Պյոտր Բարտենև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պյոտր Բարտենև
Бартенев Пётр Иванович.jpg
Ծնվել է հոկտեմբերի 1 (13), 1829
Q4262510?, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է հոկտեմբերի 22 (նոյեմբերի 4), 1912 (83 տարեկանում)
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Գերեզման Նովո-Ալեքսեևսկի վանք
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություն պատմաբան, գրականագետ և հրատարակիչ
Ալմա մատեր Faculty of History and Philology of Moscow University
Տիրապետում է լեզուներին ռուսերեն
Երեխա(ներ) Յուրի Բարտենև

Պյոտր Իվանովիչ Բարտենև (ռուս.՝ Пётр Иванович Бартенев, հոկտեմբերի 1 (13), 1829, Q4262510?, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 22 (նոյեմբերի 4), 1912, Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս պատմաբան և գրականագետ, պուշկինագիտության հիմնադիր, Չերտկովյան գրադարանի տնօրեն, «Русский архив» պատմական ամսագրի հիմնադիր և հրատարակիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Իվանովիչ Բարտենևը սերում է Բարտենևների ազնվական ընտանիքից։ Նրա հայրը՝ փոխգնդապետ Իվան Օսիպովիչը (?—1834), եղել է Կոստրոմայի նահանգից և այնտեղ ունեցել է ոչ մեծ կալվածք Բույսկի և Սոլիգալիչեսկի գավառների սահմանին: Ինչպես Պյոտր Բարտենևը հիշում է, «մեր ունեցվածքը շատ էր և առանց պարտքերի, ընդհակառակը՝ մեր հարևաններին օգնելու հնարավորությամբ», սակայն «1837 թվականին սկսվեց մեր կործանումը իմ ավագ քրոջ՝ Ապոլինարիայի՝ Պլատոն Ալեքսանդրովիչ Բարսուկովի հետ ամուսնությամբ <…> և չնայած նրա հայրը լավ կալվածք ուներ Վլադիմիրի նահանգի Մերինկովսկի շրջանում, բայց նախընտրեց ապրել մեր հաշվին մինչև 1846 թվականը՝ աստիճանաբար կործանելով մեր բարեկեցությունը և գաղտնի կերպով ձևակերպելով գնման կայքագիր իր անունով, երբ մայրիկը նրա կնոջն ու իր սիրելիին որպես օժիտ գնեց Ալեքսեևկա գյուղակը»:

Պ. Ի. Բարտենևը ծնվել է Կորոլևշչինա գյուղում (ներկայում՝ Գրյազի քաղաքի ծայրամասը, Բայրոգա գետի ափին), որտեղ ընտանիքն անցկացնում էր ամռան ամիսները, իսկ ձմռանը նրանք ապրում էին Լիպեցկում: Նրա ավագ եղբայրը՝ Միխայիլը, որ իրենից մեծ էր երեք տարով, 1849 թվականին ավարտել է Պետերբուրգի 2-րդ կատեդային կորպուսը:

Պյոտր Բարտենևը ոսկե մեդալով ավարտել է Ռյազանի գիմնազիան (1847) և Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի բանասիրական բաժինը (1851): Ուսանողության տարիներին նա կազմել է «Հին ռուսական տարեգրությունների լեզվի բառարանը» (ռուս.՝ «Словарь языка древних русских летописей»), նախապատրաստել «Նեստորովյան տարեգրության լեզվի և վանկի մասին զեկույցը» (ռուս.՝ «Рассуждение о языке и слоге Несторовой летописи») զեկույցը և կատարել թարգմանություններ տարբեր լեզուներից:

1856 թվականին թագավոր Ալեքսեյ Միխայլովիչի նամակների հավաքածուի հրապարակումից հետո մտերմացել է առավել հայտնի սլավոնաֆիլների, հատկապես Ակսակովների հետ: 1859-1873 թվականներին նա ղեկավարել է Չերտկովի անվան գրադարանը: Պատմական հարցերի շուրջ նա խորհուրդներ է տվել Լև Տոլստոյին «Պատերազմ և խաղաղություն» վեպը գրելու ժամանակ:

