Պոլիտեխնիկ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլիտեխնիկ պաշտոնաթերթ
Պոլիտեխնիկ
Изображение логотипа
Պատկեր:«Պոլիտեխնիկ պաշտոնաթերթ».jpg
Տեսակպաշտոնաթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1 Մայիսի 1957թ.
ՀրատարակիչՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
ԵրկիրՀայաստան Երևան
Տպաքանակ700
Կայքpress.polytechnic.am/newspaper
էլեկտրոնային փոստinfo@polytechnic.am

«Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թերթը, լույս է տեսնում 1957 թվականից Երևանում։ Թերթի կարգախոսն է «Պոլիտեխնիկի հավաքական ուժը և հարստությունը նրա բազմահազար ուսանողներն են» (Յուրի Սարգսյան

Թերթի ծնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պոլիտեխնիկ» թերթի առաջին համարը լույս է տեսել 1932 թվականի մայիսի 1-ին «Պրոլետարական ճարտարապետ»[1][2] անվամբ։ Թերթը պարբերաբար շարունակեց լույս տեսնել մինչև 1934 թվականը ներառյալ։ Բայց 1933 թվականից անվանակոչվեց «Խորհրդային ճարտարագետ»[3][4][5][6][7]։ Թերթի յուրաքանչյուր համարն իր մեջ ամփոփում է վառ հիշողություններ` հարազատորեն արտացոլելով  ինստիտուտի անցյալ տարիների բուռն կյանքը, պայքարը ուսման որակի համար, կազմակերպությունների աշխատանքը, հաջողություններն ու թերությունները։

Նրա առաջին խմբագիրներից էր ինստիտուտի ճարտարապետական բաժնի ուսանող, հետագայում՝ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը։ Այդ տարիների թերթի խմբագիրներից էին նաև ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ Անուշավան Վաթինյանը և Ալեքսանդր Սահինյանը: Նորաստեղծ թերթը օգնեց ինստիտուտի զարգացմանը, բայց երկու տարեկան էլ չկար (1932թ. մայիսի 1-ից մինչև 1934թ. ապրիլի 13-ը ինստիտուտում տպագրվել է թերթի 12 համար), երբ այն փոխարինվեց պատի թերթով։

Թերթի վերածնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1957թ. մայիսյան փառատոնին ինստիտուտում կրկին վերականգնվեց տպագիր մամուլը։ ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարար Վ. Ելյուտինի հրամանով 1957թ. փետրվարի 28-ին Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնադրվում է բազմատիրաժ «Պոլիտեխնիկ» թերթը, որը պետք է թողարկվեր շաբաթը 1 անգամ՝ 500 օրինակով։

Նորաստեղծ թերթի խմբագիրը դարձավ Հոբերի Իսահակյանը։ Հետագայում նրան փոխարինեց խմբագիր Ռաֆիկ Գրիգորյանը։ 1963թ. մինչև 1970թ. թերթը խմբագրեց Միքայել Հովսեփյանը, 1970-1980թթ.-ին՝ Գուրգեն Վարդանյանը։ 1980 թվականին մի քանի ամիս թերթի խմբագրումը իրականացրել է կոլեգիալ խմբագրությունը։ 1981թ. թերթի խմբագիր է նշանակվել Ռուբիկ Դավթյանը, ով խմբագրել է թերթը մինչև 1982թ.: 1982թ. մի քանի ամսով խմբագրի փոխարեն թերթի պատասխանատուն է եղել Գրիգոր Ստեփանյանը։ Նույն տարում թերթի խմբագիր է նշանակվել Ռենալ Միրզոյանը՝ խմբագրելով մինչև 1984թ.: 1984թ. մինչև 1986թ. թերթի խմբագիր է եղել Գրիգոր Ստեփանյանը, ում փոխարինել է Անուշ Գասպարյանը և խմբագրել թերթը Պոլիտեխնիկական ինստիտուտի վերջին տարիներին և արդեն նորանկախ 3-րդ հանրապետության Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կազմավորման առաջին տարիներին` մինչև 1995թ.: 1997թ․ մինչև 2001թ. թերթը խմբագրել են Էդիկ Կյուրեղյանը և Հասմիկ Պետրոսյանը։ 2001թ. թերթի գլխավոր խըմբագրի պաշտոնում աշխատելու հրավեր է ստանում Լաուրա Կարակելյանը և մինչև 2012 թվականը խմբագրում Պոլիտեխնիկականի պաշտոնաթերթը։ 2012 թվականից մինչև 2014 թվականը թերթը կրկին խմբագրում է Էդիկ Կյուրեղյանը։

Վերադարձ սկզբին[խմբագրել | խմբագրել կոդը]

