Jump to content

Պետրոս Ներսեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պետրոս Ներսեսյան
Ծնվել էհունիսի 6, 1927(1927-06-06) (97 տարեկան)
Շամխոր, Ադրբեջան
Մասնագիտությունգյուղատնտես և ախտաբան
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Պետրոս Մանուկի Ներսեսյան (հունիսի 6, 1927(1927-06-06), Շամխոր, Ադրբեջան), հայ գյուղատնտես-ախտաբան, գյուղտնտեսական գիտությունների դոկտոր (1983)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Ներսեսյանը ծնվել է 1927 թվականի հունիսի 6-ին, Շամքոր քաղաքում։

Կրթություն է ստացել Կիրովաբադի (այժմ՝ Գյանջա) գյուղատնտեսական ինստիտուտում (1953)։ 1953–1983 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Գյուղատնտեսության Նախարարության երկրագործության գիտահետազոտական ինստիտուտում (այժմ՝ Երկրգործության գիտական կենտրոն), 1983-1996- թվականներին եղել է ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, 1996–2000 թվականներին՝ Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայանի տնօրեն, 2000–2013-թվականին՝ գիտաշխատող։

Պետրոս Ներսեսյանի աշխատանքները վերաբերվում են բույսերի հիբրիդային ճնշվածության, նեկրոզի, քլորոզների և գաճաճության օրինաչափությունների հաստատման հիմնահարցերին։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2008թ.՝ պատմական գիտությունների թեկնածու
  • 2009թ.՝ Ակադեմիայի իսկական անդամ
  • 2012թ.՝ շքանշան «Վիլյամ Սարոյան»[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։