Պուրնո Ագիտոկ Սանգմա
Պուրնո Ագիտոկ Սանգմա | |
![]() | |
Կուսակցություն՝ | Հնդկական ազգային կոնգրես, Nationalist Congress Party? և National Peoples Party?[1] |
---|---|
Կրթություն՝ | St. Anthony's College, Shillong?, Dibrugarh University? և National Institute of Technology, Patna? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 1, 1947 |
Ծննդավայր | West Garo Hills district, Մեգհալայա, Հնդկաստան |
Վախճանի օր | մարտի 4, 2016[2] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Դելի, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Զավակներ | Agatha Sangma?, Conrad Sangma? և James Sangma? |
Պարգևներ | |
Պուրնո Ագիտոկ Սանգմա (անգլ.՝ Purno Agitok Sangma, հինդի՝ पूर्ण ऐजिटक संगमा, սեպտեմբերի 1, 1947, West Garo Hills district, Մեգհալայա, Հնդկաստան - մարտի 4, 2016[2], Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1996-1998 թվականների Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի խոսնակ[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պուրնո Ագիտոկ Սանգման ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 1-ին Չապահատի գյուղում, Բրիտանական Հնդկաստան՝ բազմազավակ ընտանիքում։ 11 տարեկան հասակում կորցրել է հորը և աղքատության պատճառով ստիպված է եղել թողնել ուսումը։ Սելիզանյան շքանշանի օգնության շնորհիվ հաջողվել է շարունակել ուսումը։ Շիլոնգում գտնվող Սուրբ Անտոնիոսի քոլեջում ստացել է արվեստների բակալավրի աստիճան, իսկ հետո՝ Դիբրուգարհի համալսարանում միջազգային քաղաքական մագիստորի աստիճան։
Պրոֆեսինոլակ կարիերան սկսել է Դիբուգարհում որպես ուսուցիչ։
1973 թվականին ընտրվել է Մեգհալա-Պրադեշի երիտասարդական կոնգրեսի փոխնախագահ և 1975 թվականից մինչև 1980 թվականը համարվել է Երիտասարդական կոնգրեսի գլխավոր քարտուղար։
1977 թվականին Մեգհալայում Տուրայից ընտրվել է խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ Սաբհայի 6-րդ համագումարի պատգամավոր և այդ ընտրական շրջանից ևս մի քանի անգամ վերընտրվել է մինչև 1989 թվականը։ Ընմիջումից հետո կրկին 1991 թվականից մինչև 2008 թվականն ընտրվել է խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր։
- 1980 թվականին զբաղեցրել է Հնդկական ազգային կոնգրեսի Համահնդկական կոմիտեի քարտուղարի պաշտոնը,
- 1980-1982 թվականներին զբաղեցրել է արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնը,
- 1982-1984 թվականներին զբաղեցրել է առևտրի նախարարի տեղակալի պաշտոնը,
- 1984 թվականին զբաղեցրել է առևտրի պետական նախարարի պաշտոնը,
- 1984-1986 թվականներին զբաղեցրել է արտաքին գործերի պետական նախարարի պաշտոնը,
- 1986-1988 թվականներին զբաղեցրել է աշխատանքի պետական նախարարի պաշտոնը,
- 1988-1990 թվականներին զբաղեցրել է Մեգհալայա նահանգի գլխավոր նախարարի պաշտոնը[4][5],
- 1991-1993 թվականներին զբաղեցրել է ածխի արդյունաբերության պետական նախարարի պաշտոնը,
- 1993-1995 թվականներին զբաղեցրել է աշխատանքի պետական նախարարի պաշտոնը,
- 1995 թվականի փետրվար-սեպտեմբեր ամիսներին զբաղեցրել է Աշխատանքի միության պետական նախարարի պաշտոնը,
- 1995-1996 թվականներին զբաղեցրել է Տեղեկատվության և հաղորդման նախարարի պաշտոնը։
1996 թվականից մինչև 1988 թվականը եղել է Լոկ սաբհայի խոսնակ։ Հնդկական խորհրդրանի պատմության կես դարվա ընթացքում եղել է ընդդիմության առաջին անդամը, որը զբաղեցրել է խոսնակի պաշտոնը։ Այդ պաշտոնում Սահմանադրության օրինագծի վերանայման համար սահմանել է Խորհրդարանական միասնական կոմիտեն։ Գլխավորել է Ազգերի համագործակցության խորհրդարանական ասոցիացիայի 1996 թվականի օգոստոսի Կուալա Լումպուրի և 1997 թվականի սեպտեմբերի Պորտ Լուիի 42-րդ և 43-րդ կոնֆերանսների հնդկական խորհրդարանական պատվիրակությունները։
1998 թվականին համարվել է Հնդկաստանի պետական կառավարման ինստիտուտի փոխնախագահ։
