Պորտալ:Եվրոպա/Ընտրված տեսարժանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոլիզեում, Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը, կայսերական Հռոմի վիթխարի և հռչակավոր կոթողներից է, որն իր ժամանակին կրկեսի շենք էր: Նրա կառուցումը սկսել է Վեսպասիանոս կայսրը մ.թ. 57 թվականին, ավարտել Տիտոսը 80 թվականին:

Սկզբնապես Կոլիզեումը կոչվել է Ֆլավիոսների ամֆիթատրոն: Իր անունը ստացել է «կոլոսիում» կամ «կոլոս» բառից, որը հունարեն է, նշանակում է՝ հսկա, մեծ: Սակայն Կոլիզեումը այդպես է կոչվել 8-րդ դարից, կամ իր հսկա չափերի, կամ այն պատճառով, որ նրա մոտակայքում հնում կանգնած է եղել Ներոնի վիթխարի արձանը: Այսպիսով, արձան-կոթողն է իր անունը տվել այդ հսկա կրկեսին: Կոլիզեումը գտնվում է Հռոմում՝ Էսկվիլինյան խոռոչում՝ Պալանտինյան և Ցելիևյան բլուրների միջև, որտեղ գտնվում էր Ներոնի Ոսկե Տանը պատկանող լճակը մանրամասն...