Ջակուզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջակուզի
Jacuzzi logo.svg
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1917
ՎայրՉինո Հիլս, Սան Բերնարդինո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Աշխատողների թիվ4900 մարդ
Մայր ընկերությունApollo Global Management?
ՍեփականատերApollo Global Management?
Կայքjacuzzibrands.com
Jacusi.jpg

Ջակուզի հիդրոմերսող վաննաներ արտադրող ամերիկյան ընկերություն։ Ջակուզին իտալական Jacuzzi՝ Յակուցցի ազգանվան անգլերեն ոչ ճիշտ արտասանությունն է, որը սակայն արմատապես հաստատվել է աշխարհի շատ երկրների լեզուներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հիմնադրվել է 1917 թվականին Յակուցցի ազգանունով իտալացի էմիգրանտ 7 եղբայրներից մեկը, որը 1900 թվականին տեղափոխվել է ԱՄՆ[1]։ Սկզբում ընկերությունը զբաղվել է թռչող սարքավորումների, ավելի ուշ՝ գյուղատնտեսական նշանակության հիդրավլիկ պոմպերի արտադրությամբ։ Յակուցցի եղբայրների ընտանիքում երեխաներից մեկը անընդհատ մերսման խնդիր է ունեցել, արդյունքում՝ 1956 թվականին Կանդիդո Յակուցցին (1903—1986) հայտնագործել է հիդրոմերսող վաննայի առաջին նախատիպը[2]։ Ավելի ուշ՝ եղբայրները մի քանի անգամ կատարելագործել են իրենց հայտնագործությունը և ստացել են ավելի քան 250 արտոնագիր։
1968 թվականին Ռոյ Յակուցցին այդ հայտնագործության համար առևտրային արտոնագիր է ստացել, ինչպես նաև ներդրել է իր որոշակի ձևը, որտեղ ծայրափողակը միացված է վաննային։ Ընկերությունը սկսել է տնային հիդրոմերսող վաննաների արտադրության թողարկումը։

Ընկերության կարգախոսն է․ «Ջակուզի, ջուր, որ շարժում է ձեզ» (անգլ.՝ «Jacuzzi: Water that moves you»

Փոխաբերական իմաստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառը նաև ածականի իմաստ է ձեռք բերել և հաճախ ջակուզի ասելով հասկանում են ցանկացած վաննա, որն ունի հիդրոմերսող գործառույթ։

Հաճախ այդպես են անվանում ջրվեժների տակ գտնվող հատվածը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Джакузи от Якуцци | Газета Я» (ru-RU)։ Վերցված է 2020-02-15 
  2. mishajp (2018-06-30)։ «Джакузи было изобретена итальянцем Кандидо Якуцци (Jacuzzi) в 1968 году. Джакузи — неправильное…»։ Япония, Токио : Новости, Культура, Работа, Бизнес... и многое другое на http://www.yaponist.com։ Վերցված է 2020-02-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]