Պյոտր Կլիմուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պյոտր Կլիմուկ
Климук Петро Ілліч.PNG
Ծնվել էհուլիսի 10, 1942(1942-07-10) (77 տարեկան)
ԾննդավայրԿոմարովկա, Բրեստի շրջան, Q822434?, Brest District, Բրեստի մարզ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՉեռնիգովի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան, Յու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա և Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունօդաչու, տիեզերագնաց, քաղաքական գործիչ և գրող
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա ԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան Ժուկովի մեդալ Խորհրդային Միության հերոս Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ Medal "For Merit in Space Exploration"? Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ Ոսկե աստղ (մեդալ, ԽՍՀՄ) Խորհրդային Միության հերոս Ոսկե աստղ (մեդալ, ԽՍՀՄ) Լենինի շքանշան Լենինի շքանշան Q26812751? Order of Friendship - Belarus? Order of the Cross of Grunwald, 1st class? Order of Parasat? Medal "Brotherhood in Arms"? Medal "For the strengthening of friendship in arms"? և «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ
Piotr Klimuk Վիքիպահեստում

Պյոտր Իլյիչ Կլիմուկ (ռուս.՝ Пётр Ильич Климук, հուլիսի 10, 1942(1942-07-10), Կոմարովկա, Բրեստի շրջան, Q822434?, Brest District, Բրեստի մարզ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1973, 1975), փոխգնդապետ։ ԽՄԿԿ անդամ 1963 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին ավարտել է Չեռնիգովի բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարանը, 1977 թվականին՝ Յուրի Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան։ ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատում է 1965 թվականից։

1973 թվականի դեկտեմբերի 18-26-ին Վ. Լեբեդևի հետ որպես հրամանատար թռիչք է կատարել «Սոյուզ-13» տիեզերանավով։ 1975 թվականի մայիսի 24-ից մինչև հուլիսի 26-ը Վ. Սևաստյանովի հետ որպես հրամանատար թռիչք է կատարել «Սոյուզ-18» տիեզերանավով, որը 1975 թվականի մայիսի 26-ին կցվել է «Սալյուտ-4» ուղեծրային գիտակայանին (երկրամերձ ուղեծրում էր 1974 թվականի դեկտեմբերի 26-ից), և թռիչքը շարունակվել է «Սալյուտ-4» ուղեծրակայանով։ 1975 թվականի հուլիսի 26-ին, «Սոյուզ-18» տիեզերանավի և «Սալյուտ-4» կայանի տարակցումից հետո, անձնակազմը վայրէջք է կատարել «Սոյուզ-17» տիեզերանավով։ 1978 թվականի հունիսի 27-ից հուլիսի 5-ը, Լեհաստանի քաղաքացի Ս. Գերմաշևսկու հետ որպես տիեզերանավի հրամանատար թռիչք է կատարել «Սոյուզ-30» տիեզերանավով, որը 1978 թվականի հունիսի 28-ին կցվել է «Սալյուտ-6»—«Սոյուզ-29» ուղեծրային գիտական համալիրին։

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 482 CC-BY-SA-icon-80x15.png