Պոլ Կարասոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլ Կարասոն
Դիմանկար
Ծնվել է1951
ԾննդավայրԲելինգհեմ, Վաշինգտոն, ԱՄՆ
Մահացել է2013

Պոլ Կարասոն (1951, Բելինգհեմ, Վաշինգտոն, ԱՄՆ - 2013), ամերիկացի՝ Վաշինգտոն նահանգի Բելինգհեմ քաղաքից, որի մաշկը եղել է մանուշակագույն-կապույտ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Կարասոնն առաջին անգամ հայտնի է դարձել «Today»-ում հայտնվելուց հետո[2]։ Նրա մաշկը կապույտ է դարձել այն բանից հետո, երբ տան պայմաններում պատրաստված արծաթի քլորիդ կոլոիդ և կոլոիդ արծաթի լուծույթը քսել է դեմքին՝ փորձելով բուժել խոցերի, մաշկաբորբի, թթվային ռեֆլյուքսի և այլ խնդիրներ։ Պոլը պնդել է, որ դա բուժում է իր թթվային ռեֆլյուքսը և արթրիտը[3]։

Կարասոնը մինչև 1993 թվականը ունեցել է բաց մաշկ ու պեպեններ, որից հետո նրա դեմքի մաշկը սկսել է ձեռք բերել կապտավուն երանգ՝ կապված արգիրիայի հետ[4]։

Կարասոնը Օրեգոնից տեղափոխվել է Կալիֆոռնիայի կենտրոնական հովտում գտնվող Մադերա քաղաք 2007 թվականի ամռանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ճանաչում ձեռք բերել հասարակության մեջ։ Պոլը իրեն նկարագրել է որպես ճգնավոր[5]։ 2012 թվականին Կարասոնը կորցրել է իր տունը՝ սրտի հիվանդության և շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ժամանակ։ Ավելի ուշ տեղափոխվել է Վաշինգտոն նահանգի Բելլինհեմ քաղաքի անօթևանների ապաստարան[6]։

2013 թվականին Կարասոնը մահացել է սրտի կաթվածից հետո, որը հանգեցրել է թոքաբորբի և ծանր ինսուլտի[7]։ Եղել է մոլի ծխող և 2008 թվականին ենթարկվել է աորտոկորոնար շունտավորման վիրահատության։ Մահվան պահին ապրել է կնոջից առանձին[8][9]։ Կարասոնը շարունակել է օգտագործել կոլոիդ արծաթ մինչև իր մահը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Blue Man Falls on Hard Times». Inside Edition. 2012 թ․ մայիսի 14.
  2. Netburn, Deborah (2013 թ․ սեպտեմբերի 25). «Man with blue skin dies at 62: Unlikely his condition was responsible». Los Angeles Times. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. Angier, Joseph (2008 թ․ օգոստոսի 19). «Feeling Blue Over Skin Color». ABC News (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. «The true blue story of Paul Karason». NBC News (անգլերեն). 2008 թ․ հունվարի 22. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. «Blue man seeks acceptance». ABC7 San Francisco (անգլերեն). 2007 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
  6. Martin, Sami K. (2013 թ․ սեպտեմբերի 25). «Paul Karason, Real-life 'Blue Man,' Dies at 62 (PHOTO)». The Christian Post. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. Moran, Lee (2013 թ․ սեպտեմբերի 25). «Man who turned blue after taking silver for skin condition dies». New York Daily News. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. «Internet Sensation 'Papa Smurf' Dies, Other Blue People Live On». ABC News. 2013 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. «Real-life 'Blue Man' dies after heart attack, stroke». Today. 2013 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  10. Pickett, Mallory (2017 թ․ հոկտեմբերի 5). «Colloidal Silver Turns You Blue—But Does It Work?». Wired. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.