Jump to content

Պերուի կենտրոնական պահուստային բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերուի կենտրոնական պահուստային բանկ
Տեսակկենտրոնական բանկ և autonomous constitutional agency?
Երկիր Պերու
Հիմնադրված է1922 և 1931
Պաշտոնական կայք

Պերուի կենտրոնական պահուստային բանկ (իսպ.՝ Banco Central de Reserva del Perú), Պերուի կենտրոնական բանկ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին նախագահ Էուլոխիո Ռոմերո Սալսեդոն:
Գործող նախագահ Խուլիո Վելարդե Ֆլորես

1822 թվականին Սան Մարտինի կողմից հիմնադրված Ազատագրման բանկը սկսել է թղթադրամներ թողարկել։ Թողարկման ծավալը նշանակալի չէր, և արդեն 1823 թվականին բանկը լուծարվել է։

1863 թվականին Պրովիդենսիայի մասնավոր բանկը սկսել է թղթադրամներ թողարկել։ Այնուհետև թղթադրամներ սկսել են թողարկել այլ բանկեր ևս՝ անգլո-պերուական բանկը, Լոնդոնի և Հարավային Ամերիկայի բանկը, Արեկիպա բանկը և այլն։ 1880 թվականին սկսվել է Պերուի վարչական խորհրդի թղթադրամների թողարկումը։

1922 թվականին ստեղծվել է Պերուի պահուստային բանկը, որը ստացել է թողարկման բացառիկ իրավունք։ 1931 թվականին բանկը վերակազմավորվել է Պերուի կենտրոնական պահուստային բանկի։ 1962 թվականին բանկը պետականացվել է[1]։

Սահմանադրությունը նշում է, որ Կենտրոնական պահուստային բանկի նպատակը դրամական կայունության պահպանումն է։ Կենտրոնական պահուստային բանկի տարեկան նպատակային գնաճը 2.0 տոկոս է՝ մեկ տոկոսային կետով դեպի վեր և ներքև հանդուրժողականությամբ. նրա քաղաքականությունն ուղղված է այդ նպատակին հասնելուն։

Սահմանադրությամբ Կենտրոնական պահուստային բանկին են վերապահված նաև հետևյալ գործառույթները՝ ֆինանսական համակարգի արժույթի և վարկի կարգավորում, նրա խնամքի տակ գտնվող միջազգային պահուստների կառավարում, թղթադրամների և մետաղադրամների թողարկում, ազգային ֆինանսների վերաբերյալ երկրին կանոնավոր հաշվետվության ներկայացում և ֆոնդերի շահութաբերության կառավարում։

Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էուլոխիո Ռոմերո Սալսեդո, 1922-1925 թթ․
  • Ագուստին դե լա Տորե Գոնսալես, 1926-1927 թթ․
  • Էուլոխիո Ռոմերո Սալսեդո, 1928-1929 թթ․
  • Էնրիկե Ֆերեյրոս, 1930-1931 թթ․
  • Մանուել Ավգուստո Օլաեչեա, 1931-1934 թթ․
  • Մանուել Պրադո Ուգարտեչե, 1934-1939 թթ․
  • Ֆերնանդո Գազոնի, 1939-1945 թթ․
  • Ֆրանցիսկո Տուդելա Վարելա, 1945-1948 թթ․
  • Պեդրո Բելտրան Էսպանտոզո, 1948-1950 թթ․
  • Կլեմենտե դե Ալթհաուս Դարտնել, 1950-1952 թթ․
  • Դանիել Օլաեչեա, 1952 թ․
  • Անդրես Ֆ. Դասո, 1952-1958 թթ․
  • Էնրիկե Բելիդո, 1959-1964 թթ․
  • Ալֆրեդո Կ. Ֆերեյրոս, 1964-1966 թթ․
  • Խոսե Մորալես Ուրրեստե, 1968 թ․
  • Կառլոս Վիդալ, 1968 թ․
  • Ալֆրեդո Ռոդրիգես Մարտինես, 1968-1969 թթ․
  • Էմիլիո Ջ. Բարետո, 1969-1975 թթ․
  • Կառլոս Սանտիստևան դե Նորիեգա, 1975-1977 թթ․
  • Հերման դե լա Մուլանա Գուզման, 1977-1978 թթ․
  • Մանուել Մորեյրա Լորեդո, 1978-1980 թթ․
  • Ռիչարդ Ուեբ Դուարտե, 1980-1985 թթ․
  • Լիոնել Ֆիգերոա Ռամիրես, 1985-1987 թթ․
  • Պեդրո Կորոնադո Լաբո, 1987-1990 թթ․
  • Խորխե Չավես Ալվարես, 1990-1992 թթ․
  • Հերման Սուարես Չավես, 1992-2001 թթ․
  • Ռիչարդ Ուեբ Դուարտե, 2001-2003 թթ․
  • Խավիեր Սիլվա Ռուետե, 2003-2004 թթ․
  • Օսկար Դանկուր Մասիաս, 2004-2006 թթ․
  • Խուլիո Վելարդե Ֆլորես, 2006 թ․-

Աղբյուր[2]՝

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бутаков Д.Д., Золотаренко Е.Д., Рыбалко Г.П. Валюты стран мира: Справочник / Под ред. С. М. Борисова, Г. П. Рыбалко, О. В. Можайскова. — 5-е изд., перераб. и доп. — М.: Финансы и статистика, 1987. — 383 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերուի կենտրոնական պահուստային բանկ» հոդվածին։