Համագործակցել է մոսկովյան ամսագրերի հետ, հրապարակել է մի շարք հոդվածներ, այնուհետև մենագրություններ՝ նվիրված Ալեքսանդր Պուշկինին: Գրի է առել Պուշկինի մասին ժամանակակիցների պատմությունները, որոնք ներկայում համարվում են սկզբնաղբյուր: Պավել Անենկովի հետ մասին համարվում է պուշկինագիտության հիմնադիրը:

1863 թվականից Բարտենևը հրապարակել է ««Русский архив»» ամսագիրը, որում տպագրվում էին պատմական և գրական-կենսագրական նյութեր: Ի լրումն այդ հրատարակությանը տպագրվել են «Осмнадцатый век» (1868-1869) և «Девятнадцатый век» (1872) փաստաթղթերի հավաքածուները, ինչպես նաև իշխան Մ. Ս. Վորոնցովի արխիվի 40 հատորները:

Իր կյանքի վերջում Բարտենևը զբաղեցրել է ծայրահեղ աջակողմյան դիրք, միացել Ռուս մարդկանց միությանը[1]: Պյոտր Բարտենևը մահացել է 1912 թվականի հոկտեմբերի 22-ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 4) Մոսկվայում[2]։ Թաղված է Մոսկվայի Նովոալեքսեևյան վանքի գերեզմանոցում[3]: «Русский архив»-ի հրատարակությունը շարունակել է նրա թոռը՝ Պ. Ս. Բարտենևը:

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1859 թվականի սեպտեմբերին Պյոտր Բարտենևն ամուսնացել է Սոֆյա Դանիլովնա Շպիգոցկայայի հետ (1843-1920), որ Վորոնեժի պաշտոնաթող մայորի դուստր էր: Բարտենևերը ընտանիքը մեծ էր․ որդիիները՝ Յուրի (1866-1908), Սերգեյ (1863-1930, դաշնակահար, երաժշտության ուսուցիչ Նիկոլաևյան ինստիտուտում, Ն․ Ս․ Բարտենևի հայրը), Վասիլի, Ալեքսանդր, Մարկ, Կիրիլ, Ֆեոդոր, դուստրերը՝ Նատալյա, Նադեժդա, Տատյանա, Ելենա:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пушкин в Южной России, М., 1862, 2 изд., 1914.
  • Рассказы о Пушкине, записанные со слов его друзей П. И. Бартеневым в 1851—1860 годах, Л., 1925.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зайцев А. Д. Пётр Иванович Бартенев / Предисловие С. О. Шмидта. — М.: Московский рабочий, 1989. — 176 с. — (История Москвы: портреты и судьбы). — 39 000 экз. — ISBN 5-239-00167-7
  • Бартенев П. И. Воспоминания // Российский Архив: История Отечества в свидетельствах и документах XVIII—XX вв.: Альманах. — М.: Студия ТРИТЭ: Рос. Архив, 1994. — [Т.] 1. — С. 47—95.
  • Шикман А. П. Деятели отечественной истории: Биографический справочник. — М.: АСТ, 1997. — ISBN 5-15-000087-6, ISBN 5-15-000089-2
  • Зайцев А. Д. Пётр Иванович Бартенев и журнал «Русский архив» / А. Д. Зайцев; Археографическая комиссия РАН. — М.: АО «Московские учебники и Картолитография», 2001. — 280 с. — 2 000 экз. — ISBN 5-7853-0149-0 (в пер.)
  • Бартенев // Православная энциклопедия. — М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2002. — Т. IV. — С. 367—368. — 752 с. — 39 000 экз. — ISBN 5-89572-009-9.
  • Ахметьева Н. П., Ахметьев М. А. Издатель журнала «Русский архив» Пётр Иванович Бартенев, его предки и потомки. Липецк : Липецкое обл. краеведч. о-во, 2010. 223 с. (Записки Липецкого областного краеведческого общества; Вып. 8)