Ջեյմս Ալլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջեյմս Ալենից)
Ջեյմս Ալլեն
Ծնվել էնոյեմբերի 28, 1864(1864-11-28)[1]
ԾննդավայրԼեսթեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհունվարի 24, 1912(1912-01-24)[1] (47 տարեկան)
Վախճանի վայրԻլֆրակոմբ, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ուշագրավ աշխատանքներԻնչպես է մարդը մտածում
 James Allen (author) Վիքիպահեստում

Ջեյմս Ալլեն (անգլ.՝ James Allen, նոյեմբերի 28, 1864(1864-11-28)[1], Լեսթեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 24, 1912(1912-01-24)[1], Իլֆրակոմբ, Միացյալ Թագավորություն), բրիտանացի փիլիսոփա գրող, որը հայտնի էր իր ոգեշնչող գրքերով և բանաստեղծություններով և որպես ինքնակրթությամբ զբաղվող ստեղծագործողների շարժման նախաձեռնող։ Նրա ամենահայտնի աշխատությունը «Ինչպես է մարդը մտածում» գիրքն է, որը մեծաքանակ վաճառքի է հանվել 1903 թվականին՝ հրապարակվելուց հետո։ Այն ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ինքնակրթության միջոցով զարգացող հեղինակների համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Անգլիայի Լեսթեր քաղաքում, աշխատավորի ընտանիքում։ Նա երկու եղբայներից ավագն էր։ Մայրը գրել, կարդալ չգիտեր։ Հայրը՝ Ուիլիամը, հյուսն էր։ 1879 թվականին կենտրոնական Անգլիայի տեքստիլ առևտրի սնանկացման պատճառով Ալլենի հայրը միայնակ մեկնել է Ամերիկա՝ աշխատանք գտնելու և ընտանիքի համար նոր տուն կառուցելու նպատակով։ Ժամանելուց երկու օր անց, Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում նա իր մահկանացուն էր կնքել, ըստ ենթադրության՝ կողոպուտի և սպանության արդյունքում։ Տասնհինգ տարեկանում, ընտանիքում առկա կենցաղային խնդիրների պատճառով, Ալլենը ստիպված էր թողնել դպրոցը և աշխատանք գտնել։

1890-ականներին Ալլենն աշխատում էր որպես մասնավոր քարտուղար և գրավաճառ բրիտանական մի քանի արտադրական ընկերություններում։ 1893 թվականին Ալլենը տեղափոխվում է Լոնդոն, իսկ այնուհետև՝ Հարավային Ուելս՝ վաստակելով ապրուստը լրագրությամբ և զեկույցներ գրելով։ Հարավային Ուելսում նա հանդիպում է Լուիզա Օրամին (Լիլի Լ. Ալլեն), որի հետ ամուսնանում է 1895 թվականին։ 1898 թվականին Ալլենը գտնում է մի զբաղմունք, որի միջոցով նա՝ որպես «Ոսկե դարի հերոս» ամսագրի գրող, կարող էր դրսևորել իր հոգևոր և սոցիալական հետաքրքրությունները։ Այդ ժամանակ Ալլենը թևակոխում է ստեղծագործական մի ժամանակաշրջան, և այնուհետև հրատարակում է իր առաջին գրքերը՝ «Աղքատությունից մինչև իշխանություն» (1901)։ 1902 թվականին Ալլենը սկսում է հրատարակել իր սեփական հոգևոր ամսագիրը՝ «Բանականության լույսը», որը հետագայում վերանվանվում է որպես «Դարաշրջան»։

1903 թվականին Ալլենը հրատարակել է իր երրորդ և ամենահայտնի` «Ինչպես է մարդը մտածում» գիրքը։ Մեծապես հիմնված լինելով Աստվածաշնչի Առակաց գրքի 23:7 հատվածի վրա՝ «Ինչպես մարդը մտածում է իր սրտում, նա էլ այդպիսին է», այս փոքրիկ աշխատությունն ի վերջո, ընթերցվում է ամբողջ աշխարհում և Ալլենին հետմահու հանրաճանաչություն է բերում՝՝ որպես ժամանակակից մտքի ոգեշնչման աղբյուր հանդիսացող առաջատար գործիչներից մեկը։

Գրքի փոքր լսարանը հնարավորություն ընձեռեց Ալլենին թողնել իր քարտուղարի աշխատանքը և հետամուտ լինել գրելուն և խմբագրման կարիերային։ 1903 թվականին Ալլենների ընտանիքը տեղափոխվում է Իլֆրակոմբ քաղաք, որտեղ Ալլենն անցկացնում է իր կյանքի մնացած մասը։ Շարունակելով հրատարակել «Դարաշրջանը», ամեն տարի նա գրում էր ավելի քան մեկ գիրք, մինչև իր մահը՝ 1912 թվականը։ Այնտեղ ստեղծագործում է ինը տարի՝ ստեղծելով 19 աշխատություն։

1912 թվականին, Ալլենի մահից հետո նրա կինը շարունակում է հրատարակել ամսագիրը «Դարաշրջան» անվամբ։ Լիլի Ալլենը ամփոփեց ամուսնու գրական առաքելությունը՝ նրա հետմահու հրատարակված ձեռագրերից մեկի՝ «Երջանկության և հաջողության հիմնաքարերը» աշխատության նախաբանում, գրելով «Նա երբեք չի գրել տեսություններ կամ չի գրել հանուն գրելու. սակայն նա գրել է այն ժամանակ, երբ ասելիք է ունեցել, և երբ նա ապրել է այդ ամենն իր կյանքում, և իմացել է, որ դա լավ է։ Այսպիսով նա գրել է փաստեր, որոնք նա ապացուցել է գործնականում»[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • From Poverty to Power; or, The Realization of Prosperity and Peace (1901) [Contains The Path to Prosperity and The Way of Peace.]
  • All These Things Added (1903) [Contains Entering the Kingdom and The Heavenly Life.]
  • As a Man Thinketh (1903)[3]
  • Through the Gate of Good; or, Christ and Conduct (1903)
  • Byways of Blessedness (1904)
  • Out from the Heart (1904) [Sequel to "As a Man Thinketh"]
  • Poems of Peace, including the lyrical-dramatic poem Eolaus (1907)
  • The Life Triumphant: Mastering the Heart and Mind (1908)
  • Morning and Evening Thoughts (1909)
  • The Mastery of Destiny (1909)
  • Above Life’s Turmoil (1910)
  • From Passion to Peace (1910)
  • Eight Pillars of Prosperity (1911)
  • Man: King of Mind, Body and Circumstance (1911) Traduit en Français
  • Light on Life’s Difficulties (1912)
  • Foundation Stones to Happiness and Success (1913)
  • James Allen’s Book of Meditations for Every Day in the Year (1913) [Collection of earlier texts, compiled by his wife Lily L. Allen]
  • Meditations; A Year Book (1913) [US version of James Allen's Book of Meditations for Every Day in the Year]
  • Men and Systems (1914)
  • The Shining Gateway (1915)
  • The Divine Companion (1919)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio (ֆր.) — 2007.
  2. "James Allen: A Life in Brief" by Mitch Horowitz, from As a Man Thinketh: Keepsake Edition (Tarcher/Penguin 2009)
  3. Announcement of "new book entitled, As a Man Thinketh" as it appears in the July 1903 Edition of The Light of Reason [1] Արխիվացված 2019-04-20 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ալլեն» հոդվածին։