Պիետրո Մարչելլո
Pietro Marcello | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 2, 1976 (49 տարեկան) |
| Ծննդավայր | Կազերտա |
| Կրթություն | Նեապոլի գեղարվեստի ակադեմիա |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | իտալացի |
| Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր |
| IMDb | ID 2754122 |
Պիետրո Մարչելլո (հուլիսի 2, 1976, Կազերտա, Կամպանիա, Իտալիա), իտալացի ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստի ակադեմիայում սովորել է նկարչություն։ 1998-2003 թվականներին Մոնտեզանտոյի (Նեապոլ) Damm կենտրոնում աշխատակցել է Cinedamm կինոցուցադրությունների կազմակերպմանն և ծրագրմանը։ Եղել է ֆիլմերի ռեժիսորի ասիստենտ։ 2004 թվականին նկարահանել է «Լիբերո Բիձձարրի» կինոփառատոնում հաղթած «Նավաշինարանը» վավերագրությունը, որին հաջորդել են այլ վավերագրական աշխատանքներ։ Մարչելլոյի «Անցնելով սահմանագիծը» ֆիլմը, 2007 թվականին ընդգրկվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Հորիզոններ» ծրագրում և միջազգային ճանաչում բերել նրան[1][2]։
2013 թվականին Պիետրո Մարչելլոյի «Անցնելով սահմանագիծը», «Փելեշյանի լռությունը» և «Գայլի բերանը» ֆիլմերը ցուցադրվել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում[3]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Ծանոթագրություն |
|---|---|---|
| 2003 | Քարտեզ | կարճամետրաժ |
| 2003 | Սկամպիա | կարճամետրաժ |
| 2004 | Նավաշինարանը | կարճամետրաժ |
| 2005 | Հյուղակը | կարճամետրաժ |
| 2007 | Անցնելով սահմանագիծը | |
| 2009 | Գայլի երախը | |
| 2010 | Նեապոլ 23 (Մի կտոր ճանապարհ նովելը) | |
| 2011 | Մարկո Բելլոկկիո, Վենետիկ | վավերագրական |
| 2011 | Փելեշյանի լռությունը | վավերագրական |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pietro Marcello Internet Movie Database կայքում
- Պիետրո Մարչելլոյի մասին kinopoisk.ru կայքում
- Pietro Marcello
- Պիետրո Մարչելլո
| ||||||||||||