Պորտ Սաիդ (մուհաֆազա)
| |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Եգիպտոսի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Եգիպտոս | ||||
Վարչկենտրոն | Պորտ Սաիդ | ||||
Խոշորագույն քաղաք | Պորտ Սաիդ, Պորտ Ֆուադ | ||||
Հիմնական լեզու | արաբերեն | ||||
Բնակչություն (2006) | 570 768 մարդ (20-րդ տեղ) | ||||
Խտություն | 424,36 մարդ/կմ² (11-րդ տեղ) | ||||
Տարածք | 1 345 կմ² (25-րդ տեղ) | ||||
![]() | |||||
Սահմանակցում է | Հյուսիսային Սինայ, Իսմայիլիա, Դակահլիա և Շարկիա | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | EG-PTS | ||||
portsaid.gov.eg |
Պորտ Սաիդ[1] (արաբ. بور سعيد, Բուր Սաիդ[2]), մուհաֆազա Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում: Վարչական կենտրոնը Պորտ Սաիդ քաղաքն է: Գտնվում է երկրի հյուսիս-արևելքում՝ Սուեզի ջրանցքի մուտքի մոտ: Մուհամազայի գրեթե ամբողջ տարածքը գրավում է Պորտ Սաիդ քաղաքը:
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուհաֆազան բաղկացած է Պորտ Ֆուադ քաղաքից և Պորտ Սաիդ քաղաքի 5 հիմնական թաղամասերից.
- Զուխուր (Ծաղկի շրջան)
- Շարք (Արևելյան շրջան)
- Մանախ (Կլիմայի շրջան)
- Արաբ (Արաբների շրջան)
- Դաուախի (արվարձաններ)
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսության հիմնական ոլորտը առևտուրն է: 1976 թվականի հունվարի 1-ին Անվար Սադաթի օրոք մուհաֆազան ստեղծվեց ազատ տնտեսական գոտի, որի մեջ ներմուծված բոլոր ապրանքները ենթակա չեն մաքսատուրքերի, ինչը հանգեցրեց Պորտ Սաիդ քաղաքի տնտեսական վերականգնմանը: Ավելի ուշ այստեղ հիմնադրվել են պատրաստի հագուստի արտադրության մի շարք ձեռնարկություններ, որոնց արտադրանքը մատակարարվում են ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին: Ազատ տնտեսական գոտում աշխատում է մոտ 500,000 աշխատող, որոնք ամեն օր գալիս են այստեղ՝ Ալեքսանդրիայից, Դակահլիայից և Շարկիայից աշխատելու:
Հայտնի բնիկներ ու բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մուհամեդ Զիդան - ֆուտբոլիստ, Եգիպտոսի հավաքականի խաղացող: