ՊրիվատԲանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՊրիվատԲանկ
ПриватБанк.png
PrivatBank Headoffice.jpg
Տեսակ բանկ և պետական ձեռնարկություն
Հիմնադրված է մայիսի 19, 1992
Հիմնադիր Ihor Kolomoyskyi, Serhiy Tihipko և Henadiy Boholyubov
Վայր Դնեպրոպետրովսկ, Ուկրաինա
Երկիր Flag of Ukraine.svg Ուկրաինա
Աշխատողների թիվ 20 936±1 մարդ (2015)[1]
LiqPay
Կայք privatbank.ua
PrivatBank Վիքիպահեստում

ՊրիվատԲանկ, Ուկրաինայի խոշորագույն բանկ: Զբաղեցնում է առաջատար դիրք ճյուղի բոլոր ֆինանսական ցուցանիշների գծով: Կազմում է Ուկրաինայի բանկերի քառորդ մասը՝ հանդիսանալով համակարգորեն կարևոր և խոշորագույն խնայողական բանկ, որը սպասարկում է երկրի բնակչության ավանդների մեկ երրորդը[2]:

Գլխավոր գրասենյակը տեղակայված է Դնեպրոպետրովսկում: Ունի ներկայացուցչություններ Ուկրաինայի սահմաններից դուրս: «ՊրիվատԲանկ» բրենդը միավորում է ՊրիվատԲանկ (Ուկրաինա), AS PrivatBank (Լատվիա) և մասնաճյուղեր Պորտուգալիայում և Իտալիայում: Ունեն մասնաճյուղ Կիպրոսում, ինչպես նաև ներկայացուցչություններ Պեկինում և Ալմա Աթայում:

Պրիվատբանկին է պատկանում LiqPay վճարման ծառայությունը:

2016 թվականի դեկտեմբերի 18-ին Ուկրաինայի Նախարարների խորհուրդը կողմ հանդես եկավ Ազգային բանկի առաջարկին՝ ՊրիվատԲանկի ազգայնացման մասին[3]:

Սեփականատերեր և ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկի հիմնական սեփականատերերը նրա հիմնադիրներ խոշոր բիզնեսմեններ Իգոր Կոլոմոյսկին և Գենադի Բոգոլյուբովն էին, որոնց էին պատկանում բաժնետոմսերի 36,98 %-ը ուղղակիորեն և 16,23 %-ը՝ հավասար բաժիններով TRIANTAL INVESTMENTS LTD օֆշորային ընկերության միջոցով, որը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Եվս 10 % բաժնետոմսեր պատկանում էին մինորիտար բաժնետերերի խմբին, որոնց թվում են առանցքային համասեփականատերերի գործընկեր Ալեքսեյ Մարտինովը և բանկի թոփ-մենեջմենթը՝ ղեկավարման նախագահ Ալեքսանդր Դուբիլետը (3,03 %) և նրա առաջին տեղակալ Տիմուր Նովիկովը (1,52 %)[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]