Պոչիկ (սանրվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրիացի ֆուտբոլիստ Սառա Պունտիգամը պոչիկով

Պոչիկ, սանրվածք, մազերի մի կամ ամբողջը մասը հավաքվում և գլխի հետևամասից ամրացվում է մազակալով կամ այլ նմանատիպ աքսեսուարով։

Պոչիկը հաճախ կապում են գլխի հետևից, բայց կարող են նաև հավաքել կողքերից (երբեմն համարվում է պաշտոնական)։ Կարող են երկու պոչ կապել կամ հյուսել։

Կանանց և աղջիկների պոչիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի փորագրությունից, որտեղ պատկերված է մի աղջիկ (ձախից)՝ պոչիկով
«Կանայք կապույտ ֆոնին» որմնանկարի պատկերը Կրետե կղզու Կնոսոս պալատից, որտեղ կանայք կրում են պոչիկով սանրվածք:
Շիկահեր մոդել պոչիկով

Պոչիկը հայտի է դեռ Հին Հունաստանից՝ հունական արհեստափաստերում և արվեստի ստեղծագործություններում, օրինակ՝ Կրետասում հազարամյակներ առաջ նկարված որմնանկարներից (մ.թ.ա. 2000–1500 թթ.), պոչիկով կանանց պատկերներից։ Հետևաբար, հավանական է, որ պոչիկիկով սանրվածքը առաջացել է Հին Հունաստանում նախքան կտարածվելր տարբեր մշակույթներում և տարածաշրջաններում։ Եգիպտական և հռոմեական արվեստը նաև պատկերում էր կանանց մազերի այնպիսի մի ոճ, որը մենք այժմ պոչիկ ենք անվանում[1]։

Եվրոպական և արևմտյան մշակույթում անսովոր էր կանանց համար (ի տարբերություն աղջիկների) մինչև 20-րդ դարի կեսեր հանրության առաջ իրենց մազերը պոչ կապել։ Պոչիկ սանրվածքի ընդլայնումը մեծապես պայմանավորված էր Mattel-ի առաջին Բարբի տիկնիկի ստեղծմամբ, որը սանրվածքը հայտի դարձրեց, և անգամ կինոաստղերից, ինչպիսին է Սանդրա Դին, որը կապել էր Գիդջեթ ֆիլմում[2]։

1980 թվականից մինչև 1990-ականների կեսերին ընդունված էր բոլոր տարիքի կանանց՝ աղջիկներին, երիտասարդներին, դեռահասներին, քոլեջի ուսանողներին և ոչ միայն, տեսնել մետաքսե մազակապով պոչիկներ կապած։

21-րդ դարի սկզբին և՛ կանայք, և՛ աղջիկները սովորաբար պոչ են կապում ոչ ֆորմալ և գրասենյակային վայրերում կամ մետաքսե մազակապով մարզվելիս։ Նրանք, ամենայն հավանականությամբ, կընտրեն ավելի մշակված ոճեր (օրինակ, հյուսերով կամ այլ պարագաներով) պաշտոնական առիթների համար։ Բարձր և ցածր պոչիկները երկուսն էլ հայտնի են։ Մետաքսե մազակապով պոչիկները նորավոճ են դարձել և գործնական, քանի որ դրանք մազերը գեղեցիկ են դարձնում, քան ավանդական մազակապերը։ Պոչիկը տարածված է դպրոցահասակ աղջիկների մոտ իր պարզունակության համար, մասամբ այն պատճառով, որ թափած մազերը հաճախ ասոցացվում են երիտասարդների հետ։ Երիտասարդ աղջիկները, օրինակ, սպորտային պարապմունքից հետո, ամենայն հավանականությամբ, կկարողանա շտկել մազերը։ Մետաքսե մազակալով պոչիկները շատ տարածված են դպրոցական տարիքի աղջիկների մոտ, հատկապես դպրոցական համազգեստով, քանի որ այն նորաձևության մի մաս է, որը աղջիկները կարող են կրել դրանք համպատասխանեցնելով համազգեստի գույներին կամ պահանջներին։ Պոչիկը կարող է նաև լինել նորաձևություն, երբեմն էլ մարզական։ Ցածր կապած պոչիկը նաև համարվում է շքեզ անհատականության նշան։

