Պիեռ Վեբո
|
| |||||||||||||||||||||||||||
| Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| ||||||||||||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 20, 1982[1][2][3][…] (44 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
| Ծննդավայր | Բֆուսամ, Կամերուն | ||||||||||||||||||||||||||
| Հասակ | 180 սմ | ||||||||||||||||||||||||||
| Քաշ | 78 կգ | ||||||||||||||||||||||||||
| Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||
| Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
| Ներկա ակումբ |
| ||||||||||||||||||||||||||
| Համար | 9 | ||||||||||||||||||||||||||
|
| |||||||||||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
|
| |||||||||||||||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | |||||||||||||||||||||||||||
Պիեռ Վեբո (ֆրանսերեն՝ Pierre Webó, հունվարի 20, 1982[1][2][3][…], Բֆուսամ, Կամերուն), կամերունացի ֆուտբոլիստ, թուրքական «Անկարասպոր» ակումբի և Կամերունի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիեռ Վեբոն իր մասնագիտական կարիերան սկսել է գամբիական «Ռեալ Բանժուլ» ակումբում։ 2000 թվականին տեղափոխվել է ուրուգվայի «Նասիոնալ» հայտնի ակումբ։ 2002 թվականի նա դարձավ Հարավամերիկյան գավաթի լավագույն ռմբարկու՝ խփելով 4 գոլ Ռոդրիգո Աստուդիոլոյի և Գոնսալո Գալինդոի հետ միասին։ Ընդհանուր առմաբ Վեբոն «Նասիոնալում» անցկացրել է 21 խաղ և խփել է 15 գոլ։
2003 թվականի հունվարին Վեբոն տեղափոխվեց Մադրիդյան «Լեգանես» ակումբ։ Ակումբում նա երկար չեմնաց և 2003 թվականի ամռանը տեղափոխվեց է «Օսասունա»։ Նոր ակումբոմ Վեբոն իր նորամուտը նշել է 2003 թվականի սեպտեմբերի 14-ին Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում (1:0)[4]։ Այդ հանդիպմանը Վեբոն խաղադաշտ է դուրս եկել 61-րդ րոպեին՝ փոխարինելով Իբրաիմա Բակայոկոին։ Պիեռ Վեբոն իր առաջին գոլը խփեց «Մալյորկայի» դեմ խաղում (1:1)[5], գրավելով Լեո Ֆրանկոյի պաշտպանած դարպասը։
2005 թվականին սեպտեմբերին Վեբոն ՈՒԵՖԱ-ի Գավաթի որակավորման խաղերում մասնակցել է ֆրանսիական Ռենայի դեմ հանդիպմանը, երկու հանդիպումների արդյունքում Օսասունան պարտվեց (3:1) հաշվով։2006 թվականի ամռանը Վեբո հիվանդացավ մալարիայով, այն բանից հետո, երբ այցելեց Կամերունում[6]։ 2006 թվականի ամռանը «Օսասունա» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում պարտվեց գերմանական Համբուրգին։ Բայց հետո ՈՒԵՖԱ-ի Գավաթում «Օսասունան» հաղթել է թուրքական «Տրաբզոնսպոր» և դուրս եկել խմբային փուլ։ Խմբային փուլում «Օսասունան» զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով իտալական «Պարմային», և առաջ անցնելով ֆրանսիական «Լանսից», խմբում մասնակցել է նաև «Օդենսեն» և «Խերենվենը»։ 1/16 եզրափակչում «Օսասունան» հաղթեց «Բորդոյին»։ Հետո ակումբը հաղթեց շոտլանդական «Ռեյնջերսին»։ 1/4 եզրափակիչում «Օսասունան» հաղթեց գերմանական «Բայերին»։ Կիսաեզրափակչում «Օսասունան» զիջեց մեկ այլ իսպանական թիմի՝ «Սևիլյային», ով դարձավ 2006/07 ՈՒԵՖԱ-ի Գավաթի հաղթողը։
2007 թվականի հուլիսին Վեբոն հեռացել է թիմից որպես ազատ գործակալ, և կարող էր տեղափոխվել ֆրանսիական Լորյան[7]։ Սակայն տեղափոխվեց Մալյորկա[8]։ Ակումբի կազմում իր նորամուտը նեց 2007 թվականի օգոստոսի 26-ին, Լևանտեի դեմ խաղում (3:0)[9]։ 2007 թվականի դեկտեմբերին՝ «Ատլետիկի Բիլբաոի» հետ խաղի ժամանակ, Վեբոն ստացել է վնասվածք[10]։
2011 թվականի օգոստոսի 5-ին ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել թուրքական «Ստամբուլ Բաշակշեխիր»[11]։
2013 թվականի հունվարի 31-ին Վեբոն պայմանագիր է ստորագրել «Ֆեներբահչեի» հետ մինչև 2015 թվականի հունիսի 30-ը[12][13]։ 2013 թվականի փետրվարի 3-ին Սիվասպոր ակումբի դեմ խաղում հարձակվող նշեց իր նորամուտը և 55-րդ րոպեին խփեց իր առաջին գոլը նոր ակումբում[14]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամերունի ազգային հավաքականում Վեբոն խաղացել է 2003 թվականից։ հավաքականում իր նորամուտը կայացել է 2003 թվականի նոյեմբերի 19-ին Ճապոնիայի հավաքականի դեմ ընկերական խաղում (0:0)[15]. Վեբո դաշտ դուրս եկավ խաղի 68-րդ րոպեին՝ փոխարինելով Էրիկ Ջեմբա-Ջեմբային։ Վեբոն մասնակցել է 2006 թվականի աֆրիկյան ազգերի գավաթին խաղարկությանը որն անցկացվել է Եգիպտոսում։ Խմբային փուլում Կամերունն զբաղեցրել է 1-ին տեղը առաջ անցնելով Կոնգոյի, Անգոլայի և Տոգոյի հավաքականներից։ . 1/4 եզրափակիչի Կամերուն պարտվել է Կոտ դ՛Իվուարի հավաքականին Հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում (11:12)[16]։ Վեբո մասնակցեց բոլոր 4 խաղերին[17]։
