Պլաուտիլա Բրիչչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլաուտիլա Բրիչչի
ենթդ․
Ծնվել էօգոստոսի 13, 1616(1616-08-13)[1]
ԾննդավայրՀռոմ, Պապական մարզ
Մահացել է1705
Վախճանի վայրՏրաստևերե, Հռոմ, Պապական մարզ
Ուշագրավ աշխատանքներՍան Լուիջի դե Ֆրանչեզի
 Plautilla Bricci Վիքիպահեստում

Պլաուտիլա Բրիչչի (իտալ.՝ Plautilla Bricci, օգոստոսի 13, 1616(1616-08-13)[1], Հռոմ, Պապական մարզ - 1705, Տրաստևերե, Հռոմ, Պապական մարզ), իտալական Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ և ճարտարապետ։ Համարվում է աշխարհի առաջին կին ճարտարապետներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլաուտիլա Բրիչչին ծնվել է 1616 թվականի օգոստոսի 13-ին՝ Հռոմում։ Նրա կրթության մասին ոչինչ հայտնի չէ, բայց տեղեկություններ են պահպանվել, որ Պլաուտիլայի հայրը մտերիմ է եղել ժամանակի հայտնի նկարիչների և ճարտարապետների հետ[2]։

Սուրբ Լյուդովիկի մատուռը Սան Լուիջի դե Ֆրանչեզի եկեղեցում

Պլաուտիլա Բրիչչին հայտնի է դարձել շնորհիվ իր երկու ճարտարապետական աշխատանքների, որոնք նա իր եղբոր՝ Բազիլիոյի հետ միասին, կատարել է վանահայր Էլպիդիո Բենեդետիի համար։ Նրա առաջին նախագիծը՝ Վիլլա Բենեդետտի (այժմ Վիլլա դել Վաշելո) Հռոմի Սուրբ Պանկրատիայի դարպասից ոչ շատ հեռու է, որի շինարարությունը սկսվել է 1663 թվականին և ավարտվել 1665 թվականին։ Բենեդետին պնդում էր, որ Պլաուտիլան եղբորը օգնում էր միայն կառույցի գեղարվեստական ձևավորման հարցում, բայց պահպանվել են փաստաթղթեր (էսքիզներ, պայմանագրեր), որոնցից պարզ է դարձել, որ Պլաուտիլան էր միայն ճարտարապետը[3]։ Ա.Վ. Իպոլիտովը այդ ստեղծագործությունն անվանել է Պլաուտիլայի «անկրկնելի գլուխգործոց»՝ նկարագրելով այն հետեւյալ կերպ. «Շենքն արտաքինից այնքան անսովոր է, որ երբ տեսնում ես այն առաջին անգամ և դրա մասին ոչինչ չգիտես, լիովին վստահ ես լինում, որ այդ հուսախաբ ճարտարապետությունը մոդեռնի և Էկտոր Գիմարի ճաշակի ծնունդն է»[4]։ Գուցե վիլլան իսկապես ստեղծվել է ֆրանսիական նմուշների հիման վրա[5]։

Ըստ ամենայնի, Բենեդետտին չէր ցանկանում բացահայտ խոստովանել, որ ինքը որպես ճարտարապետ կնոջ է վարձել, բայց նա այնքան գոհ էր նրա աշխատանքից, որ նրան վստահեց մեկ այլ կարևոր նախագիծ՝ Սան Լուիջի դե Ֆրանչեզի եկեղեցու Սուրբ Լյուդովիկ մատուռի զարդարանքը[3]։ Սուրբ Լյուդովիկոս մատուռը (ձախից երրորդը) տաճարում ամենաշքեղ զարդարանքներն ունի։ Պլաուտիլա Բրիչչիին է պատկանում նաև Սուրբ Լյուդովիկոսին պատկերող խորանը։ Այնուամենայնիվ, այս ստեղծագործության ավանդական ոճը շատ քիչ ընդհանրություններ ունի ճարտարապետության ոլորտում նկարչուհու ֆանտազիաների հետ[2]։

Բրիչչին Սուրբ Լուկայի Ակադեմիայի անդամ էր, սակայն նրա որպես Ակադեմիայի անդամ ընդունման ամսաթիվն անհայտ է։ 1677 թվականին վանահայր Բենեդետին փոխանցել է նրան ողջ կյանքի օգտագործման համար կառուցած մի տուն։ Ըստ որոշ հետազոտողների, իր կյանքի վերջում նա վանական երդում է տվել, բայց դրա մասին վավերագրական վկայություն չկա[2]։

Պլաուտիլա Բրիչչին մահացել է Հռոմում՝ 1705 թվականի դեկտեմբերի 13-ին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Dizionario Biografico degli Italiani
  3. 3,0 3,1 Meg Lota Brown, Kari Boyd McBride Women's Roles in the Renaissance. — Greenwood Publishing Group, 2005. — P. 245.
  4. Ипполитов А.В. Просто Рим. Образы Италии XXI. — КоЛибри, 2019. — 352 с.
  5. Carla Benocci, 2012, էջ 5—6
  6. «Plautilla Bricci (1616-1705)». BNF Data (ֆրանսերեն).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Carla Benocci Villa Il Vascello. — Erasmo Edizioni, 2012.
  • Consuelo Lollobrigida Plautilla Bricci: Pictura et Architectura Celebris. L'architettrice del Barocco Romano. — Milano: Gangemi editore, 2017. — 191 p.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլաուտիլա Բրիչչի» հոդվածին։