Պուշկինիա մկնասոխանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուշկինիա մկնասոխանման
Պուշկինիա մկնասոխանման
Պուշկինիա մկնասոխանման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Ծնեբեկազգիներ (Asparagaceae)
Ենթաընտանիք Մկնասոխայիններ (Scilloideae)
Ցեղ Puschkinia
Տեսակ Պուշկինիա մկնասոխանման (P. scilloides)
Միջազգային անվանում
Puschkinia scilloides

Պուշկինիա մկնասոխանման լատին․՝ Pushkinia scilloides, շուշանազգիների ընտանիքին պատկանող բազմամյա սոխուկավոր բույս։

Լայնորեն տարածված է մեր հանրապետությունում, հատկապես` Արարատյան դաշտի նախալեռնային գոտում։ Տերևները լայն գծանման, փոկանման են։ Ողկույզները գագաթային են՝ կազմված 3-10 ծաղիկներից։ Ծաղկապատը բաց երկնագույն է՝ դրսի կողմից մուգ երկնագույն շերտիկներով։ Նրա թերթիկները 2—3 անգամ ավելի երկար են, քան զանգականման խողովակը։ Պսակը երեք անգամ ավելի կարճ է ծաղկապատից, վեցաբաժան է։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին։ Բարձրությունը հասնում է 10-30 սմ-ի։ Բացի այն, որ հրաշալի դեկորատիվ բույս է, պուշկինիան միաժամանակ օգտագործվում է որպես վայրի բանջարաբույս, տերևները համեղ են և սննդարար։ Մեծ քանակությամբ ալկալոիդներ պարունակելու շնորհիվ հնուց ի վեր օգտագործվել է որպես բուժիչ բուսատեսակ։ Մկնասոխանման պուշկինիան հանրապետության բուսաշխարհի այն բազմաթիվ տեսակների թվին է պատկանում, որոնք մեծ հեռանկար ունեն մշակության մեջ լայնորեն ներդնելու համար։ Սակայն այս բույսը ներկայումս դեկորատիվ նպատակներով մեզ մոտ չի օգտագործվում։ Մինչդեռ կարելի է սոխուկներ հավաքել կենդանի բնությունից (այս տեսակին անհետացման վտանգ չի սպառնում) և լայնորեն օգտագործել ծաղկադեկորատիվ զանազան ձևավորումներում, հատկապես` եզրաշերտերում, քարապարտեզներում և ալիպինարիաներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուշկինիա մկնասոխանման» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուշկինիա մկնասոխանման» հոդվածին։