Պունտա դե Վակաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավան
Պունտա դե Վակաս
Punta de Vacas
Տուպունգատո լեռը
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՄարզՄենդոսա
ԲԾՄ2980 մետր
Բնակչություն47 մարդ (2001)
Ժամային գոտիUTC−3
Հեռախոսային կոդ+54 261
Պունտա դե Վակաս (Արգենտինա)##
Պունտա դե Վակաս (Արգենտինա)

Պունտա դե Վակաս (իսպ.՝ Punta de Vacas), ավան արգենտինական Մենդոսա մարզում։ Գտնվում է ծովի մակարդակից 2395 մ բարձրության վրա, Ակոնկագուա ազգային պարկի տարածքում։ Այստեղից լավ տեսանելի են Հարավային Ամերիկայի 2 ամենաբարձր լեռները ՝ Ակոնկագուան և Տուպունգատոն։ Ավանից դեպի արևմուտք գտնվում է Ինկերի կամուրջը, դեպի արևելք՝ Զանխոն-Ամարիլյո ավանը,իսկ 140 կմ հեռու մարզի մայրաքաղաք Մենդոսան է։ Մինչև 1984 թվականը ավանի միջով էր անցնում Տրանսանդինային երկաթուղին,որը ձգվում էր Մենդոսայից մինչև Լոս Անդես։

2001 թվականի մարդահամարի տվյալներով Պունտա դե Վակասում ապրում է 47 մարդ, բնակչության թիվը տարեցտարի նվազում է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Censo 2010 - INDEC». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.