Պորտալ:Էստոնիա/Ընտրյալ անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդիա Կոյդուլա
Լիդիա Կոյդուլա

Լիդիա Կոյդուլա (էստ․՝ Lydia Koidula, իսկական անունը` Լիդիա Էմիլիե Ֆլորենտինե Յանսեն, դեկտենբերի 12 (24), 1843, Վյանդրա, Պյարնումաա - հուլիսի 30 (օգոստոսի 11), 1886, Կրոնշտադտ, Ռուսական կայսրություն), էստոնացի բանաստեղծուհի, արձակագիր, էստոնական դրամատուրգիայի հիմնադիր։

Լիդիա Կոյդուլան գրող և լուսավորիչ Յոհան Վոլդեմար Յանսենի դուստրն է։ Դպրոցական տարիներից Լիդիան հորն օգնել է «Պյառնույան փոստատար» (էստ․՝ Perno postimees) թերթի հրատարակման գործում. կատարել է թարգմանություններ, հրատարակման է հարմարեցրել գեղարվեստական ստեղծագործություններ և այլն։ Այդ ժամանակ էլ նա գրել է իր առաջին բանաստեղծությունները. նախապես նա ստեղծագործել է գերմաներենով։ «Կոյդուլա» կեղծանունը նրան տվել է Կառլ Ռոբերտ Յակոբսոնը, երբ Լիդիայի բանստեղծությունները տպագրել է իր այբբենարանում։

Թերթում աշխատելու տարիներին Լիդիա Կոյդուլան ծանոթանում է 19-րդ դարի կեսերին Էստոնիայում ծավալված ազգային շարժման մասնակից հասարակական գործիչների հետ, որոնց ազդեցությամբ էլ ձևավորվում են Լիդիայի հայացքներն ու համոզմունքները։ 1860-ական թթ. երկրորդ կեսին Լիդիա Կոյդուլան արդեն հայտնի բանստեղծուհի էր, քաղաքական ու հայրենասիրական թեմաներով մի շարք բանաստեղծությունների հեղինակ։ (մանրամասն...)