Պոչիկը գործնական է, քանի որ այն բազմաթիվ աշխատանքներով կամ հոբբիներով զբաղվելու ժամանակ մազերը աչքերից հեռու է պահում։ Հարկավոր է երբեմն պահանջել, որ երկար մազերը կապեն անվտանգության նկատառումներից ելնելով այնպիսի միջավայրում, ինչպիսին են փայտի խանութները, լաբորատորիաները, սպորտային միջոցառումները, հիվանդանոցները և այլն, նույնիսկ որտեղ մազերի համար նախատեսված ցանցերը պարտադիր չեն։ Ցածր պոչը երբեմն համարվում է մազերը հարդարելու ամենագործնական միջոցը։

Որպես տղամարդկանց սանրվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինացի տղամարդիկ պոչիկով
Տղամարդկանց սպիտակ մազերով պոչը սև ֆոնի վրա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում 18-րդ դարի երկրորդ կեսին (1751-1800ի) տղամարդկանց մեծամասնությունը երկար մազեր էին պահում և ժապավենով կապում այն կերպ ինչը մենք հիմա պոչիկ ենք անվանում[3], թեև ժապավենները երբեմն հավաքում էին մետաքսե պայուակի մեջ,ոչ թե անընդհատ կապում:Այն ժամանակ դա սովորաբար հայտնի էր որպես ֆրանս՝ queue,«պոչ» բառից։ Այն կորցրեց իր ոճը բնակչության շրջանում, բայց շարունակվեց որպես տղամարդկանց համար պարտադիր սանրվածք լինել բոլոր եվրոպական բանակներում մինչև 19-րդ դարի սկիզբը։ Բրիտանական բանակն առաջինն էր, որ հրաժարվեց դրանից, և Նապոլեոնյան պատերազմի վերջում բանակների մեծ մասը փոխել էին իրենց կանոնակարգը՝ կարճ մազերը պարտադիր դարձնելով։

Ասիայում բեանֆա սանրվածքը կրում էին կենտրոնական Մանջուրացիներ և հետագայում պարտադրված արդեն Հան ազգությունը Ցին կայսրության ժամանակ։ 1645 թվականից մինչև 1910 թվականը չինացի տղամարդիկ կրում էին այս սանրվածքը։ Այս սանրվածոը մանչուների կողմից համարվում էր որպես Հան չինացիների նկատմամբ գերակայության խորհրդանիշ[4]։ 1645 թվականից մինչև 1910 թվականը չինացի տղամարդիկ կրում էին այս սարվածքը[4]։ Լինելով մանչուական սանրվածք՝ պարտադրվել է Հան չինացիներին պահել որպես հարգանք[4]։ Սանրվածքը այսպիսին էր. սափրել գլխի առջևի և կողքերի մազերը՝ թողնելով մի փոքր հատված, որը հյուսերով ամուր կապում էին։ Այս սանրվածքով Հան չինացիները չէին կարող բնական և ազատորեն աճեցնել իրենց մազերը՝ ոճավորելու համար, ինչպես դա անում էին իրենց սեփական մշակույթում, և, հետևաբար, զրկվեցին իրենց մազերը հարմարավետ աճեցնելու մշակութային իրավունքից՝ ենթարկվելով ճնշումների և սահմանափակ ազատության[4]։ Ցանկացած Հան չինացի, ով այս սանրվածքից չուներ, մահապատժի էր ենթարկվում՝ գլխատում էին[5] :Այս օրենքի գերակայությունը պահպանվում էր բացառությամբ վանականների, որոնք վանքեր էին հաճախում և սափրում իրենց գլուխները[5]։ Միայն այս պատճառով շատ Հան չինացիներ իրենց տներից դեպի վանքեր տեղափոխվեցին՝ պաշտպանելու իրենց ազատությունը գերիշխանության այս խորհրդանիշից[5]։ Հակառակ դեպքում, նրանք, ովքեր դեմ էին այս սարվածքին, ընկալվում էին որպես Ցին կայսրության և իշխանության սպառնալիքներ և հեռացվում[5]։ Պաշտոնյաներից շատերը, ովքեր նպաստել են այս օրենքի կիրարկմանը, եղել են հան չինացիներ, ովքեր արտաքսվել են Ցին կայսրություն[5]։

