Պլազմոդիումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլազմոդիումներ
Պլազմոդիումներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Նախակենդանիներ
Ընտանիք Սպորավորներ
Լատիներեն անվանում
Plasmodium vivax


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում





Պլազմոդիումներ մալարիայի, սպորավորների դասի պլազմոդիա սեռի միաբջիջ նախակենդանիներ։ Մակաբուծվում են մարդու արյան կարմիր գնդիկներում՝ լուրջ վնաս պատճառելով նրա առողջությանը։ Հայտնի է Պլազմոդիումների 4 տեսակ (լատ.՝ Pl. vivax, PI. falciparum, Pl. malariae, Pl. ovale), որոնց զարգացման կենսակերպն ընթանում է միանման։

Մալարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալարիան տարածված է տաք կլիմայով երկրներում։ Վերջին տասնամյակում այդ ինվազիան խիստ անհանգստացնում է նաև մեր հանրապետության բժշկության ծառայությանը։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալարիայի զարգացումն ընթանում է 2 տիրոջ՝ մարդու և անոֆելես սեռի մոծակի էգի օրգանիզմներում։

Վարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդը վարակվում է մալարիայով, երբ Պլազմոդիումներ կրող մոծակն արյունով սնվելու համար խայթում է մարդուն, և մոծակի թքի հետ արյան մեջ են թափանցում մալարիայի հարուցչի սպորոզոիտները։ Վերջիններս, մուտք գործելով էրիթրոցիտներ, բազմանում են շիզոգոնիայի ձևով՝ սկիզբ տալով բազմաթիվ մերոզոիտների, որոնք ախտահարում են նորանոր էրիթրոցիտներ, և այդպես շարունակ՝ հետագայում սկիզբ տալով մակրո և միկրոգամետոցիտների ու շիզոգոնիային ձևավորման։ Մոծակը վարակված մարդու արյունով սնվելիս կլանում է մալարիայի հարուցիչներ։ Մոծակի ստամոքսում տեղի է ունենում դրանց հետագա զարգացումը՝ սպորոգոնիան՝ բազմաթիվ սպորոզոիտներով, որոնք նորից կարող են փոխանցվել մարդուն և առաջացնել հիվանդություն։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալարիան կարելի է ախտորոշել կլինիկ, ախտանշանների հիման վրա։ Մշակված են մալարիայով հիվանդ մարդկանց բուժման մի շարք եղանակներ՝ արդյունավետ պատրաստուկների կիրառմամբ։ Կանխարգելումը, մոծակների բազմացման կենսավայրերի վերացում և մոծակների դեմ դեղանյութային պատրաստուկների օգտագործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png