Կամերունի հավաքականի կազմում մասնակցել է 2010 թվականի աշխարհի առաջնություն։ Նախնական փուլում Կամերուն զբաղեցրել է 1-ին տեղը՝ առաջ անցնելով Կաբո-Վերդեի, Տանզանիա և Մավրիկիոս հավաքականներից։ Երկրորդ խմբային փուլում նույնպես Կամերունն զբաղեցրել է 1-ին տեղը՝ առաջ անցնելով Գաբոնի, Տոգոյի և Մարոկկոյի հավաքականներից։
Կամերունի հավաքականի կազմում Վեբոն մասնակցել է 58 խաղի և դարձել 13 գոլի հեղինակ։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ակումբային
- Ուրուգվայի չեմպիոն (2) – 2001, 2002
«Օսասունա»
- Իսպանիայի գավաթի եզրափակչի մասնակից (1) – 2004/05
- Թուրքիայի գավաթի դափնեկիր (1) – 2012/13
- Թուրքիայի ֆուտբոլի առաջնություն (1) – 2013/14
- Թուրքիայի սուպերգավաթակիր (1) – 2014
- Անհատական
- 2002 թվականի Հարավամերիկյան գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու (4 գոլի հեղինակ Ռոդրիգո Աստուդիլոի և Գոնսալո Գալինդոի հետ միասին)
Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մրցաշրջան | Ակումբ | Խաղեր | Գոլեր |
|---|---|---|---|
| 2016/17 | - | - | |
| 2015/16 | 20 | 6 | |
| 2014/15 | 26 | 8 | |
| 2013/14 | 26 | 9 | |
| 2012/13 | 13 | 7 | |
| 2012/13 | 18 | 9 | |
| 2011/12 | 36 | 15 | |
| 2010/11 | 34 | 11 | |
| 2009/10 | 30 | 6 | |
| 2008/09 | 33 | 5 | |
| 2007/08 | 15 | 5 | |
| 2006/07 | 31 | 4 | |
| 2005/06 | 31 | 6 | |
| 2004/05 | 24 | 6 | |
| 2003/04 | 28 | 4 | |
| 2002/03 | 7 | 0 | |
| 2002 | 12 | 14 | |
| 2001 | 7 | 1 | |
| 2000 | 2 | 0 | |
| 2000-2017 | Ընդհանուր | 393 | 116 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 FBref.com
- 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Spielschema / Aufstellung: CA Osasuna — Atlético Madrid (Primera Division 2003/2004)(չաշխատող հղում)
- ↑ Spielschema / Aufstellung: RCD Mallorca — CA Osasuna (Primera Division 2003/2004)
- ↑ Камерунский нападающий «Осасуны» заболел малярией
- ↑ Пьер Вебо покидает «Осасуну»(չաշխատող հղում)
- ↑ «Мелкие трансферы. Обзор». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Spielschema / Aufstellung: RCD Mallorca — Levante UD (Primera Division 2007/08)
- ↑ Футбол: Вебо снова получил перелом
- ↑ «Pierre Webo İstanbul Büyükşehir'de.» (թուրքերեն). İstanbul Büyük Şehir Belediyesi Spor Kulübü Resmi Web Sitesi. 5.08.2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Pierre Webo zu Fenerbahce» (գերմաներեն). transfermarkt.de. 31.01.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Webo da Artık Bizimle» (թուրքերեն). Fenerbahçe Spor Kulübü Resmi Sitesi. 1.02.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Fenerbahçe 1:2 Sivasspor» (թուրքերեն). Fenerbahçe Spor Kulübü Resmi Sitesi. 3.02.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Spielschema / Aufstellung: Japan — Cameroon (Friendlies 2003)
- ↑ Spielschema / Aufstellung: Cameroon — Ivory Coast (Africa Cup 2006 Egypt)
- ↑ Pierre Webó > Africa Cup 2006 Egypt
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը weltfussball.de կայքում (գերմ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Վեբո» հոդվածին։ |
|
- Հունվարի 20 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կամերունում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Իստանբուլ Բաշակշեհիրի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Լագանեսի ֆուտբոլիստներ
- Կամերունի հավաքականի ֆուտբոլիստներ
- Նասիոնալ Մոնտեվիդեոյի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Օսասունայի ֆուտբոլիստներ
- Ֆեներբահչեի ֆուտբոլիստներ
- Մալյորկայի ֆուտբոլիստներ
- Լեգանեսի ֆուտբոլիստներ