ՀՀ գյուղատնտեսության նախարարության երկրագործության գիտահետազոտական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՀ գյուղատնտեսության նախարարության երկրագործության գիտահետազոտական ինստիտուտ
Տեսակհամալսարան և գիտահետազոտական ինստիտուտ
Երկիր Հայաստան

ՀՀ գյուղատնտեսության նախարարության երկրագործության գիտահետազոտական համալսարան։ Կազմակերպվել է 1956 թվականին (1926 թվականին ստեղծած հիդրոմոդուլային կայանի հիման վրա)։ 1960-ական թվականներին նրա հիդրոտեխնիկայի և մելիորացիայի, գյուղատնտեսության կազմակերպման և էկոնոմիկայի, բույսերի պաշտպանության, հողագիտության և ագրոքիմիայի, գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման և մեքենայացման բաժինները վերածվել են ինքնուրույն ԳՀի-ների։ Ինստն ունի (1975 թվականին) ագրոտեխնիկայի, սելեկցիայի և բուսական ռեսուրսների ուսումնասիրման, գենետիկայի, սերմնաբուծության, բանջարաբոստանային կուլտուրաների, կարտոֆիլաբուծության, գիտատեխնիկական ինֆորմացիայի բաժիններ, ագրոքիմիայի, բույսերի կենսաքիմիայի և ֆիզիոլոգիայի, կենսաֆիզիկայի լաբորատորիաներ, փորձակայաններ՝ Լենինականում, Ստեփանավանում, Մարտունիում և Սիսիանում։ Գիտական հետազոտությունների նպատակն է կատարելագործել հանրապետությունում երկրագործության վարման գիտական հիմունքները՝ կապված գյուղատնտեսության ինտենսիվացման հետ, ստեղծել գյուղատնտեսության կուլտուրաների առավել բերքատու, բարձրորակ, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ դիմացկուն սորտեր և հիբրիդներ։ Ինստում մշակվել են ցանքի և սածիլի տնկման լավագույն ժամկետների, տարբեր ռետարդանտների և հերբիցիդների կիրառման հարցեր, հիմնական գյուղատնտեսական գոտիների համար պարարտանյութերի մուծման հավաքանակներ։ Ստեղծվել են գյուղատնտեսության կուլտուրաների 40 բարձրորակ սորտեր, մշակվել ամբողջ տարին բանջարեղեն ստանալու գիտական հիմունքներ, գործում է հիդրոպոնիկ ջերմատուն։ Գործում է տեղեկատու գրադարան (100 հազար գիրք)։ 1948 թվականից հրատարակում է գիտական աշխատություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 619