80 տարի անց՝ 2014 թվականից, «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր է նշանակվում կրկին ուսանող։ Նորանշանակ խմբագիրը Պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի (նախկին` Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի) երկրորդ կուրսի ուսանող, Ուսանողական խորհրդի Մամուլի և լրատվության հանձնաժողովի նախագահ, ուսանողական «Ճարտարագետ» ամսագրի գլխավոր խմբագիր Ջանիկ Սևոյանն էր։ Արդեն 6 տարի Ջանիկ Սևոյանը իրականացնում է «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի աշխատանքը։

Թերթի խմբագիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ/Հ Խմբագիր Լուսանկար Գործունեություն
1 Ջանիկ Սևոյան 2014-մինչ օրս
2 Էդիկ Կյուրեղյան 2012-2014
3 Լաուրա Կարակելյան 2001-2012
4 Հասմիկ Պետրոսյան 1997-2001
5 Էդիկ Կյուրեղյան   1997-2001
6 Անուշ Գասպարյան 1986-1995
7 Գրիգոր Ստեփանյան 1984-1986
8 Ռենալ Միրզոյան 1982-1984
9 Գրիգոր Ստեփանյան 1982   
10 Ռուբիկ Դավթյան 1981-1982
11 Գուրգեն Վարդանյան 1970-1980
12 Միքայել Հովսեփյան 1963-1970
13 Ռաֆիկ Գրիգորյան 1959-1963
14 Հոբերի Իսահակյան 1957-1959
15 Ալեքսանդր Սահինյան 1932-1934
16 Անուշավան Վաթինյանը 1932-1934
17 Վարազդատ Հարությունյան 1932-1934

Համալսարանական մամուլի բազմազանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլիտեխնիկական համալսարանը տարիների ընթացքում ունեցել է մի քանի  պարբերական՝ «Պրոլետարական ճարտարապետ», «Խորհրդային ճարտարագետ», «Պոլիտեխնիկ», «Ապագա ճարտարագետ», «Ճարտարագետ», ուսանողական «Իմպուլս», «Ճարտարագետ» և գիտաժամանցային ուսանողական «ԳԱՆՍ» թերթը, որոնց միջոցով ամփոփվել է համալսարանի գործունեությունը, ուսանողական և գիտական կյանքը։

Ուսանողական «Իմպուլս» ամսագիրը լույս է տեսել 2002-2008 թվականներին և հիմնականում ներառել է համալսարանի ուսանողական ակտիվ կյանքին վերաբերող թեմաները։ 2010 թվականի մարտի 9-ից լույս տեսնող գիտաժամանցային ուսանողական «ԳԱՆՍ» թերթն իր ոճով տարբերվել է նախորդներից։ Թերթը հիմնադրել են ուսանողներ՝ առանց Ուսանողական խորհրդի անդամ լինելու, թեպետ բոլորը պետք է գիտակցեն՝ եթե համալսարանի ուսանող են, ուրեմն ուսանողական խորհրդի անդամ են։ «ԳԱՆՍ»-ը լույս է տեսել մինչև 2012 թվականի մայիսը։ 2012 թվականի հոկտեմբերին հիմնադրված «Ճարտարագետ» ամսագիրը վստահորեն կարելի է համարել ռեբրենդինգի ենթարկված «Իմպուլս»-ի իրավահաջորդը, քանզի գործունեության նպատակը նույնն է։

Թերթի տարբերանշանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ մամուլ։ Պրոլետարական ճարտարապետ, N 1, Մայիսի 1, 1932թ. {{cite book}}: External link in |title= (օգնություն)
  2. Հայ մամուլ։ Պրոլետարական ճարտարապետ, N 2, Հուլիսի 10, 1932թ. {{cite book}}: External link in |title= (օգնություն)
  3. Հայ մամուլ։ Խորհրդային ճարտարագետ, N 1(8)Հունվարի 9, 1934թ. {{cite book}}: External link in |title= (օգնություն)
  4. Հայ մամուլ։ Խորհրդային ճարտարագետ, N 2(9) Փետրվարի 11, 1934թ. {{cite book}}: External link in |title= (օգնություն)
  5. Հայ մամուլ։ Խորհրդային ճարտարագետ, N 3(10) Մարիտ 1, 1934թ. {{cite book}}: External link in |title= (օգնություն)
  6. Հայ մամուլ։ Խորհրդային ճարտարագետ, N 4(11) Մարիտ 26, 1934թ. {{cite book}}: External link in |title= (օգնություն)
  7. Հայ մամուլ։Խորհրդային ճարտարագետ, N 5(12) Ապրիլի 18, 1934թ. {{cite book}}: External link in |title= (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 223