1999 թվականի մայիսին մի շարք քաղաքական գործիչների հետ միասին հեռացվել է Հնդկական ազգային կոնգրեսի շարքերից Սոնյա Գանդիին ընդդիմության համար[6]։
Կոնգրեսից հեռացումից հետո 1999 թվականին եղել է Ազգայնական կոնգրեսի կուսակցության համահիմնդիրներից մեկը[7]։ 2004 թվականի հունվարին, այդ կուսակցության պառակտումից հետո, մասնակցել է «Տրիմունալ համահնդկական կոնգրեսի» կազմավորմանը։ 2006 թվականի փետրվարին Ազգայնական կոնգրեսի կուսակցության կողմից վերընտրվել է Լոկ սաբհայի պատգամավոր։ 2008 թվականի մարտին հրաժարվել է պատգամավորական լիազորություններից՝ Մեգհալայա նահանգի Օրենսդրական ժողովի ընտրություններում մասնակցելու նպատակով։
2013 թվականին եղել է Ազգային ժողովրդական կուսակցության համահիմնդիրներից մեկը[8], որին Մեգհալայա նահանգի Օրենսդրական ժողովի ընտրություններում հաջողվել է երկու մանդաթ ստանալ։
2012 թվականին Հնդկաստանի նախագահի ընտրություններում ընդդիմության կողմից եղել է հիմնական թեկնածուն, սակայն հաղթանակ է տարել Հնդկական ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ Փրանաբ Կումար Մուխերջին[9][10][11]։
Ձայներ | |
---|---|
Փրանաբ Կումար Մուխերջի[12] | 713,763 |
Պուրնո Ագիտոկ Սանգմա[12] | 315,987 |
Պուրնո Ագիտոկ Սանգման մահացել է 2016 թվականի մարտի 4-ին Նյու Դելիում՝ 68 տարեկան հասակում[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://eci.gov.in/files/category/97-general-election-2014/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.thequint.com/politics/2016/03/04/former-lok-sabha-speaker-pa-sangma-passes-away-at-68
- ↑ «PA Sangma (1947-2016): The short man from Garo Hills, the tallest North East leader in New Delhi»։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 29, 2016-ին։ Վերցված է սեպտեմբերի 11, 2017
- ↑ «Tura Constituency»։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 11, 2017-ին։ Վերցված է սեպտեմբերի 11, 2017
- ↑ «Who is P.A. Sangma?»։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 4, 2017-ին։ Վերցված է սեպտեմբերի 11, 2017
- ↑ «CWC expels threesome for six years»։ Rediff.com, 20 May 1999։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 24, 2012-ին։ Վերցված է մայիսի 21, 2012
- ↑ «National Congress Party Origins»։ NCP official website, retrieved 21 May 2012։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 11, 2012-ին
- ↑ news.oneindia.in/2013/01/05/sangma-launches-his-party-with-alliance-with-nda-1125781.html
- ↑ «It's time that a tribal becomes President: Netam»։ հունիսի 29, 2012։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 29, 2012-ին
- ↑ «Sangma withdraws himself from presidential race, seeks consensus for Abdual Kalam»։ Headlines today։ հունիսի 16, 2012։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 16, 2012-ին։ Վերցված է հունիսի 16, 2012
- ↑ «I have quit NCP, will contest presidential polls: PA Sangma»։ հունիսի 20, 2012
- ↑ 12,0 12,1 «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 7, 2013-ին։ Վերցված է հուլիսի 23, 2012
- ↑ «Former Lok Sabha Speaker PA Sangma Passes Away at 68»։ The Quint։ Արխիվացված է օրիգինալից մարտի 5, 2016-ին։ Վերցված է 2016-03-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Biography - From Lok Sabha Speakers' official site
- P. A. Sangma: Fourteenth Lok Sabha Members Bioprofile
- XII LOK SABHA DEBATES - Sangma's famous debate against nuclear weapons
- Interview with Sangma by Rediff on NCP split up
|
- Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Հնդկաստանում ծնվածներ
- Մարտի 4 մահեր
- 2016 մահեր
- Հնդկաստանում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հնդկաստանի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Պադմա Վիբխուշանի դափնեկիրներ
- Հնդկաստանի նախագահի թեկնածուներ
- Հնդիկ պետական գործիչներ