Պորտալ:Նորվեգիա/Ընտրյալ քաղաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերգեն
Բերգեն

Բերգեն (նորվ.՝ Bergen [ˈbærɡən]), Նորվեգիայի երկրորդ ամենամեծ քաղաքը, Հորդլանդիա ֆյուլքեի մայրաքաղաքը և Արևմտյան Նորվեգիայի խոշորագույն քաղաքը։ Տեղակայված է երկրի արևմտյան մասում՝ Հյուսիսային ծովի ափին՝ Միդտորլան տարածաշրջանում։ Զբաղեցնում է Բերգենյան թերակղզին։

Մինչ 1299 թվականը եղել է Նորվեգիայի քաղաքը, մոտավորապես մինչ 1830-ական թվականները՝ երկրի խոշորագույն քաղաքը։ Այսօր Բերգենը խոշոր նավահանգիստ և նավթային արդյունաբերության կենտրոն է։ Քաղաքն ունի համալսարան։

Բերգենի միջնադարյան նավամատույցը ՅՈւՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության օբյեկտ է։ 2000 թվականին Բերգենը ճանաչվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Այստեղ է անցկացվել Եվրատեսիլ 1986 երգի մրցույթը։

Քաղաքը հիմնադրվել է 1070 թ.-ին Վոգենյան բուխտայի ափին Օլաֆ III արքայի կողմից Bjørgvin անվամբ: Մի քանի տասնամյակ անց բուխտայի հյուսիսային եզրին կանգնեցվեց Բերգենխուս քարե ամրոցը: XII և XIII դարերում Բերգենում ապրել են նորվեգական արքաներն ու եպիսկոպոսները: 1217-1299 թթ.-ին Բերգենը եղել է միջնադարյան Նորվեգիայի մայրաքաղաքը:

XIV դարում նորվեգական միապետության թուլացման հետ մեկտեղ Բերգենում իշխանությունն անցավ հանզենյան առևտրականների ձեռքը: Նրանց է քաղաքը պարտական իր գեղեցիկ զբոսավայրերով: Բերգենում առևտրականների կառավարումը տևեց մինչև XVIII դար:

Չնայած 1702 և 1916 թթ.-ի ավերիչ հրդեհներին՝ Բերգենը գրեթե իր ողջ պատմության ընթացքում մնաց Նորվեգիայի արևմտյան ափի կարևորագույն նավահանգիստը: 1665թ.-ին հենց Վոգենյան բուխտայում բռնկվեց անգլո-հոլանդական պատերազմներից մեկը: (մանրամասն...)