Պորտալ:Տավուշի մարզ/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տավուշի մարզ, մարզ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է: Տավուշի մարզը իր մեջ ներառում 4 աշխարհների գավառներ ու գավառամասեր: Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջանը) հիմնականում համապատասխանում է Գուգարքի Կողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը` (Իջևանի տարածաշրջանը)` Կայեն և Կանգարք գավառներին: Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջանը) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջանի) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Փառիսոս և Արցախ աշխարհի Քուստի գավառներում: