Պորտսմութի հաշտության պայմանագիր (1905)
| Պորտսմուտի հաշտության պայմանագիր | |
|---|---|
| Պայմանագրի տիպ | խաղաղության պայմանագիր |
| Ստորագրվել է — վայր |
1905 օգոստոսի 23 (սեպտեմբերի 5) Պորտսմուտ, (ԱՄՆ) |
| Ուժը կորցրել է | 1945 թ. 2 սեպտեմբերի |
| Ստորագրել են | Ս. Վիտտե, Ռ. Ռոզեն (Ռուսաստան), Կ. Ձյուտարո, Տ. Կոգորո (Քապոնիա) |
| Կողմեր | |
| Լեզուներ | ճապոներեն, ռուսերեն |
| Վիքիդարան պարունակում է տեքստը. ru:Портсмутский мирный договор | |
Պորտսմութի հաշտության պայմանագիր, կնքվել է 1905 թվականի օգոստոսի 23-ին (սեպտեմբերի 5), Պորտսմութի (Նյու Հեմփշիր նահանգ, ԱՄՆ) ռազմածովային նավաշինարանում, Ռուսաստանի և ճապոնիայի միջև, ռուս-ճապոնական պատերազմից հետո։
Պայմանագրով Ռուսաստանը ճանաչեց Կորեան որպես ճապոնիայի ազդեցության ոլորտ, ճապոնիային զիջեց Լյաոդունի թերակղզու (Պորտ Արթուրով և Դալնիով) իր վարձակալական իրավունքները, Չինական Չանչունյան երկաթուղին (Պորտ Արթուրից մինչև Չանչուն), Հարավային Սախալինը, համաձայնեց ճապոնիայի հետ կնքել ձկնորսական կոնվենցիա։ Ճապոնիան հրաժարվեց ամբողջ Սախալինի նկատմամբ ռազմատուգանքի, Հեռավոր Արևելքում Ռուսաստանի ռազմածովային ուժերի սահմանափակման և իր նախնական այլ պահանջներից։ Կողմերը պրտավորվեցին դուրս բերել զորքերը Մանջուրիայից, ինչպես նաև մանջուրական երկաթուղուց օգտվել միայն առևտրով նպատակներով և այլն։ 1925 թվականին, խորհրդաճապոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատվելու ժամանակ, խորհրդային կառավարությունն ընդունեց Պորստմութի հաշտության պայմանագիրը, սակայն վերապահումով։ Երկրորդ համաշխարհային պատերազմում ճապոնիայի պարտությունից (1945 թվականի սեպտեմբերի 2) հետո պայմանագիրը կորցրեց իր ուժը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 391)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտսմութի հաշտության պայմանագիր (1905)» հոդվածին։ |
| ||||||