Պետար Զորանիչ
Պետար Զորանիչ | |
---|---|
Ծնվել է | 1508[1][2][3][…] |
Ծննդավայր | Զադար, Վենետիկի հանրապետություն |
Վախճանվել է | 1569[1][2][3][…] |
Վախճանի վայր | Դուբրովնիկ, Դուբրովնիկի Հանրապետությաուն |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Petar Zoranić Վիքիպահեստում |
Պետար Զորանիչ (խորվ.՝ Petar Zoranić կամ De Aibis, 1508[1][2][3][…], Զադար, Վենետիկի հանրապետություն - 1569[1][2][3][…], Դուբրովնիկ, Դուբրովնիկի Հանրապետությաուն)[4], խորվաթ բանաստեղծ, գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1508 թվականին պատրիկական ընտանիքում, որը Նինից էր տեղափոխվել Զադար։ Սովորել է Զադարի դպրոցում[5]։
Մշակութային ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1536 թվականին Զորանիչը խորվաթերենով գրել է «Լեռներ» (խորվ.՝ Planine) վեպ-էկլոգը, որն առաջին գործն է խորվաթական գրականության մեջ, որ լույս է տեսել հեղինակի մահից հետո (1569, Վենետիկ)[5][5][6]։ Հետագայում լույս է տեսել Զագրեբի ակադեմիայի «Staripisci hrvatski» մատենաշարի 16-րդ հատորում։ Վեպը կիսով չափ չափածո է և առանձնանում է բանաստեղծական բարձր արժանիքով[7]։
Ստեղծագործությունը գրված է Մարկո Մարուլիչի ազդեցությամբ, ինչի մասին է վկայում հերոսներից մեկի անունը՝ Մարուլ, և Մարուլիչի ստեղծագործության («Աղոթք՝ ընդդեմ թուրքերի») թեմայի օգտագործումը[8]։ Հեղինակը կիրառել է նաև Վիրգիլիոսի, Օվիդիոսի, Դանթեի այլ հեղինակների մոտիվներ։ Հիմնականում զգալի է իտալացի բանաստեղծ Յակոպո Սանաձարոյի «Արկադիոս» դիցաբանական հովվերգությունը[9]։ Ստեղծագործությունն ունի վառ ընդգծված հակաթուրքական բնույթ[5]։
Զորանիչի գրել է ևս երկու վեպ, որոնք, սակայն, չեն պահպանվել[10]։
«Լեռներ» վեպն իր ազդեցությունն է թողել Վերածննդի դարաշրջանի խորվաթ բանաստեղծ Յուրի Բարակովիչի ստեղծագործության վրա[11]։
Հայրենի քաղաքի ծագումը Պյոտր Զորանիչը մեկնաբանել է որպես «Աստծո պարգև»[12]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պյոտր Զորանիչի արձանը տեղադրված է Զադարի Սուրբ Կրշևանի եկեղեցու (Crkva svetog Krsevana) առջև[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 ArhivX LOD
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 opac.vatlib.it
- ↑ О. А. Акимова, 2016, էջ 37
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 О. А. Акимова, 2012
- ↑ Эпоха Ренессанса и Барокко // История южных и западных славян : Учеб. для студентов вузов, обучающихся по направлению и специальности «История». — 2-е изд. — М.: Изд-во Моск. ун-та, 2001. — Т. 1: Средние века и новое время / [Л. П. Лаптева, Л. В. Горина, Д. И. Полывянный и др.]. — 686 с. — ISBN 5-211-04320-0
- ↑ ЭСБЕ, 1894
- ↑ О. А. Акимова, 2016, էջ 37—38
- ↑ О. А. Акимова, 2016, էջ 38
- ↑ «Зоранич (Zoranić) Пётр (итальянский вариант имени De Aibis)» (ռուսերեն). Дмитрий Карасюк. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Акимова О. А. Баракович Юрай // Лексикон южнославянских литератур. — М.: Индрик, 2012. — С. 41. — ISBN 978-5-91674-221-3
- ↑ «Задар от Бога. Хорватская Венеция». ФОКУС. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Хорватский город Задар» (ռուսերեն). Мировой туризм. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Акимова О. А. Зоранич Петар // Лексикон южнославянских литератур. — М.: Индрик, 2012. — С. 141—142. — ISBN 978-5-91674-221-3
- Акимова О. А. Antiturcica в хорватской и далматинской литературе эпохи Возрождения // Взаимодействия и конфликты на конфессионально и этнически смешанных территориях Центральной и Восточной Европы, 1517—1918 / Ред.-сост. К. А. Кочегаров, Л. К. Новосельцева, А. Форго, О. В. Хаванова. — М. ; СПб.: Нестор-История, 2016. — С. 30—40. — ISBN 9-785-4469-0832-5(չաշխատող հղում)
- «Зоранич, Петр». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետար Զորանիչ» հոդվածին։ |
|