Պողոս Գուբելյան
Պողոս Գուբելյան արմտ. հայ.՝ Պօղոս Ռայմոնդ Գուբելեան | |
---|---|
Ծնվել է | 1936 |
Ծննդավայր | Ալեքսանդրետտա, Ալեքսանդրետի սանջակ, Սիրիայի առաջին հանրապետություն |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Պողոս Գուբելյան (Պօղոս Ռայմոնդ Գուբելեան, ծն․ 1936 թ․, Ալեքսանդրեթ), հայ գրող։ Քալիֆորնիայի Հայ գրողների միության քարտուղար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուկ հասակում տեղափոխվել է Լիբանան, իսկ երիտասարդութեան տարիները անց է կացրել Աֆրիկայի խորքերում, հիմնականում՝ Սիերա Լեոնեում[1][2]։ 1979-ից ի վեր բնակվում է Լոս Անջելեսում։
Աշխատակցել է Բեյրութի «Սփիւռք»-ին և այլ ամսագրերի ու թերթերի։ Մեկուկես տասնյակ գրքերի հեղինակ է։ Ըստ Ալեքսանդր Թոփչյանի՝ "նրա գրականությունը եղավ եզակի մի երևույթ ոչ միայն սփյուռքի, այլև ընդհանրապես քսաներորդ դարի հայ գրականության մեջ"[3]: Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը Գուբելյանին անվանել է "սփյուռքահայ արձակի լավագույն դեմքերից"․ «Նա հայ գրականություն է բերել աֆրիկյան պատկերներ և աֆրիկական զարմանալի թեմա։ Նրա լեզուն նոր է ու յուրատիպ, իսկ ոճը` թարմ»։ Նրա գործերը թարգմանվել են ռուսերեն («Лес в человеке», 2004), արաբերեն (سمفونية إفريقية) և անգլերեն (Mission to Marash)։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի գրողների միության ոսկե մեդալ՝ գրական մեծ ավանդի համար[4]։
- «Արդի արձակ 21-րդ դար» մրցանակ[5]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ափրիկեան Ափերու Վրայ», 1967թ.,
- «Ափրիկեան Համանուագ», 1973թ.,
- «Անտառը Մարդուն Մէջ» 1978թ.,
- «Պայթում Լռած Թնդանօթներու» 1982թ.,
- «Ֆրիուէյ», 1988թ.,
- «Ողջո՜յն Յաւերժական Լիբանան», 1991թ., *
- «Merci Beaucoup Ասպետական Ֆրանսա», «Առաքելութիւն Ի Մարաշ», «Փոթորիկ», «Փասփորթ», «Փտախտ» և «Այն Միւս Փողոցը», «Զաւեշտախառն Ոստայն» (2016) և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Պօղոս Գուբելեանի Գրականութիւնը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ [1](չաշխատող հղում)
- ↑ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ (ՊՈՂՈՍ ԳՈՒԲԵԼՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻ և ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ՆՐԱ «ՓՏԱԽՏ» ՎԵՊԻ ԱՌԻԹՈՎ
- ↑ Կայացավ Պողոս Գուբելյանի «Այն մյուս փողոցը» վեպի շնորհանդեսը
- ↑ Պօղոս Գուբելեանի Նոր Վէպը՝ «Առաքելութիւն Ի Մարաշ, Ազգատոհմիս Գողգոթան»