Այս սանրվածքը այևս չկիրառվեց 1910 թվականին օրենքի դեմ հեղափոխություններից հետո սրա դեմ ցույցերի, օրենքների վերանայման ժամանակ այն թուլացնելու համար արևմտյան ժողովրդավարության ազդեցության տակ գտնվող չինացիների կողմից, որոնք ազդում էին Չինաստանի օրենսդրության բարեփոխման վրա[6]։ Շատ չանցած, Ցին Կայսրությունը վերացավ 1911-ին կամ 1912-ին[4]։

Բացի Չինաստանի ծագումից, Էդո ժամանակաշրջանում (1683–1868) ճապոնացի տղամարդիկ նույնպես կարճ պոչեր էին կրում[1]։ Ճապոնիայի սումո ըմբիշները նույնպես իրենց մազերը պոչ էին կապում, որն այնուհետև հարդարում էին հովհարի տեսքով[1] Այս սանրվածքը, շարունակում է մնալ սումո ըմբիշների մշակույթում այսօր։

1970-ականներին շատ տղամարդիկ իրենց մազերը երկարացնում և պոչ էին կապում։ Այս սարվածքը հայտնի դարձավ 1970-ականների դարաշրջանի ռոք երաժիշտների կողմից։

1980-ականների վերջերին կարճ պոչը դիտվում էր որպես անպատկառության,ապստրակտ տղամարդկանց ոճ, ովքեր ցանկանում էին տարբերվել պահելով իրենց մազերը հարթ և ֆունկցիոնալ (տես մալետ)։ Սթիվեն Սիգալի պոչը «Մահվան համար» ֆիլմում օրինակ է։

Գիտական ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազերի վերաբերյալ առաջին վիճակի հավասարումը մշակվել է Կ. վան Վկ- ի կողմից 1946 թվականին[7]։

Մեծ Բրիտանիայի գիտնականները ձևակերպել են մաթեմատիկական մոդել, որը կանխատեսում է պոչիկի ձևը հաշվի առնելով առանձին մազերի նմուշի երկարությունը և կորությունը (կամ գանգուրությունը)։ Պոչիկի ձևի հավասարումը հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչպես է պոչը ուռչում արտաքին ճնշումից, որն առաջանում է մազերի բաղադրիչների միջև փոխազդեցությունից[8]։

Հետազոտողները հիմնել են ընդհանուր Կոնտինուումի տեսություն մազերի մի փնջի համար՝ յուրաքանչյուր մազի վերաբերվելով որպես առաձգական թելիկ՝ պատահական ներքին կորությամբ։ Դրանից նրանք փնջի համար ստեղծեցին դիֆերենցիալ հավասարում, որը առնչվում է առաձգականության, ձգողականության և կողմնորոշման խանգարման հետ, և հաշվարկեցին պարզ վիճակի հավասարում, որը կապում է այտուցվածության ճնշումը առանձին մազերի չափված պատահական կորությունների հետ[9][10] Այս հավասարումն ինքնին չորրորդ կարգի ոչ գծային դիֆերենցիալ հավասարում է[9]։

Ռապունցելի թիվը հարաբերակցություն է, որն օգտագործվում է այս հավասարման մեջ՝ մազերի վրա ձգողականության ազդեցությունը դրանց երկարության նկատմամբ հաշվարկելու համար[9]։

RaLl

Այս թիվը որոշում է, թե արդյոք պոչիկը նման է հովհարի, թե այն կամարաձև է պտտվում և ներքևում դառնում գրեթե ուղղահայաց։ Խուճուճ մազերով կարճ պոչ՝ Ռապունցելի ցածր համարով, հովհարաձև դեպի դուրս։ Ռապունցելի բարձր թվով երկար պոչիկը կախվում է ցած, քանի որ ձգողականությունը ճնշում է առանձգականությանը։

