի հունիսին խումբը թողարկել է հինգ երգից բաղկացած ալբոմը, որը կոչվում էր "Tonight We Dine in Hades" նույնանուն վերնագրային երգով։ Ալբոմը ներառում էր "Superhero", "You Always Want a Fight", "Juliet Is Not Dead" և "She Aims to Please" երգերը։ Երկու ձայնագրումներն էլ թողարկվել են 57 Records UK-ում։

Արթուրը նաև ներբեռնել է իր սեփական երգերը SoundCloud և YouTube, որոնց թվում նաև «Sins by the Sea» ալբոմը։ 2011 թվականին մասնակցել է The Voice UK-ի լսումներին, հասել մինչև եզրափակիչ 200 մրցակիցները և այլևս առաջ չի գնացել[17]։ 2012 թվականի սկզբին ձայագրել է մի շարք երգեր և թողարկել երկու երաժշտական ալբոմ որպես The James Arthur Band[18][19][20]: Խումբը կազմված էր Արթուրից (վոկալ և կիթառ), Ջեզ Տեյլորից (կիթառ), Քրիս Սմելսից (ստեղնաշարայիններ), Ջորդան Սվեյից (հարվածայիններ) և Րիչ Դոնեյից (բաս)։ 2012 թվականին խումբը թողարկեց CD ֆորմատով նոր երաժշտական ալբոմ՝ ինը երգերից բաղկացաած, որոնց մեջ մտնում էին R&B, հոգևոր և հիփ հոփ ժանրի երգեր։ Արթուրը նաև թողարկել է ալբոմ Hold On վերնագրով The James Arthur Project անվան տակ։ Երգերը գրվել և կազմակերպվել են McGough-ի կողմից[21][22][23], կապակցվել են Արթուրի ձայնի հետ Matt Wanstall-ի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Discogs — 2000.
  2. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 MusicBrainz artist ID
  5. «James Arthur – Facebook». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. Sedghi, Ami (2014 թ․ դեկտեմբերի 13). «The winner takes it all? The biggest selling X Factor winner's singles revealed». Official Charts Company. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  7. Odams, Katherine (2013 թ․ սեպտեմբերի 19). «James Arthur Premieres 'You're Nobody 'Til Somebody Love You' Music Video (WATCH)». Entertainmentwise. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
  8. «Heat World – James Arthur Biography». Heat. Bauer Consumer Media.
  9. «Daily Record: Scots father of X Factor star James Arthur admits he has no idea where singer gets his charm from». dailyrecord. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. «You can't call me a womaniser for taking three girls back to my hotel». The Sun. London. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  11. Nathan, Sara (2012 թ․ օգոստոսի 27). «X Factor 2012: How James Arthur slept on park bench and stole food to survive». Daily Mail. London: Associated Newspapers. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  12. «Emotional victory for former Bahrain student». Gulf Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին.
  13. «Saltburn X Factor singer James Arthur makes full recovery after scare». Northern Echo. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին.
  14. 14,0 14,1 «Family of James Arthur so proud of X-Factor hopeful». GazetteLive.co.uk. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  15. «Cue The Drama – Myspace». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
  16. «Save Arcade – Myspace». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
  17. «James Arthur – Facebook». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  18. «The James Arthur Band – Facebook». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  19. «The James Arthur Band – Official Website». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  20. «The James Arthur Band – Bandcamp». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  21. «Hold On: The James Arthur Project: Amazon.co.uk: MP3 Downloads». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  22. «The James Arthur Project – Facebook». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  23. «John Mc Gough – Youtube». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Արթըր» հոդվածին։