Պորտալ:Էստոնիա/Ընտրյալ հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էստոնիայի ազատագրական պատերազմի հուշարձանը Տալլինի Ազատության հրապարակում
Էստոնիայի ազատագրական պատերազմի հուշարձանը Տալլինի Ազատության հրապարակում

Էստոնիայի անկախության պատերազմ (էստ․՝ Eesti Vabadussõda, բառացի՝ Էստոնական պատերազմ հանուն ազատության), 1918 թ. նոյեմբերի 28-ին սկիզբ առած և մինչև 1920 թ. հունվարի 3-ը շարունակված պատերազմական գործողություններ, որոնց ընթացքում ինքնահռչակված Էստոնիայի Հանրապետության զինված ուժերը Ռուսաստանի զինված ուժերի (Հյուսիսային կորպուս, հետագայում՝ Հյուսիսարևմտյան բանակ) մասնակցությամբ դիմադրում էին Կարմիր բանակին։

Ինչպես նաև 1919 թ. հունիս-հուլիս ամիսներին ժամանակակից Լատվիայի տարածքում ծավալված պատերազմական գործողությունները, որոնց ընթացքում էստոնական բանակը լատիշներից կազմված Հյուսիսլատվիական բրիգադի օգնությամբ դիմադրում էին Մերձբալթյան լանդեսվերի զորաբաժանումներին ու Մերձբալթյան ֆրայկորի ջոկատներին։ Խորհրդային պատմագրության մեջ այս պատերազմը դիտվում է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի շրջանակներում։

1918-1920 թթ. էստոնական բանակի մղած պատերազմը կարելի է բաժանել երեք փուլի.

  1. Էստանական հանրապետության անկախության համար մղված պատերազմ (1918 թ. նոյեմբեր - 1919 թ. գարուն), որ պարունակում էր նաև քաղաքացիական պատերազմի ու խորհրդաէստոնական պատերազմի տարրեր,
  2. Էստոնական բանակի` հակախորհրդային ուժերի կողմից մասնակցությունը Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին (1919 թ. հուլիսի 1 - 1920 թ. սկիզբ),
  3. «պատերազմ Լանդեսվերի հետ» Լատվիայի տարածքում (1919 թ. ամառ), որի ընթացքում Էստոնիայի զինված ուժերը դիմադրում էին Մերձբալթյան լանդեսվերի (Բալթիական հերցոգության զինված ուժերը, որի կազմի մեջ մտնում էին հիմնականում օստսիական (գերմ. Ostsee- Բալթիականծով, բառացի` Արևելյան ծով) գերմանացիներից) զորաբաժանումներին։ (մանրամասն...)