Պորտալ:Արմավիրի մարզ/Ընտրված եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայր Տաճար
Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, որը գտնվում է Հայաստանի Էջմիածին քաղաքում։

Այստեղ է գտնվում Էջմիածնի Մայր Տաճարը, որը ըստ Գրիգոր Լուսավորչի նկարագրման, հիմնվել է իր երազում տեսած Հիսուսի իջման վայրում և կառուցվել Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 303 թ.։

Այն աշխարհասփյուռ հայության գերագույն մասի սրբազան ուխտատեղին է և Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրը՝ Վեհարանը։

Եկեղեցու պատմությունն ամփոփող պատմական հուշարձանները, թանգարանները, գրադարանները և հենց Մայր Տաճարը ներկայացնում են հայոց բազմադարյան պատմությունը, գրականության և արվեստի բացառիկ արժեքները, հոգևոր մշակույթի գանձերը։ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը մեծ պատասխանատվություն է կրում թե այստեղ ստեղծված և թե Եկեղեցուն նվիրաբերված մշակութային արժեքների պահպանության համար։

Մայր Աթոռը իրականացնում է սոցիալական, մշակութային և դաստիարակչական ծրագրեր Հայաստանում, ինչպես նաև սփյուռքում։

(մանրամասն այստեղ)