Պյոտր Զորանիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պյոտր Զորանիչ
Petar Zoranic.JPG
Ծնվել է1508[1][2][3][…]
ԾննդավայրԶադար, Վենետիկի հանրապետություն
Վախճանվել է1569[1][2][3][…]
Վախճանի վայրԴուբրովնիկ, Republic of Ragusa
Մասնագիտությունբանաստեղծ, հեղինակ և գրող
Petar Zoranić Վիքիպահեստում

Պյոտր Զորանիչ (խորվ.՝ Petar Zoranić կամ De Aibis, 1508[1][2][3][…], Զադար, Վենետիկի հանրապետություն - 1569[1][2][3][…], Դուբրովնիկ, Republic of Ragusa)[4], խորվաթ բանաստեղծ, գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1508 թվականի պատրիկների ընտանիքում, որ ծնունդով եղել է Նինից։ Սովորել է Զադարում[5]։

Մշակութային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1536 թվականին Զորանիչը խորվաթերենով գրել է «Լեռներ» (խորվ.՝ Planine) վեպ-էկլոգը, որն առաջին գործն է խորվաթական գրականության մեջ, որ լույս է տեսել հեղինակի մահից հետո (1569, Վենետիկ)[5][5][6]։ Հետագայում լույս է տեսել Զագրեբի ակադեմիայի «Staripisci hrvatski» մատենաշարի 16-րդ հատորում։ Վեպը կիսով չափ չափածո է և առանձնանում է բանաստեղծական բարձր արժանիքով[7]։

Ստեղծագործությունը գրված է Մարկո Մարուլիչի ազդեցությամբ, ինչի մասին է վկայում հերոսներից մեկի անունը՝ Մարուլ, և Մարուլիչի ստեղծագործության («Աղոթք՝ ընդդեմ թուրքերի») թեմայի օգտագործումը[8]։ Հեղինակը կիրառել է նաև Վիրգիլիոսի, Օվիդիոսի, Դանթեի այլ հեղինակների մոտիվներ։ Հիմնականում զգալի է իտալացի բանաստեղծ Յակոպո Սանաձարոյի «Արկադիոս» դիցաբանական հովվերգությունը[9]։ Ստեղծագործությունն ունի վառ ընդգծված հակաթուրքական բնույթ[5]։

Զորանիչի գրել է ևս երկու վեպ, որոնք, սակայն, չեն պահպանվել[10]։

«Լեռներ» վեպն իր ազդեցությունն է թողել Վերածննդի դարաշրջանի խորվաթ բանաստեղծ Յուրի Բարակովիչի ստեղծագործության վրա[11]։

Հայրենի քաղաքի ծագումը Պյոտր Զորանիչը մեկնաբանել է որպես «Աստծո պարգև»[12]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Զորանիչի արձանը տեղադրված է Զադարի Սուրբ Կրշևանի եկեղեցու (Crkva svetog Krsevana) առջև[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ArhivX LOD
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 opac.vatlib.it
  4. О. А. Акимова, 2016, էջ 37
  5. 5,0 5,1 5,2 5,3 О. А. Акимова, 2012
  6. Эпоха Ренессанса и Барокко // История южных и западных славян : Учеб. для студентов вузов, обучающихся по направлению и специальности «История». — 2-е изд. — М.: Изд-во Моск. ун-та, 2001. — Т. 1: Средние века и новое время / [Л. П. Лаптева, Л. В. Горина, Д. И. Полывянный и др.]. — 686 с. — ISBN 5-211-04320-0
  7. ЭСБЕ, 1894
  8. О. А. Акимова, 2016, էջ 37—38
  9. О. А. Акимова, 2016, էջ 38
  10. «Зоранич (Zoranić) Пётр (итальянский вариант имени De Aibis)» (ռուսերեն)։ Дмитрий Карасюк։ Վերցված է 2019-10-11 
  11. Акимова О. А. Баракович Юрай // Лексикон южнославянских литератур. — М.: Индрик, 2012. — С. 41. — ISBN 978-5-91674-221-3
  12. «Задар от Бога. Хорватская Венеция»։ ФОКУС։ Վերցված է 2018-05-14 
  13. «Хорватский город Задар» (ռուսերեն)։ Мировой туризм։ Վերցված է 2019-10-11 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]