Պլպուլ Զարեհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պլպուլ Զարեհ
Ծնվել էփետրվարի 14, 1891(1891-02-14)
ԾննդավայրԱդաբազար, Թուրքիա
Մահացել էփետրվարի 7, 1961(1961-02-07) (69 տարեկանում)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
Ազգությունհայ
Մասնագիտությունբանաստեղծ և մանկավարժ

Պլպուլ Զարեհ (Պարոնյան Զարեհ Հակոբի, փետրվարի 14, 1891(1891-02-14), Ադաբազար, Թուրքիա - փետրվարի 7, 1961(1961-02-07), Բուխարեստ, Ռումինիա), հայ բանաստեղծ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլպուլ Զարեհը ծնվել է 1891 թվականին Ադաբազարում: 1912 թ. ավարտել է Ադաբազարի կեդրոնական երկրորդական վարժարանը, երկար տարիներ դասավանդել տարբեր վայրերում, եղել որբանոցի, նախակրթարանի տնօրեն, Բուխարեստի «Հայ մշակույթի տան» վարչության քարտուղարը։ 1908 թ-ից բանաստեղծություններով հանդես է եկել Կ․ Պոլսի «Գարուն» շաբաթաթերթում, «Երկիր», «Կոհակ» և այլ հանդեսներում, իսկ այնուհետև՝ ռումինահայ և սփյուռքահայ զանազան պարբերականներում։ Տպագրվել են նրա «Ընդվզում» (1912, արձակ տաղերգություն), «ճակատագրի փուշին վրա» (1927), «Բաժակ մը երգ»[1][2] (1941) բանաստեղծությունների գրքերը, «Մեր ժամուն սուրբերը» (1946, Բուխարեստի «Հայ մշակույթի տան» Անահիտ Սահակյան գրական մրցանակ) նովելը, «Ծաղկեփունջ»[2] (1956) ժողովածուն։ Պլպուլի քնարական գործերի հիմնական թեման մարդասիրությունն է, հայրենասիրությունը[3]։

Մահացել է 1961 թվականի փետրվարի 7-ին Բուխարեստում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բանաստեղծ Զարեհ Պլպուլ Մը Կար, Կար Նաեւ Զարեհ Ծ. Վրդ. Պարոնեան Մը…»։ ՌԱԿ ՄԱՄՈՒԼ | Լրատուական Կայք Ռամկավար Ազատական Կուսակցութեան (hy-AM)։ 2017-04-19։ Վերցված է 2019-02-14 
  2. 2,0 2,1 «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Պլպուլ ( Պարոնյան ) , Զարեհ»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2019-02-14 
  3. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 332 CC-BY-SA-icon-80x15.png