Պորտալ:Կինո/Հայաստան/2013 Հունվար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համո Բեկնազարյան (մայիսի 19 1892, Երևան - ապրիլի 27 1965, Մոսկվա), հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան։ «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935թ

Կենսագրություն[խմբագրել կոդը]

Համո Բեկնազարյանը 1914թ սկսել է նկարահանվել ռուսական ֆիլմերում։ Դասվել է ռուսական համր կինոյի աստղերի շարքին։ Նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում։

1918թ ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը (մինչ այդ պրոֆեսիոնալ մարմնամարզիկ է եղել)։ 1921թ գլխավորել է Վրաստանի կինոստուդիայի կինոյի բաժինը, ապա դարձել Վրաստանի Պետկինոյի ռեժիսոր։ 1923թ Համո Բեկնազարյանը հաստատվել է Հայաստանում և հիմնադրել «Հայֆիլմ» կինոստուդիան։ 1926թ նկարահանել է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը` «Նամուս»ը։ Ականավոր ռեժիսորի թողած ստեղծագործական վիթխարի ժառանգությունից կարելի է դատել, որ նա անսահման հնարավորություններ ուներ դրսևորելու իր տաղանդի ահռելի ուժը։ Դրա վառ ապացույցն այն էր, որ 1920-ականներին ընդունել է Հայաստանի կառավարության հրավերը, քաջ տեղյակ լինելով, որ այնտեղ կինոարտադրության և ստեղծագործական գործունեության համար նույնիսկ նվազագույն հիմքեր չկան։ Այդ տարիներին նա սիմվոլիկ գումարներով նկարահանել է այնպիսի ժապավեններ, ինչպիսիք են «Զարե» , «Շոր և Շորշոր» ։

Նրա ստեղծած առաջին հայկական ձայնային ֆիլմը` «Պեպո»ն, դարձավ ոչ միայն Բեկնազարյանի գլուխգործոցը, այլև տեղ գտավ ժողովրդական կինոյի ոսկե պահոցում։ Ավելի ուշ նկարահանել է հայ կինոյի 2 այլ հրաշալի ֆիլմեր` «Դավիթ Բեկ» (1943թ) և «Զանգեզուր» (1938թ)։ շարունակել ...: