Պոլիտեխնիկ (ֆիլմ)
Պոլիտեխնիկ անգլ.՝ Polytechnique | |
---|---|
Երկիր | Կանադա[1] |
Ժանր | դրամա[2] և film based on actual events? |
Թվական | 2009 և փետրվարի 6, 2009[3] |
Լեզու | անգլերեն և ֆրանսերեն |
Ռեժիսոր | Դենի Վիլնյով[2][1] |
Պրոդյուսեր | Don Carmody?[1] և Կարին Վանաս[1] |
Սցենարի հեղինակ | Դենի Վիլնյով[1] և Jacques Davidts?[1] |
Դերակատարներ | Էվելին Բրոշու, Ջոաննա Մարի Թրեմբլե[1], Կարին Վանաս[1], Maxim Gaudette?[1], Պիեռ Իվ Կարդինալ[1], Sébastien Huberdeau?[1], Marie-Èvelyne Baribeau?, Larissa Corriveau?[1], Սոֆի Դեմարե[1], Eve Duranceau?[1] և Դոն Ֆորդ[1] |
Օպերատոր | Պիեռ Ջիլ |
Երաժշտություն | Բենուա Շարե |
Մոնտաժ | Ռիչարդ Քամյու[1] |
Պատմվածքի վայր | Քվեբեկ |
Նկարահանման վայր | Մոնրեալ |
Կինոընկերություն | Remcorp? |
Տևողություն | 77 րոպե |
Բյուջե | 6 000 000 $ |
«Պոլիտեխնիկ» (ֆր.՝ Polytechnique) ֆրանկոկանադացի կինոռեժիսոր Դենի Վիլնյովի նկարահանած քրեական դրամա, հիմնված Մոնրեալի պոլիտեխնիկական համալսարանի զանգվածային սպանության վրա՝ կնատյացության պատճառով։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2009 թվականի փետրվարի 6-ին Քվեբեկում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունեցել Մոնրեալում 1989 թվականի դեկտեմբերի 6-ին։ Պոլիտեխնիկական համալսարանի հաջողակ ուսանողուհի Վալերին հարցազրույցի է հրավիրվում սեքսիստ գործատուի մոտ։ Համոզվելուց հետո, որ ինքը երեխաներ չի սիրում՝ դառնում է ստաժոր, և իր ընկերուհի Ստեֆանիի հետ միասին սպասում է դասերի մեկնարկին։ Վալերիի համակուրսեցի Ժան Ֆրանսուան աղջկանից խնդրում է դասերի համառոտագրերը և գնում պատճենահանելու դրանք։ Ուսանողուհուն զիջելով՝ նա չի հասցնում ամեն ինչ պատճենել և շտապում է էնտրոպիայի դասախոսությանը։
Այդ պահին լսարան է մտնում մի հակաֆեմինիստ ուսանող, որը սպառնալով զենքով դուրս է քշում բոլոր տղամներին։ Այնուհետեւ նա տեղաշարժվում է ամբողջ ուսումնական հաստատությունով մեկ՝ կրակելով ուսանողուհիների վրա։
Ժան Ֆրանսուան հասցնում է պահակին հայտնել ուսանողուհիներին պատանդ վերցնելու մասին, վերադառնում է ընկերների մոտ և տեսնում, որ բոլորը սպանված են։ Պատճենահանման սարքի մոտ նա հայտնաբերում է վիրավոր ուսանողուհու և փորձում օգնություն ցուցաբերել՝ դադարեցնել վիրավորի արյունահոսությունը։
Գործողությունը հետ է վերադառնում պատանդ վերցնելու պահին։ Վիրավոր Վալերին փորձում է օգնություն կանչել մահամերձ Ստեաֆնիին փրկելու համար։ Ապա նա ականատես է լինում մեկ այլ սպանության և համոզում է ընկերուհուն մեռած ձևանալ։ Մարդասպանը մտնում է մեկ այլ լսարան, որտեղ սպանում է մի կին դասախոսի։ Հետո նա ինքնասպան է լինում, և նրա արյունը խառնվում է զոհի արյան հետ։ Ստեֆանին նույնպես մահանում է, փրկվում է միայն Վալերին։ Երբ շտապ օգնության աշխատակիցները տանում են Վալերիին պատգարակով նրանց է մոտենում Ժան Ֆրանսուան և ներողություն է խնդրում ընկերուհուց լսարանում չմնալու համար։ Որոշ ժամանակ անց նա մեկնում է իր մորը տեսակցելու և գործում է ինքնասպանություն՝ կատարելով շմոլ գազի թունավորում։ Որոշ ժամանակ անց Վալերին աշխատում է որպես ավիաինժեներ։ Նա նամակ է գրում ինքնասպանություն գործած մարդասպանի մորը, որտեղ նա պատմում է իր վախի, ցավի և բռնության մասին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Կարին Վանաս | Վալերի |
Սեբաստիեն Հուբերդո | Ժան Ֆրանսուա |
Մաքսիմ Գոդեթ | մարդասպան |
Էվելին Բրոշու | Ստեֆանի |
Ջոանա Մարի Տրեմբլի | Ժան Ֆրանսուայի մայրը |
Պիեր Իվ Կարդինալ | Էրիկ |
Պարգևներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջոցառում | Ամիս Ամսաթիվ | Դասակարգում | Առաջադրումներ և պարգևատրումներ | Արդյունք | Աղբ. |
---|---|---|---|---|---|
ԱԿՏՐԱ Ըվորդս | 2010 | Լավագույն կանացի դերակատարում | Կարին Վանաս | Առաջադրված | [4] |
Տորոնտոյի կինոքննադատների ասոցիացիա | 16 դեկտեմբեր 2009 | Լավագույն կանադական ֆիլմ | Դենի Վիլնյով | Հաղթանակ | [5] |
Վանկուվերի կինոքննադատների խումբ | 11 հունվար 2010 | Լավագույն կանադական ֆիլմ | «Պոլիտեխնիկ» ֆիլմ | Առաջադրված | [6] |
Կանադական ֆիլմի լավագույն դերասան | Սեբաստիեն Հուբերդո | Առաջադրված | |||
Կանադական ֆիլմի լավագույն ռեժիսոր | Դենի Վիլնյով | Առաջադրված | |||
Ջինի | 12 ապրիլ 2010 | Լավագույն ռեժիսոր | Հաղթանակ | [7] | |
Լավագույն դերասանուհի | Կարին Վանաս | Հաղթանակ | |||
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Մաքսիմ Գոդեթ | Հաղթանակ | |||
Լավագույն մոնտաժ | Ռիչարդ Կոմո | Հաղթանակ | |||
Լավագույն սցենար | Ժակ Դեվիդս | Հաղթանակ | |||
Լավագույն օպերատոր | Պիեր Ժիլ | Հաղթանակ | |||
Լավագույն ֆիլմ | Մաքսիմ Ռեմիյար, Դոն Կարմոդի | Հաղթանակ | |||
Լավագույն ձայն | Ստեֆըն Բերժերոն, Պիեր Բլեն, Ջո Կերըն, Բենուա Լեդյուկ | Հաղթանակ | |||
Լավագույն ձայնային մոնտաժ | Կլոդ Բոգրան, Գի Ֆրանկեր, Քերոլ Գանյոն, Քրիստիան Ռիվեստ | Հաղթանակ | |||
Լավագույն երաժշտություն | Բենուա Շարեստ | Առաջադրված | |||
Լավագույն գրիմ | Ջո Կերըն, Մարտին Ռիվեստ | Առաջադրված | |||
Կաննի կինոփառատոն | 3-24 մայիս 2009 | CICAE մրցանակ | Դենի Վիլնյով | Առաջադրված | [8] |
Ֆրանսալեզու ֆիլմերի միջազգային կինոփառատոն Նամյուրում | 2-9 հոկտեմբեր 2009 | Լավագույն օպերատորական աշխատանք | Հաղթանակ | [9] | |
Յուտրա | 28 մարտ 2010 | Լավագույն ռեժիսորական աշխատանք | Հաղթանակ | [10] | |
Լավագույն օպերատորական աշխատանք | Պիեր Ժիլ | Հաղթանակ | |||
Լավագույն ձայն | Ստեֆըն Բերժերոն, Պիեր Բլեն, Կլոդ Բոգրան | Հաղթանակ | |||
Լավագույն մոնտաժ | Ռիչարդ Կոմո | Հաղթանակ | |||
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Մաքսիմ Գոդեթ | Հաղթանակ | |||
Լավագույն ֆիլմ | «Պոլիտեխնիկ» ֆիլմ | Առաջադրված | |||
Լավագույն երաժշտություն | Բենուա Շարեստ | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 CineTV (ֆր.)
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt1194238/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Awards». ACTRA Montreal (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Ahearn, Victoria (2013 թ․ հունվարի 13). «Toronto critics name 'Polytechnique' best film of '09». CTV Montreal News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Vancouver Film Critics Circle». IMDb (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Howell, Peter (2010 թ․ ապրիլի 12). «Polytechnique sweeps Genie Awards». Toronto Star (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Cannes Film Festival». IMDb (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Namur International Festival of French-Speaking Film». IMDb (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Provencher, Normand (2010 թ․ մարտի 29). «J'ai tué ma mère triomphe aux Jutra». Le Soleil (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Review by ED GONZALEZԱրխիվացված 2017-12-02 Wayback Machine(անգլ.)
- A College Massacre, and Its Aftermath, in PolytechniqueԱրխիվացված 2018-09-13 Wayback Machine(անգլ.)
- Review by A.O. ScottԱրխիվացված 2017-04-04 Wayback Machine(անգլ.)
- Review by Rob NelsonԱրխիվացված 2018-04-06 Wayback Machine(անգլ.)
- Review by Ray BennettԱրխիվացված 2018-04-02 Wayback Machine(անգլ.)
- Review by Mathieu PayanԱրխիվացված 2018-01-03 Wayback Machine(ֆր.)
- О фильме на сайте alwaysgoodmovies.com(պորտ.)
- Review by Stefanie SchneiderԱրխիվացված 2019-09-11 Wayback Machine(գերմ.)
- Review by Josepe MachadoԱրխիվացված 2016-04-23 Wayback Machine(իսպ.)
- Review by Matteo Marelli(իտալ.)
- О фильме на сайте mubi.comԱրխիվացված 2015-10-20 Wayback Machine(անգլ.)
|
- Մոնրեալում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2009 դրամա ֆիլմեր
- 2009 ֆիլմեր
- Բռնություն կանանց նկատմամբ
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Կանադական դրամա ֆիլմեր
- Քրեական ֆիլմեր
- Ֆիլմեր ինքնասպանության մասին
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Կանադական անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների կանադական ֆիլմեր
- 2000-ականների ֆրանսերեն ֆիլմեր