Պերշերոնյան ձի
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Պերշերոնյան ձի, պերշերոններ, ծանրաքարշ ձիերի ցեղ։ Բուծվել է Ֆրանսիայում (Պերշի շրջանում) 19-րդ դարում։ Ստացվել է տեղական լծկանները «ինքն իր մեջ» բուծելու և դրանք արևելքի ձիերի ցեղերով (հիմնականում՝ արաբական ձիով) բարելավելու ճանապարհով։
Ներկայումս բուծվող պերշերոնները խոշոր են, ունեն համաչափ, ամուր և չոր մարմնակազմ։ Մոխրագույն և սևաթույր է։ Աչքի է ընկնում բարձր ծանրաքարշությամբ (մինչև 25 տ) և դիմացկունությամբ։ Գնահատվում է որպես լավագույն աշխատող ձի։ Բուծվում է Ռուսաստանում, Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի շատ երկրներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 277)։ ![]() |
|