Պյոտր Յան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Յան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 11, 1993(1993-02-11) (31 տարեկան)
ԾննդավայրDudinka, Թայմիրսկի Դոլգանո-Նենեցկի շրջան, Կրասնոյարսկի երկրամաս, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
ՄասնագիտությունԸնդհանուր մենամարտիկ
 Petr Yan Վիքիպահեստում

Պյոտր Յան (ռուս.՝ Пётр Евгеньевич Ян, փետրվարի 11, 1993(1993-02-11), Dudinka, Թայմիրսկի Դոլգանո-Նենեցկի շրջան, Կրասնոյարսկի երկրամաս, Ռուսաստան), խառը ոճի ռուս մարտիկ, UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն[1]։ ACB-ի թեթևագույն քաշային կարգի նախկին չեմպիոն։ 2020 թվականի հուլիսի 12-ից` UFC-ի թեթևագույն քաշային կարգի գործող չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտրը ծնվել է 1993 թվականին, Կրասնոյարսկի երկրամասի Նազարովսկի շրջանում։ 2000-ականների սկզբին ընտանիքը տեղափոխվել է Դուդինկա քաղաք[2]։

6-րդ դասարանում սկսել է զբաղվել թեկվանդոյով և մինի ֆուտբոլով։ 12 տարեկանում սկսել է բռնցքամարտ պարապել` Նիկոլայ Սուրժիկովի ղեկավարությամբ[3]։

14 տարեկանից սկսել է գումար աշխատել` Ենիսեյ գետում լաստանավեր բեռնաթափելով[4]։ Աշխատանքի ընթացքում ծանոթացել է Կոնստանտին Մանկովի հետ, որը նրան ծանոթացրել է ապագա մարզիչի՝ Յուրի Դեմչենկոյի հետ։

15 տարեկան հասակում, դպրոցի 9-րդ դասարանից հետո, Պյոտրը Կրասնոյարսկի երկրամասից տեղափոխվել է Օմսկ, որտեղ շարունակել է մարզվել ԽՍՀՄ սպորտի վարպետ, բռնցքամարտիկ Յուրի Դեմչենկոյի ղեկավարությամբ։

MMA-յով հետաքրքրվել է «Ալեքսանդր Նևսկու» ակումբում, երբ դիտել է պրոֆեսիոնալ մարտիկների մարզումը։

Ավարտել է Օմսկի Սիբիրի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարանը։

2010-ականների սկզբին Օմսկի ծայրամասում գտնվող գիշերային ակումբում նա աշխատել է որպես պահակ[2]։

2018 թվականի սեպտեմբերին ընտանիքի հետ տեղափոխվել է Եկատերինբուրգ` «Արխանգել Միխաիլ» ակումբում հանդես գալու համար[5][6]։

MMA գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Absolute Championship Berkut[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերի 24-ին ACB 24-ում Յանը հանդիպել է Մուրադ Կալամովին և միաձայն որոշմամբ հաղթել է պայքարը։ Հաղթանակը Յանին հնարավություն է տվել մրցել Մագոմեդ Մագոմեդովի դեմ` թեթևագույն քաշային կարգի չեմպիոնի գոտու համար։

Յանը հանդիպել է Մագոմեդ Մագոմեդովին 2016 թվականի մարտի 26-ին, ACB 32-ում։ Մենամարտը տևել է բոլոր 5 ռաունդները։ Նա պարտվել է մենամարտը առանձին որոշմամբ։

Իր գործունեության առաջին պարտությունից հետո նա մենամարտել է անգլիացի մարտիկ Էդ Արտուրի դեմ, 2016 թվականի հուլիսի 15-ին, ACB 41-ի շրջանակներում։ Նա հաղթել է մենամարտը մրցավարների միաձայն որոշմամբ։

2017 թվականի ապրիլի 15-ին ABC 57-ի շրջանակներում տեղի է ունեցել Մագոմեդ Մագոմեդովի դեմ պատասխան մենամարտը։ Մենամարտը տևել է բոլոր 5 ռաունդները։ Պյոտրը հաղթել է մենամարտը մրցավարների միաձայն որոշմամբ և դարձել է ACB-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն։

