Պի Ջեյ Թաքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Պի Ջեյ Տակեր
P. J. Tucker
Pjtucker.jpg
Ակումբ Հյուստոն Ռոքեթս
Դիրքը Թեթև հարձակվող / Հարձակվող պաշտպան
Համար № 4
Ծննդյան ամսաթիվ մայիսի 5, 1985 (34 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 1,98 մ
Քաշ 111 կգ
Դրաֆթի տարի 2006 թ. NBA դրաֆթ / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 35-րդ
Դրաֆթ ակումբ Տորոնտո Ռեպտորս
Կարիերա սկիզբ 2006

Էնթոնի Լեոն «Պի Ջեյ» Թաքեր (անգլ.՝ Anthony Leon "P. J." Tucker; մայիսի 5, 1985(1985-05-05), Ռոլի, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս NBA-ի «Հյուստոն Ռոքեթս» ակումբում։ Խաղում է թեթև հարձակվողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ 2006 թվականի NBA դրաֆթի ժամանակ «Տորոնտո Ռեպտորս» ակումբի կազմում հանդես է եկել 35-րդ համարի ներքո։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաքերը 2006 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվում է 35-րդ համարի ներքո՝ «Տորոնտո Ռեպտորս» ակումբի կողմից։ 2006 թվականի հուլիսի 26-ին նա «Ռեպտորսի» հետ երկամյա պայմանագիր է կնքում։

2007 թվականի հունվարի 5-ին «Ռեպտորսը» հայտարարում է, որ Թաքերը տեղափոխվում է Դ-Լիգայի «Կոլորադո Ֆոտիներս» ակումբ։ 2007 թվականի փետրվարի 6-ին նա վերադառնում է NBA: Մարտի վեցին կրկին տեղափոխվում է ֆարմ ակումբ։

2007 թվականի մարտի 24-ին Թաքերը հեռացվում է «Տորոնտո Ռեպտորսից»՝ Լյուք Ջեկսոնին իր տեղը հանձնելու համար[1]։ Իր առաջին NBA մրցաշրջանի ժամանակ Տակերը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 83 րոպե։ 2007 թվականի ամառային մրցաշրջանի ժամանակ Թաքերը հանդես էր գալիս «Կլիվլենդ Կավալիերս» ակումբի կազմում։

2007/2008 թվականների մրցաշրջանը Թաքերը անցկացնում է իսրաելական Պրեմիեր Լիգայի «Հապոել» ակումբում։ Եզրափակչում «Հապոելը» պարտության է մատնում «Մակկաբի» ակումբին և կանգնեցնում նրանց տասնչորսամյա հաղթարշավը։ Թաքերը ստանում է առաջնության ամենաարժեքավոր խաղացողի մրցանակը։

2008/2009 թվականների մրցաշարին Թաքերը պայմանագիր է կնքում ուկրաինական «Դոնեցկ» ակումբի հետ, որը նոր էր դուրս եկել Ուկրաինայի բարձրագույն դիվիզիոն[2][3]։

Նա իր թիմին հասցնում է մրցաշրջանի երրորդ հորիզոնական և դառնում Ուկրաինական սուպերլիգայի բոլոր աստղերի խաղի մասնակից։ Թաքերը ծնկի վնասվածք է ստանում, սակայն դա նրան չի խաղնագարում ավարտել մրցաշրջանը՝ խաղի ընթացքում միջինում ամենաբարձր միավորների քանակով[4]։ 2009 թվականի հոկտեմբերի 7-ին Թաքերը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգում է Դոնեցկի հետ պայմանագիրը[5]։ Երբ ակումբը սնանկանում է, նա վերադառնում է Իսրայելի առաջնություն։ 2010 թվականի մարտին նա պայմանագիր է կնքում «Բնեյ խա Շարոն» ակումբի հետ[6]։

2010 թվականի օգոստոս ամսին նա պայմանագիր է կնքում հունական «Արիս» ակումբի հետ[7], սակայն 2011 թվականի մարտին հեռանում է[8]։ Ապրիլին, մինչև խաղաշրջանի վերջ, պայմանագիր է կնքում իտալական «Սուտոր» ակումբի հետ[9]։

2011 թվականի հուլիսին Թաքերը հայտնվում է գերմանական «Բրոզե Բամբերգ» ակումբում[10]։ Նա օգնում է թիմին դառնալ 2012 թվականի Գերմանիայի չեմպիոն և ճանաչվում է եզրափակչի լավագույն խաղացող։

2012 թվականին պայմանագիր է կնքում Սանկտ Պետերբուրգի «Սպարտակ» ակումբի հետ։ Սակայն շուտով նա հրաժարվում է պայմանագրից՝ «Ֆինիքս Սանսի» կազմում ամառային առաջնությանը մասնակցելու համար։ 2012 թվականի օգոստոս ամսին նա երկամյա պայմանագիր է կնքում ակումբի հետ[11]։ NBA վերադառնալուց հետո, իր առաջին խաղում, որը կայացել «Գոլդեն Սթեյթ Ուորիորսի» դեմ, հավաքում է 10 միավոր, 2 անդրադարձ և 1 կասեցում։ Առաջին իսկ խաղերից նա առանձնանում էր իր ակտիվությամբ և պաշտպանության լավ պլանավորմամբ։ 2012 թվականի դեկտեմբերի 31-ին «Սանսում» առաջին անգամ հայտնվամ է հիմնական հնգյակի կազմում։

2014 թվականի ապրիլի 6-ին Թաքերը իր անձնական ռեկորդն է սահմանում՝ «Օկլահոմա Սիթի Թանդերի» դեմ հաղթական խաղում՝ հավաքելով 22 միավոր[12][13]։

NBA-ի կարիերայի ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամյա մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2006 Տորոնտո 17 0 4.9 .500 .000 .571 1.4 .2 .1 .0 1.8
2012 Ֆինիքս 79 45 24.2 .473 .314 .744 4.4 1.4 .8 .2 6.4
2013 Ֆինիքս 81 81 30.7 .431 .387 .776 6.5 1.7 1.4 .3 9.4
2014 Ֆինիքս 78 63 30.6 .438 .345 .727 6.4 1.6 1.4 .3 9.1
2015 Ֆինիքս 82 80 31.0 .411 .330 .746 6.2 2.2 1.3 .2 8.0
2016 Ֆինիքս 57 17 28.5 .415 .338 .792 6.0 1.3 1.5 .2 7.0
2016 Տորոնտո 24 4 25.4 .406 .400 .688 5.4 1.1 1.3 .2 5.8
2017 Հյուստոն 82 34 27.8 .390 .371 .717 5.6 .9 1.0 .3 6.1
Կարիերա 500 324 27.8 .426 .356 .748 5.7 1.5 1.2 .3 7.4

Փլեյ Օֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2017 Տորոնտո 10 1 25.1 .367 .321 .625 5.7 1.1 .6 .3 5.0
2018 Հյուստոն 17 17 33.5 .481 .467 .667 6.5 1.3 .6 .8 8.9
Կարիերա 27 18 30.4 .446 .427 .654 6.2 1.2 .6 .6 7.4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]