Պոտոմակի մեծ ջրվեժներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոտոմակի մեծ ջրվեժներ
Տեսակջրվեժ
Երկիր ԱՄՆ
Վարչատարածքային միավորՄոնտգոմերի շրջան և Ֆեյրֆաքսի շրջան
Մասն էՊոտոմակ

Մեծ ջրվեժներ, ջրվեժների և սահանքների շարք Պոտոմակ գետի վրա։ Գտնվում է Մոնտգոմերի շրջանի, Մերիլենդն և Ֆերֆակս շրջանի Վիրջինիայի սահմանին։ Մեծ ջրվեժ պարկը կառավարվում է ազգային պարկի ծառայության կողմից, որը գտնվում է Վիրջինայի հարավային ափերին, իսկ Չիզապիկ ու Օհայո պարկը գտնվում է գետի հյուսիսային ափերին՝ Մերիլենդում։ Պոտոմակը և ջրվեժները ամբողջովին Մերիլենդի տարածքում, և՛ նահանգի և՛ վարչաշրջանի սահմանները գտնվում են ափի հարավային մասում։

Տեսարժան վայրեր կան և՛ Մերիլենդի, և՛ Վիրջինայի կողմից։ Բիլլի Գոթ արահետը Բեը կղզու վրա հասանելի է Մերիլենդից, որից երևում է Մեծ ջրվեժը, ինչպես նաև Օլմստեդ կղզուց։ Վիրջինայի կողմում կան տեսարժան վայրեր։

Մեծ ջրվեժների տարածքը հայտնի է բացօթյա միջոցառումների համար, ինչպիսիք են նավարկությունը, ռաֆտինգը, ժայռամագլցումը և արշավները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

35000 տարի առաջ Պոտոմակ գետը հոսելով ձևավորում է Մեծ ջրվեժները[1]։

Պոտոմակի հոսքը էապես դանդաղում է, երբ հոսելով հատում է ջրվեժը և անցնում Մեթեր կիրճի միջով։ Հորդառատ անձրևներն ու ձյունը գետի ջրհավաք ավազանում առաջացնում են ջրհեղեղներ, որոնք հարվածում են ժայռերին և նույնիսկ սպառնում են հարակից պարկի զբոսաշրջային կենտրոնին։

Ջրհեղեղից առաջացած ժայռերն ու գետի կիրճերը փոխակերպված ապարներ են։

Մուլտիմեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոտոմակ գետի Մեծ ջրվեժը Վիրջինայի և Մերիլենդի միջև Միացյալ Նահանգներում։ Հունվարի 1, 2014

Ջրանցքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ ջրվեժի շուրջ ձեռնարկվում են ջրանցքների կառուցման տարբեր փորձեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Great Falls of the Potomac : Image of the Day». NASA. 2004 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոտոմակի մեծ ջրվեժներ» հոդվածին։