2017 թվականի սեպտեմբերի 30-ին նա հաջողությամբ պաշտպանել է չեմպիոնի իր տիտղոսը ընդդեմ Մատեուս Մատոսի։ Նա հաղթել է բրազիլացուն նոկաուտով` 3-րդ ռաունդում։

Ultimate Fighting Championship[խմբագրել | խմբագրել կոդը]

ABC-ում իր առաջին տիտղոսային պաշտպանությունից հետո 2018 թվականի հունվարին պայմանագիր է կնքել UFC-ի հետ։

Յանն առաջին մենամարտն անց է կացրել ճապոնացի Տերուտո Իսիհարայի դեմ, 2018 թվականի հունիսի 23-ին, UFC Fight Night 132 մրցաշարումում։ Տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել առաջին ռաունդում[7]։

2018 թվականի սեպտեմբերի 15-ին UFC Fight Night 136-ում Պյոտրի մրցակիցը պետք է դառնար թեթևագույն քաշային կարգի 14-րդ համար Դուգլաս Սիլվա դի Անդրադին, սակայն ոտքի վնասվածքի պատճառով Անդրադին չի կարողացել մասնակցել մենամարտին, և բրազիլացուն փոխարինելու է դուրս եկել կորեացի մարտիկ Ջին Սու Սոնը։ Կշռման ժամանակ Սոնը չի կարողացել ցույց տալ անհրաժեշտ քաշը և տուգանվել է իր հոնորարի 20% -ով՝ Յանի օգտին։ Յանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։ Դարձել է «Երեկոյի մենամարտ» մրցանակի մրցանակակիր։

2018 թվականի դեկտեմբերի 29-ին UFC 232-ի շրջանակներում Յանին հանդիպում էր սպասվում բրազիլացի Դուգլաս Սիլվա դի Անդրադի հետ, որի հետ մենամարտը նախկինում չէր կայացել։ Յանը տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել երկրորդ ռաունդում։ Անդրադիի կողմը կանգնեցրել է մենամարտը` բրազիլացու մոտ առաջացած խորը վնասվածքի պատճառով։

2019 թվականի փետրվարի 23-ին UFC Fight Night 145 մրցաշարում մենամարտ է անցկացրել ամերիկացի Ջոն Դոդսոնի հետ։ Նա հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։

2019 թվականի հունիսի 8-ին UFC 238 մրցաշարում հաղթել է ամերիկացի Ջիմի Ռիվերային` մրցավարների միաձայն որոշմամբ[8]։

2019 թվականի դեկտեմբերի 14-ին UFC 245 մրցաշարում հանդիպել է Յուրի Ֆեյբերի հետ։ Երրորդ ռաունդում նոկաուտով հաղթանակ է տարել՝ ոտքով հարված հասցնելով գլխին։ Դարձել է «Երեկոյի ելույթ» մրցանակի մրցանակակիր[9]։

2020 թվականի հուլիսի 12-ին UFC 251 մրցաշարում տեխնիկական նոկաուտով հինգերորդ ռաունդում հաղթել է բրազիլացի Ժոզե Ալդուին և նվաճել UFC-ի չեմպիոնի տիտղոսը թեթևագույն քաշային կարգում[10]։

Ժոզե Ալդուի նկատմամբ տարած հաղթանակից և չեմպիոնական տիտղոսի նվաճումից հետո UFC-ն Պյոտր Յանին ընդգրկել է լավագույն մարտիկների ցանկում՝ անկախ քաշային կարգերից (P4P): Ռուսաստանցին զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը[11]։

2020 թվականի հուլիսի 14-ին Fightmatrix կայքի վարկածով ընդգրկվել է ուժեղագույն մարտիկների տասնյակում՝ անկախ քաշային կարգից[12]։

Տիտղոսներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր մենամարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ultimate Fighting Championship
    • UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն (1 անգամ, գործող)
    • «Երեկոյի մենամարտ» մրցանակի մրցանակակիր ընդդեմ Ջին Սու Սոնի[13]
    • «Երեկոյի ելույթ» մրցանակի մրցանակակիր (1 անգամ) ընդդեմ Յուրիյ Ֆեյբերի
  • Absolute Championship Berkut
    • ACB-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն (1 անգամ)
    • Տիտղոսի մեկ հաջող պաշտպանություն
    • Թեթևագույն քաշային կարգում գրան պրիի հաղթող
    • «Երեկոյի մենամարտ» մրցանակի մրցանակակիր (3 անգամ) ընդդեմ Մուրադ Կալամովի, Մագոմեդ Մագոմեդովի, Էդ Արտուրի
  • MMADNA.nl
    • 2018 «Եվրոպական տարվա նորեկ»[14]
  • World MMA Awards
    • 2020, «Տարվա առաջխաղացում» մրցանակի հավակնորդ[15]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Յանը ամուսնացած է Յուլիա Յանի հետ, զույգը ունի երկու որդի՝ Դանիիլը և Կոնստանտինը[16]։ Կոնստանտինը ծնվել է 2020 թվականի հունիսի 22-ին Թաիլանդում, որտեղ Յուլիան ուղեկցում էր Պյոտրին հավաքների ընթացքում[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rankings | UFC
  2. 2,0 2,1 Наталия Калинина (2020 թ․ օգոստոսի 3). ««Он как Хабиб, но для другой аудитории»: как парень из сибирской деревни стал чемпионом UFC и заработал $1 млн». Forbes (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  3. «Жизнь за Полярным кругом, семь братьев и сестер, самый дерзкий русский в UFC. История Петра Яна». sport-express.ru (ռուսերեն). 2020 թ․ հուլիսի 8. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
  4. «Разгружал баржи на Енисее, а теперь зарабатывает больше 10 млн за бой. Тренер и менеджер рассказали, как Петр Ян стал лучшим в UFC». matchtv.ru (ռուսերեն). 2020 թ․ հուլիսի 13. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  5. «Известный боец ММА объявил о переезде в Екатеринбург». ura.news. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  6. ««Теперь мне будет проще прогрессировать»: чемпион Сибири по ММА объявил о переезде в Екатеринбург» (ռուսերեն). www.e1.ru. 2018 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  7. Спорт Mail.ru (2018 թ․ հունիսի 23). «Быстро и жестоко. Петр Ян успешно дебютировал в UFC» (ռուսերեն). Спорт Mail.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
  8. «Второй после Хабиба: россиянин Пётр Ян выиграл пятый бой в UFC» (ռուսերեն). RT на русском. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  9. «Русский боец Петр Ян вырубил легенду ММА и бросил вызов чемпиону UFC. Он завоевывает фанатов в США» (ռուսերեն). sport24.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  10. «⚡️ Петр Ян нокаутировал Жозе Альдо и стал чемпионом UFC». Sports.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
  11. «Пётр Ян вошёл в рейтинг лучших бойцов UFC». RuFight.com. 14.07.2020. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  12. «Пётр Ян вошел в топ-10 рейтинга Pound-For-Pound по версии сайта Fightmatrix». Sports.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  13. «UFC Fight Night 136 bonuses: Oleinik, Blachowicz among $50,000 winners» (անգլերեն). MMA Junkie. 2018 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  14. MMA DNA. «MMA DNA UFC Awards 2018 : De Uitslagen!!!» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  15. «Российский боец Петр Ян стал номинантом World MMA Awards». ТАСС. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  16. Александр Кожевников. «Пётр Ян забрал жену и новорождённого сына из роддома в Таиланде». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  17. «У Петра Яна родился сын». sport-express.ru (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 22. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
թափուր տիտղոս
UFC-ի թեթևագույն քաշային կարգի 8-րդ չեմպիոն
2020 թվականի հուլիսի 11-ից
Հաջորդող՝
գործող չեմպիոն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Յան» հոդվածին։