Պետրովյան զորանոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրովյան զորանոցներ
Տեսակպատմական շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Վայր1-ին Կրեպոստնոյ նրբանցք
Մասն էՏրոիցկի ամրոց
Քարտեզ
Քարտեզ

Պետրովյան զորանոցներ (ռուս.՝ Петровские казармы), XVIII դարի վերջի ճարտարապետական հուշարձաններ, որոնք պահպանվել են Տագանրոգում մինչև մեր օրերը, Տրոիցկի ամրոցի «համազորային խրամաբջջի» զորամաս։ Դաշնային նշանակության պատմական հուշարձան է, ընդգրկված է Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում 6110056002 ծածկագրով և «Համազորային խրամաբջիջ» անվանումով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1803 թվականի դեկտեմբերի 7-ին Սբ. Դիմիտրիա Ռոստովսկու ամրոցից (հետագայում` Դոնի Ռոստով) Տագանրոգ է տեղափոխվել զորամասի գումարտակը[1]։ Տագանրոգի կրկնակի գումարտակի գնդի ձևավորման համար այստեղ նոր զորանոցներ են սկսում կառուցել[1]։ Նախկին Տրոիցկի ամրոցը ձեռք է բերում զինվորական զորանոցների տասը «օրինակելի» խրամաբջիջ, որոնցից յուրաքանչյուրն ուներ զինվորական զորակազմ, սպայի սենյակից և խոհանոց։ Խրամաբջիջները տեղակայվեցին 51.3 x 68.4 մետրի պարագծով և շրջապատվեցին երկու մետր բարձրությամբ ցանկապատով։

«1832 թվականին Տագանրոգի պարսպապատ գետափի կառուցման ծախսերի կրճատման նպատակով գեներալ- նահանգապետի կարգադրությամբ ստեղծվել է ձերբակալվածներից կազմված 90 հոգանոց վաշտ, որի պահպանման նպատակով օգտագործվում էին քաղաքի տրամադրության տակ թողնվող մաքսավճարի գումարների 10%-ը։ Նրանց տեղակայման համար հատկացվեց ամրոցի հարմարեցված զորանոցներից մեկը։ Հետագայում այն վերանվանվեց «ուղղիչ կալանավորական ջոկ», որը գոյատևեց մինչև 1893 թվականը և նույն թվականին էլ լուծարվեց» (Պ. Պ. Ֆիլևսկու «Տագանրոգ քաղաքի պատմությունը» գրքից)։

Մինչև մեր օրերը պահպանվել է միայն մեկ «օրինակելի» բջիջ։ Նրա նախնական հատակագիծը որոշակի փոփոխությունների է ենթարկվել հետագա վերանորոգումների ընթացքում։ Զորանոցի պատերը շարված են աղյուսից 2.5 աղյուս հաստությամբ։ Զորանոցի ճակատային մասում տեղակայված են 16 ուղղանկյուն պատուհաններ։ Տանիքը երկթեք է։ Բոլոր պատուհանները նախկինում ներսից ցանցապատ էին, սակայն հին ապակեկալը և նախնական ցանցը պահպանվել է միայն մեկ պատուհանի վրա։

Պահպանված զորանոցի շենքում 1910-ական թվականներին տեղակայված էր ուղղիչ ապաստարան։ 1920-ական թվականներին զորանոցում և Ամրոցային նրբանցքի թիվ 23 տանը տեղակայված էր անչափահաս հանցագործների գաղութը[1]։ 1923 թվականին բջջի շինությունները ազգայնացվեցին, իսկ 1937 թվականին փոխանցվեցին № 7 տնային կառավարչությանը, որպես բնակելի շինություն[1]։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին զորանոցի շինությունները պատկանում էին Տագանրոգի պատմա-ճարտարապետական արգելոցին և կազակներին, որտեղ պլանավորվող վերակառուցումից հետո նախատեսվում էր ստեղծել «Տրոիցկի ամրոցի զորանոցները»[2]։ Վերակառուցումից հետո թանգարանային համալիրի կազմի մեջ պետք է մտնեին զինվորական զորանոցները, սպայի տունը, խոհանոցը, վառոդի նկուղը և ջրհորը[2]։

2007 թվականին քաղաքի վարչակազմում քննարկվում էր Բանակային բջիջների շինություններում «Ծովային փառքի թանգարանի» ստեղծման գաղափարը[3]։ Սակայն այդ գաղափարից հրաժարվեցին, քանի որ այն «հավանության չարժանացավ Ռոստովի մարզի Մշակույթի նախարարության կողմից»[3]։

2012 թվականի հունվարին Տագանրոգի քաղաքապետարանը որոշեց ստեղծել «Պետրովյան զորանոցներ» թանգարանա-ժամանցային կենտրոն և այն միավորել Ֆաինա Ռանևսկու ապագա թանգարանի ու Ալեքսանդր I-ի հուշահամալիրի հետ[4]։ Այս հինավուրց համակեցությունը պետք է կոչվեր «Տագանրոգի թանգարանային համալիր»[4]։ 2012 թվականին թանգարանային համալիրի վերակառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի համար պլանավորվել էր հինգ միլիոն ռուբլի և ևս չորս միլիոն ռուբլի ցուցադրությունների և սարքավորումների ձեռքբերման համար[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Назаренко И. В. Казарма времен Александра I / Таганрог. Энциклопедия. - Таганрог: Антон, 2008. - С. 371. - ISBN 978-5-88040-064-5.
  2. 2,0 2,1 Назаренко И. В. Казарма времен государя Павла / Энциклопедия Таганрога. — Таганрог: Антон, 1998. — С. 281. — ISBN 5-88040-017-4.
  3. 3,0 3,1 Андреева Е. Объекты реставрации — к юбилею писателя Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Недвижимость Таганрога. — 2007. — 30 июня.
  4. 4,0 4,1 Лобахина Ю. Музей Фаины Раневской будет объединен с «Петровскими казармами» // Аргументы и Факты на Дону. — 2012. — 29 янв.
  5. Ионова Л. В Таганроге появится музей Раневской // Российская газета. — 2012. — 14 февр.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրովյան զորանոցներ» հոդվածին։