Պիտեր Խարանիս
Պիտեր Խարանիս | |
---|---|
Ծնվել է | 1908[1] Լեմնոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան[2] |
Մահացել է | մարտի 23, 1985[3] Նյու Բրանսուիկ, Նյու Ջերսի[3] |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մասնագիտություն | գրող, պատմաբան, հայագետ, բյուզանդագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ռատգերսի համալսարան և Դումբարտոն Օքս |
Գործունեության ոլորտ | Բյուզանդագիտություն[1] և պատմություն[1] |
Ալմա մատեր | Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Ռատգերսի համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4] և նոր հունարեն[1] |
Պարգևներ |
Պիտեր Խարանիս (անգլ.՝ Peter Charanis, 1908[1], Լեմնոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան[2] - մարտի 23, 1985[3], Նյու Բրանսուիկ, Նյու Ջերսի[3], ծննդյան անունը՝ Պանագիոտիս Խարանիս (հուն․՝ Παναγιώτης Χαρανής)), հունական ծագմամբ ամերիկացի գիտնական-պատմաբան, բյուզանդագետ և հայագետ։ Եղել է Ռաթգերի համալսարանի պատմական գիտությունների դոկտոր, աշխատել է Դումբարթոն Օկսում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիտեր Խարանիսը ծնվել է 1908 թվականին Հունաստանի Լեմնոս կղզում։ 1920 թվականին ընտանիքի հետ արտագաղթել է ԱՄՆ և հիմնավորվել Նյու Ջերսիում։ Ավարտելով նախնական կրթությունը՝ ընդունվել է Ռաթգերի համալսարան, որտեղ ստացել է բակալավրի աստիճան։ Վիսկոնսինի համալսարանում Ալեքսանդր Վասիլևի ղեկավարությամբ ավարտել է դոկտորանտուրան։ Որպես ասպիրանտ շարունակել է կրթությունը Բրյուսելի համալսարանում բյուզանդագետ Հենրի Գրեգուարի գլխավորությամբ։ 1936-1938 թվականներին, մասնակցելով Գրեգուարի դասընթացին, Խարանիսը ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Մադլեն Շիլտզի հետ, ինչպես նաև աշխատել է Նիկողայոս Ադոնցի և Պաուլ Վիտեկի հետ։ Բրյուսելում գտնվելու ժամանակ տարվել է հայկական պատմությամբ, որի արդյունքում նրա հետազոտությունների մեծ մասը նվիրված է Բյուզանդիայում հայերի դերին։
Պիտեր Խարանիսը որոշ ժամանակ դասավանդել է Սալոնիկի համալսարանում, որից հետո 1938 թվականին վերադառնում է ԱՄՆ, որտեղ շարունակում է աշխատանքը Ռաթգերի համալսարանում։ Այդ ժամանակ ԱՄՆ-ում բյուզանդագիտության մակարդակը բավականին ցածր էր, բայց կարճ ժամանակ անց Խարանիսի ջանքերով համալսարանում բացվում է բյուզանդական հետազոտությունների մասնագիտացված կենտորն, որի դասախոսությունները ժամանակի ընթացքում շատ տարածված դարձան համալսարանում։ 1963 թվականին Խարանիսը դառնում է պատմության պրոֆեսոր։ 1964-1966 թվականներին Պիտեր Խարանիսը գլխավորել է համալսարանի պատմության մասնաճյուղը։ 1976 թվականին նա թողել է համալսարանի աշխատանքը։
Գիտնականը մահացել է 1985 թվականի մարտի 23-ին։
Ընտրյալ մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- "An important short chronicle of the fourteenth century", Byzantion 13 (1938)
- "Byzantium, the West and the origin of the First Crusade", Byzantion 19 (1949)
- "On the Social Structure and Economic Organization of the Byzantine Empire in the Thirteenth Century and Later", Byzantinoslavica 12 (1951)
- "Ethnic Changes in the Byzantine Empire in the Seventh Century", Dumbarton Oaks Papers 13 (1959)
- "The Armenians in the Byzantine Empire", Byzantinoslavica 22 (1961), Repr. Lisbon, 1963, London, 1972
- "Observations on the Demography of the Byzantine Empire", XIII International Congress of Byzantine Studies, Oxford, 1966
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Find A Grave — 1996.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- E. Laiou, Angeliki (1985). «Peter Charanis, 1908-1985». Dumbarton Oaks Papers. Dumbarton Oaks. 39: xiii–xv. ISSN 0070-7546.
- «Dr. Peter Charanis Dies at 76; Retired Professor at Rutgers». Նյու Յորք Թայմս. 1985 թ․ մարտի 27. Վերցված է 2007 թ․ հունվարի 10-ին.
|
- 1908 ծնունդներ
- Հունաստանում ծնվածներ
- Մարտի 23 մահեր
- 1985 մահեր
- Ռատգերսի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի բյուզանդագետներ
- Ամերիկացի հայագետներ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Հույն բյուզանդագետներ
- Հույն հայագետներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի պատմաբաններ
- Հույն գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