Պիրելի աշտարակ
![]() | |
Տեսակ | Երկնաքեր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Միլան[2] |
Հասցե | Via Fabio Filzi, 22 և Piazza Duca d'Aosta, 5-7A[2]20124 |
Փողոց | Piazza Duca d'Aosta? (5) |
Ճարտարապետական ոճ | մոդեռնիզմ |
Բարձրություն | 110 մետր |
Երկարություն | 27,5 մետր |
Լայնություն | 55 մետր |
Հարկեր | 32 |
Ստորգետնյա հարկեր | 2 |
Վերելակներ | 6 |
Շինանյութ | բետոն, պողպատ և ապակի |
Սեփականատեր | Լոմբարդիա |
Հիմնադրված է | 1960 |
Բացված | ապրիլի 4, 1960 |
Շինարար | Pirelli? |
Ճարտարապետ | Ջո Պոնտի |
Ճարտարագետ | Պյեր Լուիջի Ներվի և Giuseppe Valtolina? |
Պատվիրող | Pirelli? |
Իրադարձություններ | 2002 Pirelli Tower plane crash? |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[2] |
![]() | |
![]() | |
Պիրելի աշտարակ (իտալերեն՝ Grattacielo Pirelli, սովորաբար կոչվում է Pirellone), 32 հարկանի, 124․1 մետր բարձրությամբ երկնաքեր Իտալիայի Միլան քաղաքում։ Կառույցի հիմքը 1․900 քառ․ մետր է 75.5 մետր երկարությանբ և 20․5 մետր լայնությամբ։
Ճարտարապետական պատմաբան Հասան-Ուդին Խանը գովաբանում է երկնաքերը, որպես «աշխարհի ամենաշքեղ բարձրահարկ շենքերից մեկը» և «այն սակավաթիվ բարձրահարկ Եվրոպական կառույցներից, որոնք նոր խոսք են ավելացրել երկնաքերերի կառուցվածքի մեջ»։ Պիրելի աշտարակը Նյու Յորքի Pan Am Building (այժմ՝ MetLife Building) երկնաքերի նախագծման ոգեշնչումն էր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1950 թվականին Պիրելի հսկայական անվադողերի ընկերության նախագահ և սեփականատեր Ալբերտո Պիլերին կարգադրեց կառուցել երկնաքեր՝ 19-րդ դարի առաջին առևտրական գործարանի տարածքում։ Նախագիծը մշակվել է ճարտարապետ Ջո Պոնտիի կողմից՝ Պիեր Լուիգի Ներվիի և Արտուրո Դանուսկոի աջակցությամբ։
Աշտարակի շինարարությունը սկսվեց 1956 թվականին, երբ Իտալիան տնտեսական բում էր ապրում։ Աշտարակը պետք է գտնվեր հնգանկյուն հողամասի վրա և շրջապատված լիներ ցածր շենքերով։ 1958 թվականին այս կառույցի շինարարության ավարտումը դարձել էր ոչ միայն Միլանի, այլ նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերածությունից հետո Իտալիայի տնտեսական վերականգնման խորհրդանիշ։ 127 մետր բարձրությամբ՝ այն Մոլլ Անտոնելոյից հետո մինչ 1995 թվականը Իտալիայի ամենաբարձր շենքն էր։ Շենքը 1978 թվականին վաճառվել է Լոմբարդի շրջանի վարչակազմին։
Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականի ինքնաթիռի կործանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականի ապրիլի 18-ի կեսօրին Շվեյցարիայում գրանցված մեկ շարժիչով ինքնաթիռը հարվածել է Rockwell Commander 112-ին։ Օդանավը, ըստ երևույթին, նախատեսված էր Լոկառնոյի օդանավակայանից Միլան թռչել։ Օդանավում վառելիքը քիչ էր, և մինչ վթարը պատրաստվում էր վայրէջք կատարել Լինատի օդանավակայանում, սակայն օդաչուն հանկարծակի շրջվեց և թռավ դեպի շենքը։ Վթարի հետևանքով մահացել են օդաչուն և աշտարակի ներսում գտնվող երկու ուղևոր։ Ընդհանուր վերականգնման նախագծի նպատակն էր պահպանել հուշարձանի ամբողջականությունը և միևնույն ժամանակ բարելավել գործադիր շտաբի կարգավիճակը, ներկայացնել նոր սպասարկման ծառայություններ և տեխնոլոգիական համակարգեր։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Milano - Scorcio del Grattacielo Pirelli - panoramio - egfa72.jpg
- Milano - Scorcio del Grattacielo Pirelli - panoramio.jpg
- Milano - Grattacielo Pirelli - panoramio - egfa72 (3).jpg
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 SIRBeC (իտալ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պիրելի աշտարակ կատեգորիայում։ |
|