Պերես (լեռ)
Պերես | |
---|---|
Տեսակ | հրաբուխ և լեռ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Գոլանի բարձունքներ |
Լեռնաշղթա | Գոլանի բարձունքներ |
Մասն է | Գոլանի բարձունքներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 929 մետր |
Պերես (եբրայերեն՝ הר פרס Հար Պերես, արաբ․՝ تل الفرس, Թալ ալ Ֆարաս), հրաբխային ծագում ունեցող լեռ Իսրայելի տարածքում գտնվող Գոլանի բարձունքների կենտրոնական մասում, Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, Կեշեթ բնակավայրից 5,5 կմ հեռավորության վրա[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեռան ամենաբարձր կետը ծովի մակարդակից 929 մետր է (3,048 ոտնաչափ) կամ գետնի մակարդակից մոտ 200 մետր (660 ոտնաչափ)։ Լեռը ամենահարավայինն է դեպի Գոլանի բարձունքների հյուսիսային մասեր ձգվող հանգած հրաբուխների շարքում։ Լեռան գագաթին կա 200 մետր տրամագծով և 35 մետր խորությամբ (115 ոտնաչափ) լավ պահպանված խառնարան։1974 թվականի սեպտեմբերից Պերեսի լեռան լանջին գործում է Մերոմ Գոլան կիբուցի գործարանը, որտեղ մանրացնում են թեթև հրաբխային նյութեր։ Նյութը հետագայում օգտագործվում է արդյունաբերական շինարարության, բլոկների արտադրության, շենքերի, ճանապարհաշինարարության մեջ։