Ջանպիեռո Կոմբի
![]() | ||||||
Անձնական տվյալներ | ||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | |||||
Մականուն | Uomo di Gomma (Ռետինե մարդ) [1] | |||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 20, 1902[2][3] | |||||
Ծննդավայր | Թուրին, Իտալիա | |||||
Մահվան ամսաթիվ | օգոստոսի 12, 1956[2] (53 տարեկան) | |||||
Մահվան վայր | Թուրին, Իտալիա | |||||
Հասակ | 174 սանտիմետր | |||||
Քաշ | 72 կիլոգրամ | |||||
Դիրք | դարպասապահ | |||||
Պատանեկան կարիերա | ||||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
| ||||||
Ազգային հավաքական | ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ջանպիեռո Կոմբի (իտալ.՝ Gianpiero Combi, նոյեմբերի 20, 1902[2][3], Թուրին, Իտալիա - օգոստոսի 12, 1956[2], Թուրին, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հայտնի է որպես աշխարհի գավաթը նվաճած դարպասապահներից ամենակարճահասակը (174 սմ)[4][5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Յուվենտուս» Ջանպիեռո Կոմբին տեղափոխվել է «Ծեր սենյորայի» նախագահ Էդուարդո Անյելիի հովանավորությամբ, որի ընտանիքը ընկերական կապերի մեջ էր Կոմբիի ընտանիքի հետ։
Դարպասապահի նորամուտը Իտալիայի առաջնությունում տեղի է ունեցել 1921 թվականի հոկտեմբերի 30-ին «Սպեցիայի» հետ խաղում։ Այդ ժամանակ Ջանպիեռոն ընդամենը 18 տարեկան էր, սակայն դա չի խանգարել երիտասարդին դառնալ ակումբի առաջատարներից մեկը։ Ումբերտո Կալիգարիսի և Վիրջինիո Ռոզետայի հետ նա ստեղծել է այսպես կոչված «Լեգենդի եռյակը» («Trio della Legenda»), որը դարձել է այն առանցքը, որի շուրջ կառուցվել է ակումբի հետագա խաղը։
Նրա դեբյուտը ազգային հավաքականում ձախողվել է՝ 1:7 հաշվով ավարտված Հունգարիայի հետ խաղում, և Կոմբին մի ամբողջ տարի չի խաղացել թիմում։
1926 թվականին Կոմբին նվաճել է իր կարիերայի առաջին սկուդետտոն, որը «Յուվենտուսի» համար արդեն երկրորդ գավաթն է։ Երկու տարի անց Կոմբին իր երկրի հավաքականի հետ դարձել է 1928 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Վստահ խաղ ցուցադրելով՝ դարպասապահը հիմնական կազմից դուրս է մղել «Ջենոայի» իր գործընկերոջը՝ Ջովանի դե Պրային, և այլևս չի զիջել դիրքը՝ ընդհուպ մինչև պրոֆեսիոնալ կարիերայի ավարտը։ 1931-1933 թվականներին Կոմբին «Յուվենտուսի» հետ նվաճել է երեք չեմպիոնական տիտղոս, ինչը նրան համար երաշխավորել է 1934 թվականի աշխարհի առաջնության «ոսկե տոմս»։ Իտալիան, չնայած չափազանց անվստահ և կոպիտ խաղին, այնուամենայնիվ կարողացել է հասնել եզրափակիչ, որտեղ նատուրալիզացված արգենտինացի Ռայմունդո Օրսիի և «յուրային» Սկյավիոյի ջանքերով հաղթել է չեխոսլովակիներին (2:1)։ Ռետինե մարդու համար (այս մականունը Կոմբիին տրվել է իր «գծի վրա իր ֆանտաստիկ խաղի» համար) դա վերջին միջազգային հանդիպումն էր. իրականում Կոմբին ցանկանցել է ավարտել կարիերան ԱԱ-ից առաջ, բայց մարզիչն այն ժամանակ համոզել է նրան մնալ՝ ամրապնդելով իր փաստարկները ավագի թևկապով Ջանպիեռոյի համար[6]։
Կոմբին նաև երկու անգամ նվաճել է Գերենի գավաթակը (1930, 1935), որը Եվրոպայի ժամանակակից առաջնության նախատիպն է։
Պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո Ջանպիեռո Կոմբին մի ժամանակ մարզել է «Յուվենտուսի» դարպասապահներին, որից հետո փորձել է իրեն հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այդ պաշտոնում նա անցկացրել է ընդամենը 5 հանդիպում։
Ներկայումս Կոմբիի անունը կրում է «Յուվենտուսի» ֆարմ ակումբներից մեկը։
ԽՍՀՄ հավաքականի դարպասապահ Ռինատ Դասաևի հետ Կոմբին Եվրոպայի բոլոր ժամանակների լավագույն դարպասապահների ցուցակում 16-րդն է։
Հետաքրքիր է, որ Կոմբին որոշակի դեր է խաղացել ֆուտբոլում դարպասապահի համազգեստի էվոլյուցիայի մեջ. նրա օրինակով նորաձև են դարձել դարպասապահների գունավոր սվիտերները, որոնք նախկինում խաղում էին, որպես կանոն, սևով[5][6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Размер не важен. Лучшие низкорослые вратари XX века
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://pantheon.world/profile/person/Gianpiero_Combi
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ «World Cup Champions Squads 1930 - 2018»։ www.rsssf.com։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-25-ին։ Վերցված է 2020-04-06
- ↑ 5,0 5,1 «Самый низкий вратарь в футболе: Дьюла Грошич, Жереми Жано, Джанпьеро Комби»։ Спорт ИГРОК (ru-RU)։ 2019-10-05։ Արխիվացված է օրիգինալից 2022-11-14-ին։ Վերցված է 2022-11-14
- ↑ 6,0 6,1 «Трофей чемпионатов мира и его капитаны»։ sport.segodnya.ua (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-11-14-ին։ Վերցված է 2022-11-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հավաքականում ելույթների վիճակագրությունը Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում(իտալ.)
- Խաղացողի տվյալները «Ֆուտբոլային հանրագիտարանում»(իտալ.)
|