Իննա Ալեքսանդրովնա Պշենիչնայա (ռուս.՝ Инна Александровна Пшеничная, ապրիլի 1, 1945(1945-04-01)), խորհրդային և ռուս մուլտիպլիկատոր, ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ։ ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության անդամ (1980), Անիմացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի (անգլ.՝ Association International du Film d'Animation, ASIFA, 1978) անդամ, Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (2002), Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի անիմացիոն ֆիլմերի ռեժիսուրայի ամբիոնի դոցենտ, Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատող (2014)։
Իննա Պշենիչնայան ծնվել է 1945 թվականի ապրիլի 1-ին։ Ավարտել է Կիևի գեղարվեստի դպրոցն արծաթե մեդալով, նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթաց և Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտի գեղարվեստագրաֆիկական ֆակուլտետը, որտեղ սովորել է պրոֆեսոր Անդրեյ Գոնչարովի կուրսում՝ ստանալով նկարիչ-գրաֆիկի մասնագիտություն։ Աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ», «Կիևնաուչֆիլմ» կինոստուդիաներում, «Էկրան» ստեղծագործական միության «Մուլտհեռուստաֆիլմ» ստուդիայում։ Եղել է «Գեղադիտակ» (ռուս.՝ Телескоп) ստեղծագործական միության տնօրեն։ Ամուսնու՝ Անատոլի Սոլինի հետ միասին նախապատրաստել է ստեղծագործական կադրեր՝ երիտասարդ նկարիչներին սովորեցրել է անիմացիայի արվեստը։ Մասնակցել է հեռուստատեսության համար նախատեսված առաջին նկարված սերիալների ստեղծմանը։ Նկարազարդել է մանկական գրքեր։
Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատող (14 օգոստոսի, 2014 թվական, հետմահու) – հայրենական մշակույթի և արվեստի, հեռուստառադիոհեռարձակման, տպագրության ու կապի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և բազմամյա բեղմնավոր գործունեության համար[1]
Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության շնորհակալագիր (16 հունվարի, 2012 թվական) – ռուսական անիմացիայում ոնեցած մեծ ավանդի, բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար և մուլտիպլիկացիոն կինոյի 100-ամյակի առթիվ[2]