Պրիյդու Բեյեր
Պրիյդու Բեյեր | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1957[1] (67 տարեկան) |
Ծննդավայր | Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և ուսուցիչ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Էստոնիա |
Կրթություն | Abja Gymnasium?, Tõrva Gymnasium? և Տարտուի համալսարան |
Անդամակցություն | Էստոնիայի գրողների միություն և Estonian Literary Society? |
Պարգևներ | |
Priidu Beier Վիքիպահեստում |
Պրիյդու Բեյեր (էստ․՝ Priidu Beier, հոկտեմբերի 16, 1957[1], Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ, Մաթի Մոգուցի, Պիեռ Բեզուխով, Ադա Պրիյլուպ, Կերստի Մաակլեր կեղծանուններով), էստոնացի բանաստեղծ, լրագրող և մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրիյդու Բեյերը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 16-ին Տարտուում։ 1965-1983 թվականներին հաճախել է Հարավային Էստոնիայի տարբեր դպրոցներ։ 1976-1983 թվականներին սովորել է Տարտուի համալսարանի պատմական ֆակուլտետում։ 1984-1991 թվականներին աշխատել է Տարտուի գեղարվեստի թանգարանում, ապա ուսուցիչ է եղել տարբեր դպրոցներում։ Միաժամանակ զբաղվել է լրագրողական գործունեությամբ։ 1992-1994 թվականներին եղել «Postimees» թերթի մշակույթի բաժնի խմբագիր[2]։ 1994 թվականին եղել է արվեստի, փիլիսոփայության և պատմության ուսուցիչ Տարտուի Հուգո Տրեֆների գիմնազիայում[3]։
1989 թվականին Բեյերը Էստոնիայի գրողների միության անդամ է։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրիյդու Բեյերի ստեղծագործական դեբյուտը կայացել է 1976 թվականին, երբ նրա բանաստեղծությունները հրատարակվել են «Sirp ja Vasar» ամսագրում։ Այնուհետև նրա ստեղծագործությունները հրատարակվել են Էստոնիայի երիտասարդ բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուներում[4]։ Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն հայտնվել է միայն 1986 թվականին, մինչ դա հեղինակը բազմիցս ենթարկվել է քննադատության[5]։ 1970-ական և 1980-ական թվականներին նա եղել է բանաստեղծական երեկոների ճանաչված մասնակիցներից մեկը և պատկանել է այսպես կոչված «ընդհատակյա բանաստեղծների» թվին[6]։
Առաջին գրքին արագ հաջորդել են բանաստեղծությունների այլ ժողովածուներ, որոնց մի մասը եղել են Մաթի Մոգուցի կեղծանունով։ Այդ կեղծանունով հանդես է եկել ոչ միայն Պրիյդու Բեյերը, այլև Տարտուից կոլեկցիոներ Մաթի Միլիուսը (1945-2015)[7]։
Բեյերի բանաստեղծությունները համարվում են տեղ-տեղ անվայել և սուր։ Նրա տեքստերը հաճախ ներբողների պարոդիաներ են պարունակում են պարզ չափական տներ՝ սովորական հանգերով և տաղաչափությամբ, որոնք հաճախ չեն համընկնում[2]։ Բայերի արվեստը «հատուկ տեղ է զբաղեցնում էստոնական քնարերգության գլխավոր հոսանքների շրջանում»[8]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002՝ Յուհան Լիիվի բանաստեղծական մրցանակ,
- 2008՝ Գուստավ Սույտսի բանաստեղծական մրցանակ։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vastus. Eesti Raamat, Tallinn 1986.
- Tulikiri. Eesti Raamat, Tallinn 1989.
- как Matti Moguči: Õrn ja rõve. Kolmas kogu luulet. s.n., Tartu 1989.
- Mustil päevil. Eesti Raamat, Tallinn 1991.
- Femme fatale. Huma, Tallinn 1997.
- как Matti Moguči: Mina — Eiffeli torn. s.n., Tartu 1999 (1982).
- Maavalla keiser ehk Kurb klounaad. s.n., Tartu 2000.
- Monaco. s.l., Tartu 2002.
- как Matti Moguči: Mina — metsikuim mehike. s.n., Tartu 2005 (1984).
- Saatmata kirjad. Luuletusi aastatest 1976—2000. Verb, Tallinn 2007.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
- ↑ 2,0 2,1 «Priidu Beier» (անգլերեն). www.estlit.ee. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Staff: Teachers». Hugo Treffner Gymnasium. Վերցված է 2010 թ․ հունիսի 26-ին.
- ↑ In Viis tüdrukut ja kaheksa poissi. Perioodika, Tallinn 1977, sowie Noori autoreid. Eesti Raamat, Tallinn 1979.
- ↑ Cornelius Hasselblatt: Geschichte der estnischen Literatur. Von den Anfängen bis zur Gegenwart. Walter de Gruyter, Berlin und New York 2006, S. 647, 729—730.
- ↑ Eesti kirjanike leksikon. Koostanud Oskar Kruus ja Heino Puhvel. Eesti Raamat, Tallinn 2000, S. 55.
- ↑ Jaak Urmet: Lähemalt ühes legendist. In: Vikerkaar. 4/2000, S. 81.
- ↑ Cornelius Hasselblatt: Geschichte der estnischen Literatur. Von den Anfängen bis zur Gegenwart. Walter de Gruyter, Berlin und New York 2006, S. 730.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիյդու Բեյեր» հոդվածին։ |
|