Այժմ արդեն հասկանալի է, թե ինչու է վազորդի պոչիկը ճոճվում այս ու այն կողմ[11]։ Վեր ու վար շարժումը չափազանց անկայուն է. պոչիկը չի կարող օրորվել առաջ և հետ, քանի որ վազորդի գլուխը առաջ է ուղված։ Ցանկացած աննշան ցնցում պոչի վերու վար շարժումը ճոճվող է դարձնում։

Պոչիկի ձևի հետազոտությունը հեղինակներին արժանացրլել է ֆիզիկայի համար Իգնոբելյան մրցանակի 2012 թվականին[12]։

Ռապունցելի համարը կարևոր է համակարգչային գրաֆիկայի և մուլտիպլիկացիոն արդյունաբերության համար, քանի որ այն օգնում է մուլտիպլիկատրներին լուծել մազերի շարժման իրատեսական թվային ներկայացման հետ կապված մարտահրավերները[8]։

Առողջական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձիգ պոչ կապող որոշ մարդկանց մոտ մասնակի մազաթափություն է առաջանում։ Ապացուցվել է, որ մասնակի մազաթափությունը մեծապես կապված է լինում մազերը շատ հերակալերով հավաքելու դեպքում նաև պոչ կապելու՝ բացառությամբ թույլ պոչիկ կապելը[13]:Երբեմն ձիգ կապելիս գլխացավ է առաջանում[14]:761[15]:

Նաև շատերը, ոմանք պարբերաբար ձիգ պոչիկ են կապում կարող են ունենալ արտագանգային գլխացավ[16] Ցավը առաջանում է, երբ կապելու դեպքում ձգվում են դեմքի շուրջ գտնվող գլխի նյարդերը՝ գլխացավի և միգրենի ազդակ առաջացնելով։

Պոչիկը արձակելուց հետո կարող է ցավը թեթևանալ՝ կախված անհատից[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Sherrow, V., (2019). "Encyclopedia Of Hair: a Cultural History." Santa Barbara: Greenwood Publishing Group.
  2. Whitaker, H. (7 December 2018). "A cultural history of the ponytail."
  3. Sherrow, Victoria (2006). "Encyclopedia of Hair: A Cultural History". Greenwood Publishing Group. էջեր 310. ISBN 9780313331459.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Szczepanski, K. (9 May 2019). "Why Did Chinese Men Wear a Single Long Braid?"
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Chin, S., & Fogel, J. A. (2015). "The Taiping rebellion." London: Routledge.
  6. Godley, M. R. (1994). "The end of the Queue: Hair as symbol in Chinese History." East Asian History, 8, 53–72.
  7. Wyk, C. M. V. (1946). "20—Note On The Compressibility Of Wool." Journal of the Textile Institute Transactions, 37(12).
  8. 8,0 8,1 "Science behind ponytail revealed."(2012, 13 February)
  9. 9,0 9,1 9,2 Goldstein, R. E., Warren, P. B., & Ball, R. C. (2012). "Shape of a Ponytail and the Statistical Physics of Hair Fiber Bundles." Physical Review Letters, 108(7).
  10. Goldstein, R. E.; Warren, P. B.; Ball, R. C. (2012 թ․ փետրվարի 13). «Synopsis: Ponytail physics». Physical Review Letters. 5 (7): 078101. arXiv:1204.0371. doi:10.1103/PhysRevLett.108.078101. PMID 22401258. S2CID 31964168. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
  11. Keller, J. B. (2010). "Ponytail Motion." SIAM Journal on Applied Mathematics, 70(7), 2667–2672.
  12. «The 2012 Ig Nobel Prize Winners». Improbable Research. August 2006. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  13. Johns Hopkins Medicine. (27 April 2016). "All hairstyles are not created equal: Scalp-pulling and hair loss: What dermatologists need to know about African-American hairstyling practices and the risk of traction alopecia." ScienceDaily.
  14. James, William; Berger, Timothy; Elston, Dirk (2005). "Andrews' Diseases of the Skin: Clinical Dermatology." (10th ed.). Saunders.
  15. Freedberg, et al. (2003). "Fitzpatrick's Dermatology in General Medicine." (6th ed.). McGraw-Hill.
  16. 16,0 16,1 Blau, J. N. (2004). "Ponytail Headache: A Pure Extracranial Headache." Headache: The Journal of Head and Face Pain, 44(5), 411–413.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]