Պյոտր Մոիսեենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պյոտր Մոիսեենկո
Ծնվել է1852[1]
ԾննդավայրՕրեխովո-Զուևո, Ռուսաստան
Մահացել էնոյեմբերի 30, 1923(1923-11-30)
Մահվան վայրԽարկով, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Մոիսեենկո Պյոտր Անիսիմովիչ (1852-1923 թ.), ռուս բանվոր-հեղափոխական։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1874-75 թթ.-ին Պետերբուրգում ծանոթացել է հեղափոխական նարոդնիկների և առաջավոր բանվորների հետ (Գ․ Վ․ Պլեխանով, Ս․ Ն․ Խալտուրին և ուրիշներ)։ Մասնակցել է 1876 թ.-ի Կազանի ցույցին, եղել է Ռուս բանվորների հյուսիսային միության անդամ։ Հեղափոխական գործունեության համար բազմիցս ձերբակալվել և աքսորվել է։ Մորոզովյան գործադուլի (1885 թ.) կազմակերպիչներից է։ Մասնակցել է 1905-07 թթ.-ի հեղափոխությանը։ «Պրավդա» թերթի բանվոր-թղթակիցներից էր։

1909-10-ին աշխատել է Բաքվում, 1912 թ.-ից Գորլովկայում, եղել է Գորլովկայի շրջանի հանքափորների 30 հազարանոց գործադուլի (1916 թ.) ղեկավարներից։ 1917-18 թթ.-ին աշխատել է Բաքվում և Հյուսիսային Կովկասում։ Մասնակցել է քաղաքացիական պատերազմին (1918-20 թթ.)։ 1922 թ.-ից աշխատել է Խարկովում։ Գրել է «Հուշեր։ 1873-1923 թթ.» (1924 թ., վերահրատարակչություն 1966 թ.)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 673 CC-BY-SA-icon-80x15.png


  1. Faceted Application of Subject Terminology